Հիպերռեալիզմ
Հիպերռեալիզմը նկարչության և քանդակագործության մի ժանր է, որը հիշեցնում է խիստ խոշորացված լուսանկարներ։ Հիպերռեալիզմը համարվում է ֆոտոռեալիզմի կատարելագործված տարբերակը, կիրառելով այնպիսի մեթոդներ, որոնք կստեղծեն հավասարազոր կտավներ և քանդակներ։ Այս տերմինը ի սկզբանե ծագել է անկախ արվեստի շարժամ և արվեստի ոճի ծագման ընթացքում Միացյալ Նահանգներում և Եվրոպայում՝ զարգացում ապրելով 2000 թվականից սկսած[1]։
Պատմություն
խմբագրելԲելգիացի արվեստի դիլեր Այզի Բրեշոտը վերցրել էր ֆրանսերեն Hyperréalisme բառը, որը նշանակում է հիպերռեալիզմ՝ որպես իր գործերի ցուցահանդեսի վերնագիր, որը տեղի էր ունեցել Բրյուսելում 1973 թվականին։ Ցուցահանդեսը ուղեկցվում էր այնպիսի նշանավոր հիպեռլուսանկարիչների կողմից, ինչպիսիք են Ռալֆ Գուոինգսը, Չակ Քլոսը, Դոն Էդդին, Ռոբերտ Բեչթլը և Ռիչարդ Մըքլինը, բայց իր բովանդակությանը հասավ այնպիսի ազդեցիկ եվրոպացի արվեստագետների կողմից, ինչպիսիք՝ Գնոլին, Ռիչթելը, Կլափեքը և Դելքոլը։ Մինչ այդ հիպերռեալիզմը օգտագործվում էր եվրոպացի արվեստագետների ու դիլերների կողմից, ովքեր դիմում էին նկարիչներին Ֆոտոռեալիստներից ոգեշնչվելուց հետո։
Վաղ XXI դարի հիպերռեալիզմը հիմնվել է ֆոտոռեալիզմի էսթետիկ սկզբունքների հիման վրա։ Ամերիկացի նկարիչ Դենիս Պետերսոնը, ում պիոներական գործերը դիտվում էին որպես ֆոտոռեալիզմի համըդհանուր ճյուղավորում, առաջին անգամ օգտագործել է[2] «Հիպերռեալիզմ» տերմինը և մուտք գործեց նոր շարժման մեջ՝ արվեստագետների սակավ խմբով հանդերձ[3][4][5]։ Գրահամ Թոմսոնը գրեց «Լուսանկարի մեկ ցուցադրում, թե ինչպես այն միաձուլվելով արվեստի աշխարհի հետ դառնում է ֆոտոռեալիստական կտավի հաջող արդյունք» 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին։ Սա կոչվում է նաև սուպերռեալիզմ կամ հիպերռեալիզմ և Ռիչարդ Եսթեսի, Դենիս Պետերսոնի, Օդրի Ֆլեքի կամ Չակ Քլոսի պես նկարիչները հաճախ օգտվում էին լուսանկարչական ոճերից՝ ստեղծելու այդ ուղղությանը մոտ կտավներ, որոնք ասես լուսանկարներ լինեն։ Այնուամենայնիվ, հիպերռեալիզմը հակադրվում է XX դարի ավանդական ֆոտոռեալիստական մոտեցումներից[6]։ Հիպերռեալիստ նկարիչներն ու քանդակագործները օգտագործում են լուսանկարչական պատկերները՝ որպես տեղեկության աղբյուր, որտեղ ստեղծում են առավել հաստատուն ու մանրակրկիտ մեկնաբանություն, որը ի տարբերություն ֆոտոռեալիզմի, պատմողական և հուզական է պատկերվում։ Խիստ ֆոտոռեալիստական նկարիչները հակված էին նմանակել լուսանկարչական պատկերներ անտեսելով կամ աբստրակտիայի ենթարկելով որոշ մանրուքներ՝ պահպանելու ընդհանուր համատեղելի պատկերավոր գունանկարչական դիզայնը[7][8]։ Նրանք հաճախ էին բաց թողնում մարդկային զգացմունքը, քաղաքական արժեքները կամ պատմական տարրերը։ Քանի որ այն զարգացել է փոփ արվեստից, կտավների ֆոտոռեալիստական ոճը եզակիորեն ամուր էր, ճշգրիտ, զուտ մեխանիկական, որտեղ հիմնական շեշտը դրված էր աշխարհիկի, առօրյա պատկերների վրա[9]։
Չնայած հիպերռեալիզմը ըստ էության ֆոտոռեալիզմ էր, այն առավել փափուկ է դիտվում, շատ ավելի ընդհանրական է և շեշտը դնում էր պատկերի առարկայի վրա, որը ներկայացված էր ավելի կենդանի, շոշափելի առարկայի տեսքով։Այս առարկաներն ու տեսարանները հիպերռեալիստակ պատկերների ու քանդակների մեջ իրականության պատրանք են ստեղծում, որը հենց օրիգինալ լուսանկարում այնքան էլ նկատելի չէ։դրանք Չի կարելի ասել, թե դրանք սյուրռեալիստական են, քանի որ պատրանքը իրականության հավաստի նկարագրությունն է։ Կառուցվածքները, մակերեսները, լուսային էֆեկտներն ու ստվերները ավելի հստակ ու մաքուր են երևում, քան լուսանկարը կամ անգամ հենց ինքը առարկան[10]։ Հիպերռեալիզմն ունի իր արմատները Ժան Բոդրիլարդի փիլիսոփայությունում՝ «Ինչ-որ բանի նմանակումը, որը երբևէ գոյություն չի ունեցել»”[11]: Որպես այդպիսին, հիպերռեալիստները ստեղծում են կեղծ իրականություն, համոզիչ մի պատրանք, որը հիմնված է իրականության կրկնօրինակման վրա, այսպես ասած թվային լուսանկար։ Հիպերիրական նկարիչները և քանդակները ստանում են այդ արդյունքը հիանալի լուծումներով պատկերների միջոցով` արված լուսանկարչական խցիկներով և ցուցադրված համակարգիչներով։ Քանզի ֆոտոռեալիզմը ընդօրինակում է անալոգային լուսանկարը, հիպերռեալիզմը օգտագործում է թվային պատկերներ և ծավալում է դրանք՝ ստեղծելով իրականության նոր տեսարան[2][12]։ Հիպերռեալիստական նկարները և քանդակները առերսում են դիտորդին հիանալի լուծումներ տված կեղծ պատկերների պատրանքի հետ, որոնք չափազանց մանրախնդրորեն են արված[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bredekamp, Horst, Hyperrealism - One Step Beyond. Tate Museum, Publishers, UK. 2006. p. 1
- ↑ 2,0 2,1 Thompson, Graham: American Culture in the 1980s (Twentieth Century American Culture) Edinburgh University Press, 2007 P. 77-79
- ↑ Jean-Pierre Criqui, Jean-Claude Lebensztejn interview, Artforum International, June 1, 2003
- ↑ Thompson, Graham: American Culture in the 1980s Edinburgh University Press, 2007 P. 77-79
- ↑ Robert Bechtle: A Retrospective by Michael Auping, Janet Bishop, Charles Ray, and Jonathan Weinberg. University of California Press, Berkeley, CA, (2005). ISBN 978-0-520-24543-3
- ↑ Mayo, Deborah G., 1996, Error and the Growth of Experimental Knowledge, Chicago: University of Chicago Press. P. 57-72
- ↑ Chase, Linda, Photorealism at the Millennium, The Not-So-Innocent Eye: Photorealism in Context. Harry N. Abrams, Inc. New York, 2002. pp 14-15.
- ↑ Nochlin, Linda, The Realist Criminal and the Abstract Law II, Art In America. 61 (November - December 1973), P. 98.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Meisel, Louis K. Photorealism. Harry N. Abrams, Inc., Publishers, New York. 1980. p. 12.
- ↑ Jean Baudrillard, "Simulacra and Simulation", Ann Arbor Mich.: University of Michigan Press, 1981
- ↑ Horrocks, Chris and Zoran Jevtic. Baudrillard For Beginners. Cambridge: Icon Books, 1996. p. 80-84
- ↑ Bredekamp, Horst, Hyperrealism - One Step Beyond. Tate Museum, Publishers, UK. 2006. p. 1-4.