Դորա Քարինգթոն
Դորա Քարինգթոն (անգլ.՝ Dora de Houghton Carrington, մարտի 29, 1893[1][2][3][…], Հերեֆորդ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 11, 1932[1][3][4][…], Նյուբերի, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ և ֆեմինիստ։
Դորա Քարինգթոն անգլ.՝ Dora Carrington | |
---|---|
![]() | |
Կեղծանուն | Carrington, Dora de Houghton |
Ծնվել է | մարտի 29, 1893[1][2][3][…] |
Ծննդավայր | Հերեֆորդ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | մարտի 11, 1932[1][3][4][…] (38 տարեկան) |
Մահվան վայր | Նյուբերի, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց, Bedford High School for Girls? և Լոնդոնի համալսարանի քոլեջ |
Մասնագիտություն | նկարչուհի, decorative artist, լուսանկարիչ և արվեստագետ |
Ոճ | Bloomsbury խումբ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն և լուսանկարչություն |
Հայր | Samuel Carrington?[5] |
Մայր | Charlotte Houghton?[5] |
Ամուսին | Ralph Partridge?[5] |
Համատեղ ապրող | Լիտոն Ստրեյչի |
![]() |
Կյանք և ստեղծագործություն խմբագրել
Դորա Քարինգթոնը ծնվել է մեծահարուստ փաստաբանի ընտանիքում։ Նա մանկուց սկսել է նկարչական դասերի հաճախել։ Հետագայում կրթաթոշակ է ստացել` Լոնդոնի Սլեյդ գեղարվեստի դպրոցում սովորելու համար, որտեղ նա ծանոթացել է այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են Փոլ Նեշը և Ջոն Նեշը, Քրիստոֆեր Նևինսոնը և Մարկ Հերթլերը։ Կենդանության օրոք նկարչի աշխատանքն ըստ արժանվույն չի չգնահատվել. նրան հաջողվել է կազմակերպել ընդամենը երկու ցուցահանդես։ Եղել է բրիտանական Bloomsbury մտավորական խմբի անդամ։
Դորա Քարինգթոնն աչքի էր ընկնում էքսցենտրիկ բնավորությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա` լինելով բիսեքսուալ, ծանոթանում է արվեստաբան և էսսեիստ Լիթոն Ստրեյչիի հետ։ Չնայած վերջինիս համասեռամոլ լինելուն` զույգը որոշ ժամանակ սիրային հարաբերություններ է ունեցել։ Այնուհետև Ստրեյչին սիրահարվում է Ռալֆ Փարթրիջին, որը, այս հարաբերությունները գաղտնի պահելու համար, ամուսնանում է Քարինգթոնի հետ 1921 թվականին՝ այդպիսով ստեղծելով սիրային եռանկյունի։ 1932 թվականի հունվարին Ստրեյչին մահացել է քաղցկեղից՝ Դորային թողնելով 10 հազար ֆունտ ժառանգություն (որը 1994 թվականին կազմում էր մոտ 240 հազար ֆունտ)։ Դրանից երկու ամիս անց Դորա Քարինգթոնը ինքնասպանություն է գործել` ինքն իրեն կրակելով։ Նրա ինքնասպանության առաջին` իրեն թունավորելու փորձը, ձախողվել է։
Պատկերասրահ խմբագրել
-
Է. Մ. Ֆորստերի դիմանկարը (1924-25)
-
Ջրաղաց Թիդմարշում (1918)
-
Բանանի ծառը և Լ. Ստրեյչին (1916)
-
Լիթոն Ստրեյչիի դիմանկարը (1916)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Dora Carrington (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Dora Carrington // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00032845
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio database (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Kindred Britain