Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց

Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույցը գիտաֆանտաստիկ կատակերգության շարք է, որի հեղինակն է Դուգլաս Ադամսը. Ի սկզբանե «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույցը» ռադիո կատակերգություն էր, որը BBC-ով առաջինը հեռարձակվել է 1978 թվականին։ Այնուհետև այն ներկայացվել է այլ ձևաչափերով․ ֆիլմ է նկարվել, 1979-ից 1992-ը հինգ գրքով «եռապատում» է գրվել,1981-ին նկարվել է հեռուստանովել, 1984-ին դուրս է եկել համակարգչային խաղ։ «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույցը» ֆիլմը արտադրվել է և նկարահանվել Միացյալ թագավորությունում, հրապարակվել 2005-ի ապրիլին իսկ 2004-ից 2005-ը հեռարձակվել է ռադիո շարքի նոր տարբերակը։

Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց
անգլ.՝ The Hitchhiker's Guide to the Galaxy
ՀեղինակԴուգլաս Ադամս և Օուեն Կոլֆեր
Տեսակգրքի հնգաբանություն և վեպերի շարք
Ժանրհումորային ֆանտաստիկա, կատակերգություն և գիտական ֆանտաստիկա
Կազմված էThe Hitchhiker's Guide to the Galaxy?, The Restaurant at the End of the Universe?, Life, the Universe and Everything?, So Long, and Thanks for All the Fish? և Mostly Harmless?
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Arthur Dent?, Trillian?, Zaphod Beeblebrox?, Marvin the Paranoid Android?, Ford Prefect? և Fenchurch?
Նկարագրում էThe Hitchhiker's Guide to the Galaxy universe?
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1979
Կայքbbc.co.uk/radio4/hitchhikers/(անգլ.) և bbc.co.uk/cult/hitchhikers/(անգլ.)
 Hitchhiker's Guide to the Galaxy Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Գոյություն ունեն զանազան տարբերակներ, որոնց հիմնական սյուժեները նույնն են, սակայն շատ տեղերում միմյանց հակասում են, քանի որ Ադամսը ամեն նոր ադապտացման համար պատմությունը վերարտագրում էր։ Բոլոր տարբերակներում ներկայացվում է ձախորդ անգլիացի Արթուր Դենթի արկածները, ինչպես նաև պատմությունը ներկայացնում է հիմնական կերպարների արկածները՝ Ֆորդ Պրեֆեկտ, որը անվանել էր իրեն Ֆորդ Պրեֆեկտ մեքենայի պատվին, ում անունը անհնար էր ասել, որը Բեթելջուս փոքրիկ մոլորակից օտար էակ էր, որը ուղեցույցի համար հետազոտություններ էր անում, Զափոդ Բիբլբրոքս, որը Ֆորդի կիսակուզենն է և Գալակտիկայի Նախագահը, Մարվին, որը ճնշված ռոբոտ է՝ Marvin the Paranoid Android և Տրիլիան, նախկինում հայտնի որպես Տրիշիա ՄաքՄիլլան, որին Արթուր Դենթը հանդիպել էր խնջույքին։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց» հոդվածին։