Դրամեն, քաղաք է Բուսկերուդում` Նորվեգիայում։ Նավահանգստային և ծովային քաղաք Դրամենը գտնվում է Նորվեգիայի արևելյան և առավել խիտ բնակեցված մասում[3][4]։

Picto infobox map.png
Դրամեն
նորվ.՝ Drammen
Դրոշ Զինանշան
Նորվեգիա
Drammen komm.svg
Ypsilon i Drammen.jpg
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էViken?
ՎարչկենտրոնԴրամեն
Ամենաբարձր կետTrettekollen?[1]
Հիմնական լեզունորվեգերեն
Բնակչություն (2008)
102 273 մարդ (հունվարի 1, 2022)[2]
(62.566 %)
Խտություն421
Տարածք137
NO 0602 Drammen.svg
Հիմնադրված էհունիսի 19, 1811 թ.
Սահմանակցում էԼիեր, Svelvik?, Սանե, Hof?, Նեդրե Էյքեր, Հոլմեսթրանդ, Մուդում, Էվրե Էյկեր և Ասկեր
Ժամային գոտիCET(UTC+1)
Փոստային ինդեքսներ3001–3061, 3075
drammen. kommune. no

ԴիրքԽմբագրել

Վարչական միավորն ունի 63.000 բնակիչ, բայց քաղաքը որպես տարածաշրջանային մայրաքաղաք ունի ավելի քան 150, 000 բնակիչ։ Շրջակա համայնքները աճում են ավելի, քան երբևէ նախկինում։ Քաղաքն օգտվում է գետային և ներքին ջրային ուղիներից թե՛ հանգստի, թե՛ կենցաղային գործունեության համար։ Ոչ մի քաղաք երկրում չի ստացել այնքան շատ մրցանակներ թե՛ բնապահպանության, թե՛ քաղաքաշինության զարգացման համար։ 2003 թվականից այն արժանացել է 6 ազգային և 2 միջազգային մրցանակների[4][5]։

Անունը և զինանշանըԽմբագրել

Հին նորվեգական տեսակի քաղաքների անունը եղել է Դրաֆն(Drafn) և այդ սկզբնական անունը բուն մասն է Դրամենսֆյորդի։ «Ֆյորդը», հավանաբար, գետի անվան հետ է կապված[6]։ Զինանշանը ժամանակակիցն է։ Այն ընդունվել է 1960 թվականի նոյեմբերի 17-ին[7]։

ՊատմությունԽմբագրել

Ասկոլլենի և Աուստադի Ժայռապատկերները 6.000-7000 տարեկան են և այդ վայրում մարդկային գործունեության առաջին նշանները։ Ամենամեծ ժայռապատկերը Ասկոլլենի վրա պատկերված եղջերուն է։ Դրամենը նախապես բաղկացած է եղել նորվեգական երեք առևտրային քաղաք-նավահանգիստներից։ Բրագերնեսը (Դրամենսելվի հյուսիսային կողմում և Ստրոմսոն և Տանգենը (երկուսն էլ գետի հարավային կողմում)։ Առևտրի նպատակով փոքր նավահանգիստները տեղադրված են շուկա քաղաքներից ներքև։ Իրենց գտնվելու վայրերով մոտիկ լինելով հանդերձ` Բրագերնեսը գտնվում է Օսլոյից ցած, իսկ Ստրոմսոն` Թոնսբերգից ներքև։ Այդ պատճառով նավահանգիստներ հանդիսացող հարևան քաղաքների միջև համագործակցությունը գրեթե անհնար է։ 1662 թվականին առաջարկվել էր միաձուլել Ստրոմսոն և Բրագերնեսը որպես շուկայական քաղաք Ֆրեդերիկսթրո անունով։ Առաջարկը մերժվել էր Ֆրեդերիկ III-ի կողմից։ Բրագերնեսը ստացել էր սահմանափակ իրավունքներով քաղաքի կարգավիճակ մինչև 1715 թվականը, իսկ 1811 թվականի հունիսի 19-ին միացվել էր Սթրոմսոյին և հանդես եկել Նորվեգիայի միայնակ քաղաքի կարգավիճակով[8]։

ԱշխարհագրությունԽմբագրել
 
Դրամենսելվա

Դրամենը Նորվեգիայի ամենամեծ քաղաքներից է և ընկած է Նորվեգիայի մայրաքաղաքից` Օսլոյից, մոտ 40 կմ հեռավորության վրա։ Քաղաքային կենտրոնը գտնվում է հովտի ծայրում` Դրամենսելվա գետի երկու կողմում, որտեղ գետը հանդիպում է Դրամենսֆյորդին։ Դրամենը նաև նավահանգիստ է Նորվեգիայում միրգ ներկրող ավտոմեքենայի համար։ 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ Դրամենի քաղաքային բնակչությունը 93, 006 է։ Դրամենը Նորվեգիայի քաղաքներից տարածքի մեծությամբ վեցերորդն է, իսկ տարածքի զբաղվածությամբ հինգերորդն է վարչական միավորների ցանկում[9]։

Օվրե Սունդ շրջանը տեղադրված է Դրամմենսելվայի երկայնքով։ Այնտեղ կան 18-րդ և 19-րդ դարի շինություններ, որոնք քաղաքին տալիս են յուրահատուկ ինքնատիպություն[10]։ 2008 թվականին Դրամենը մրցանակ է շահել որպես Եվրոպայի լավագույն զարգացող քաղաք[11]։

 
Ասս Բրեվերի
 
Օվրե Սունդ կամուրջ
 
Դրամեն թատրոն

Ասս ԲրևերիԽմբագրել

Ասս Բրևերին հին գարեջրի գործարան է Նորվեգիայում և նշանակություն է ձեռք բերել թե' իր գարեջրով, թե' հին շինությամբ։ Հիմնադրվել է 1834 թվականին։ Գործարանի հիմնական արտադրանքը հանդիսանում է ոչ ալկոհոլային խմիչքները[12]։

ԿամուրջներԽմբագրել

Դրամենի թանգարանԽմբագրել

Դրամենի արվեստի և մշակույթի թանգարանը ներառում է 1770 թվականի կալվածք-տուն, 1930 թվականից` թանգարանի շենք` թանգարանի ադմինիստրացիայով, մշտական ցուցահանդեսներով և հավաքածուներով, 1990 թվականից` պատկերասրահով։ Թանգարանը ներառում է նաև երկու խոշորագույն շենքեր` պահպանված որպես ֆերմաներ[14]

Դրամեն ՊարույրԽմբագրել

Ճանապարհ-թունել, որը թույլ է տալիս մտնել Սկանսեն Ռիդջ։ Այն բացվել է 1961 թվականին[15]։

Դրամենի թատրոնԽմբագրել

Դրամենի թատրոնը Բրագերնեսում կառուցվել է 1869 թվականին։ Այն եղել է երկրի առաջին ժամանակակից թատրոնը։ Թատրոնը վերածննդի ոճով կառուցված սիմետրիկ ճակատային մասով և կամարակապ պատուհաններով, կատարյալ համալիր է։ Երբ այն 1993 թվականի դեկտեմբերին վնասվել է կրակից, կառուցվել է նոր թատրոն յուրահատուկ տան տեսքով։ Կառուցումն ավարտվել է 1997 թվականի ընթացքում[16]։

Սպորտային ակումբներԽմբագրել

Նշանավոր սպորտային ակումբներ են.

  • SBK Drafn-ը հիմնադրվել է 1910 թվականի սեպտեմբերի13-ին։
  • Drammen Bandy-վեց անգամ հաղթել է նորվեգական խաղերին, ցուցաբերել է բարձրագույն մակարդակի մականախաղ։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.kartverket.no/til-lands/fakta-om-norge/hoyeste-fjelltopp-i-kommunen
  2. 2,0 2,1 Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2022Statistics Norway, 2022.
  3. /english/municipalities/0602 |url=https://web.archive.org/web/20090430150324/http://www.ssb.no/english/municipalities/0602
  4. 4,0 4,1 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2004-05-30-ին։ Վերցված է 2016-11-20 
  5. [1] Archived 2009-04-30 at the Wayback Machine. {{webarchive |url=https://web.archive.org/web/20090430150324/http://www.ssb.no/english/municipalities/0602
  6. Unger Carl Rikard (1896)։ Sproglig-historiske studier (նորվեգերեն)։ Kristiania, Norge: H. Aschehoug & Co.։ էջ 37։ Վերցված է 2009-01-06 
  7. «Kommunevåpen»։ Fotw.us։ հուլիսի 5, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-03-ին։ Վերցված է 2009-01-06 
  8. Søbstad Per Ivar։ «Kort oversikt over Drammens historie»։ History of Drammen (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 22, 2006-ին։ Վերցված է 2006-12-07 
  9. Statistics Norway (հունվարի 1, 2006)։ «Urban settlements. Population and area, by municipality»։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-07-ին։ Վերցված է 2016-11-22 
  10. «About the preservation of the Øvre Sund area»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-24-ին։ Վերցված է 2016-11-22 
  11. «CEU ECTP - The 7th European Urban and Regional Planning Awards 2008»։ Ceu-ectp.eu։ Վերցված է 2015-09-05 
  12. [2] Archived 24 July 2011 at the Wayback Machine.
  13. 13,0 13,1 Tor Wisting։ «Drammenbanen»։ Store norske leksikon։ Վերցված է October 1, 2016 
  14. «Velkommen || Drammens Museum»։ Drammens.museum.no։ Վերցված է 2015-09-05 
  15. Porter Darin, Prince Danforth (2005)։ Frommer's Norway։ John Wiley & Sons։ էջ 166։ ISBN 978-0-764-59810-4 
  16. [3](չաշխատող հղում)