Բացել գլխավոր ցանկը

Դուգլաս Ադամս

անգլիացի գրող, դրամատուրգ, սցենարիստ, «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց» վեպերի շարք

Դուգլաս Նոել Ադամսը (անգլ.՝ Douglas Noël Adams, մարտի 11, 1952(1952-03-11)[2][3][4][5][6][7][8][9][10][11][10][12], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][1][13] - մայիսի 11, 2001(2001-05-11)[2][3][4][5][14][6][15][16][8][9][10][11][10][12], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][17][18][19]), անգլիացի գրող, դրամատուրգ և սցենարիստ է, հումորային ֆանտաստիկայի ժանրի ստեղծագործությունների հեղինակ։ Նրա ամենաճանաչված աշխատանքը Գալակտիկայում ավտոստոպով զբոսաշրջիկի ուղեցույցը» (անգլերեն՝ The Hitchhiker’s Guide to the Galaxy) հայտնի վեպերի շարքն է։

Դուգլաս Ադամս
բրիտանական անգլերեն՝ Douglas Adams
Douglas adams portrait cropped.jpg
Ծննդյան անունբրիտանական անգլերեն՝ Douglas Noël Adams[1]
Ծնվել էմարտի 11, 1952(1952-03-11)[2][3][4][5][6][7][8][9][10][11][10][12]
ԾննդավայրՔեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][1][13]
Վախճանվել էմայիսի 11, 2001(2001-05-11)[2][3][4][5][14][6][15][16][8][9][10][11][10][12] (49 տարեկանում)
Վախճանի վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][17][18][19]
Մասնագիտությունդրամատուրգ, սցենարիստ, վիպասան, մանկագիր, գիտաֆանստաստիկ գրող և կատակերգու
Լեզուբրիտանական անգլերեն
Ազգությունանգլիացիներ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[20]
ԿրթությունՍուրբ Ջոնի քոլեջ[2][21] և Բրենթվուդի դպրոց
Ժանրերգիտական ֆանտաստիկա[22], կատակերգություն[22][9] և երգիծանք[23]
Ուշագրավ աշխատանքներԱվտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց[2], Dirk Gently tetralogy?, The Private Life of Genghis Khan?, The Restaurant at the End of the Universe?, Life, the Universe and Everything?, So Long, and Thanks for All the Fish? և Mostly Harmless?
ԱնդամակցությունFootlights?
ԱշխատավայրBBC
ԱմուսինՋեյն Բելսոն[21]
ԶավակներՓոլի Ջեյն Ռոքեթ Ադամս[21]
Douglas Adams signature.svg
Կայքdouglasadams.com
Դուգլաս Ադամս Վիքիքաղվածքում
Douglas Adams Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Դուգլաս Ադամսը ծնվել է 1952 թվականի մարտի 11-ին, Անգլիայի Քեմբրիջ քաղաքում։ Ծնողներն են Ջենեթը (Դենովան) և Դուգլաս Ադամսը։ Դուգլաս փոքրի ծնվելուց մի քանի ամիս հետո ընտանիքը տեղփոխվել է Իսթ Անգլիա։ Այնտեղ երեք տարի անց ծնվում է նրանց քույրը՝ Սյուզանը։ 1957 թվականին Դուգլասի ծնողները բաժանվեցին։

Ավարտել է Բրենտվուրդի դպրոցը։ Սովորել է քոլեջում, 1974 թվականին ստացել բակալավրի, այնուհետև մագիստրոսի աստիճան։ Մասնագիտացումը դարձավ անգլիական գրականությունը:

1978 թվականին BBC ռադիոյով մեկնարկեց նրա չորսսերիալանոց «The Hitchhiker’s Guide to the Galaxy» (անգլերենից թարգմանաբար՝ Գալակտիկայում ավտոստոպով զբոսաշրջիկի ուղեցույցը) բեմադրությունը, որը արժանացել է «Imperial Tobacco Award» (1978), «Sony Award» (1979), «Best Programme for Young People» (1980) մրցանակների։ Մի քանի տարի անց, Դուգլասը հրատարակում է համանուն գիրքը, որը 1984 թվականին մեծ հաջողություններ է գրավում, գլխավորելով անգլիական բեսթրելները։ Դուգլասը դառնում է ամենաերիտասարդ գրղը, ով ստանում է «Golden Pen» մրցանակը (մրցանակը տրվում է 1 000 000 գիրք վաճառված հեղինակին)։ Ավելի ուշ Ադամսը գրում է գրքի շարունակությունները «The Restaurant at the End of the Universe» («Ռեստորան տիեզերքի վերջում») (1980) և «Life, The Universe and Everything» («Կյանք, տիեզերք և մնացած բոլորը») (1982)։

1982 թվականին նրա երկու գրքերը ադապտացվում են վեցսերիալանոց հեռուստաբեմադրությանը, որոնք արժանանում են մրցանակների «Best TV Graphics», «Best VTR Editing» և «Best Sound» կատեգորիաներում։

1984 թվականին թթողարկվել է Դուգլասի չորրորդ գիրքը՝ «So Long and Thanks for all the Fish» («Ամենայն բարիք, և շնորհակալություն ձկանը»)։

1984 թվականին[24] Ադամսը սկսում է համագործակցել Infocom կազմակերպության հետ, որը այդ թվականին արկածային խաղերի «թագավոր»-ն էր, և ուներ անմիջական մասնակցություն «The Hitchhiker’s Guide to the Galaxy» գրքի տեքստային մշակման մեջ։ Գիրքը արժանացել է «Thames TV»-ի մրցանակի։ Դրանով Ադամսի և Infocom-ի համագործակցությունը չվերջացավ, որոշ ժամանակ անց նա գրում է ևս մեկ հումորային-արկածային խաղ interactive fiction ժանրով։ Այդ խաղն ուներ «Bureaucracy» անունը։

Ադամսը «Բժիշկ Ով» ֆիլմի 4-րդ բժշկի սցենարիստներից մեկն էր. էպիզոդնե. «Ծովահենների մոլորակ» (անգլ. The Pirate Planet) և «Շադա» (անգլ. Shada)։

1984 թվականին Դուգլաս Ադամսը Ջոն Լլոյդի հետ միասին գրում են ոչ ֆանտաստիկ «The Meaning of Liff» գիրքը։ Գիրքը ունենում է հաջողություններ 1990 թվականին և գրվում է նաև դրա շարունակությունը՝ «The Deeper Meaning of Liff»:

1987 թվականին Ադամսը փորձում է իր ուժերը մի քանի այլ ժանրերում և հրապարակում է «Dirk Gently’s Holistic Detective Agency» (թարգմանաբար՝ «Դիրկա Ջենթլի դետեկտիվ գործակալություն») գիրք, որտեղ ներկայացվում է միստիկայի, դետեկտիվի և հումրի խառնուրդը։ Չնայած զսպված արձագանքների, մի տարուց հրատարակվում է գրքի շարունակությունը՝ «Long Dark Tea-time of the Soul»:

1990 թվականին Ադամսը կենդանաբան Մարկ Կարվարդայնի հետ համատեղ թողարկում է «Last Chance to See» գիրքը, որը պատմում է հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակների մասին։

1991 թվականին «HHGG» աուդիոգիրքը առաջադրվում է Գրեմմի մրցանակի «Լավագույն խոսող կամ առանց երաժշտության ձայնագրություն» (անգլ.՝ Best Spoken Word or Non-Musical Recording) անվանակարգում։

Եվ ևս մեկ տարուց Դուգլասը գրում է իր եզրափակիչ՝ հինգերորդ «Ուղեվարին» (անգլ.՝ Mostly Harmless) գիրքը։

Անձնական կյանքԽմբագրել

1981 թվականին Ադամսը գնում է Իսլինգթոն, որտեղ սկզբից ամուսնանում է Ապպեր Սթրիթի հետ, իսկ 1980-ական թվականներին՝ Դունկան Տերրասի հետ։

1980-ական թվականներին Ադամսը սիրավեպի մեջ էր բանաստեղծուհի Սալլի Էմերսոնի հետ, ով այդ ժամանակ իր ամուսնուց բաժանված էր ապրում։ Ավելի ուշ Ադամսը Էլիսոնին է ընծայում իր «Կյանք, տիեզերք և մնացած ամենը» գիրքը։ 1981 թվականին Էմերսոնը վերադառնում է իր նախկին՝ Փիթեր Սթոթհարդի մոտ։

Շուտով Ադամսի ընկերները նրան են ծանոթացնում Ջեյն Բելսոնին, ում հետ հետագայում սկզբնավորվել է ռոմանտիկ հարաբերություններ։ Բելսոնը այն նույն «տնային փաստաբանն էր», որի մասին կարճ հիշատակվում է գրողի 1980-ական թվականների կեսերի կենսագրականում.

«Նա [Ադամսը] ապրում է Իսլինգթոնում տնային փաստաբանի և Apple Macintosh համակարգչի հետ»:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Wroe N. Obituary: Douglas Adams // The Guardian / A. Rusbridger — 2001. — ISSN 0261-3077
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Ֆիլմերի շվեդական շտեմարան
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 https://www.wired.com/2012/03/i-miss-douglas-adams/
  7. 7,0 7,1 http://www.independent.co.uk/arts-entertainment/books/news/google-doodle-celebrates-life-of-hitchhikers-guide-to-the-galaxy-author-douglas-adams-8528856.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 http://www.screenonline.org.uk/people/id/1233876/index.html
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 10,9 NooSFere — 1999.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Munzinger-Archiv — 1913.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Brockhaus Enzyklopädie
  13. 13,0 13,1 13,2 Hitch Hiker's Guide author Douglas Adams dies aged 49 / C. EvansLondon, Thailand: 2001. — ed. size: 622719 — ISSN 0307-1235
  14. 14,0 14,1 14,2 https://www.theguardian.com/uk/2001/may/13/books.booksnews
  15. 15,0 15,1 15,2 https://www.locusmag.com/2001/News/News05a.html
  16. 16,0 16,1 16,2 http://www.nytimes.com/2001/05/15/arts/douglas-adams-49-author-of-hitchhiker-s-guide-spoofs.html
  17. 17,0 17,1 17,2 Lawless J. Douglas Adams, Author of 'Hitchhiker's Guide to the Galaxy,' Dies at 49 / D. BaquetManhattan, New York City: The New York Times Company, A.G. Sulzberger, 2001. — ISSN 0362-4331; 1553-8095
  18. 18,0 18,1 18,2 http://www.eskimo.com/~rkj/weekly/aa051701a.htm
  19. 19,0 19,1 19,2 http://www.waymarking.com/waymarks/WMH912_Douglas_Adams_Highgate_East_Cemetery_London_UK
  20. Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք — 2012.
  21. 21,0 21,1 21,2 Douglas AdamsNNDB.
  22. 22,0 22,1 Douglas Adams is still the king of comic science fiction / A. Rusbridger — 2013. — ISSN 0261-3077
  23. https://www.theguardian.com/commentisfree/2015/aug/07/hitchhikers-guide-galaxy-book-changed-me-vogons-economics
  24. Интервью Стива Мерецки, соавтора The Hitchhiker’s Guide to Galaxy на bbc.co.uk

Լրացուցիչ ընթերցանությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դուգլաս Ադամս հոդվածին