Դոն Բակարդի

ամերիկացի արվեստագետ

Դոն Բակարդի (անգլ.՝ Don Bachardy, մայիսի 18, 1934(1934-05-18)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ-դիմանկարիչ։

Դոն Բակարդի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1934(1934-05-18)[1][2][3][…] (89 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց, Chouinard Art Institute? և Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ և սցենարիստ
 Don Bachardy Վիքիպահեստում

Աշխատանք խմբագրել

Բակարդին սովորել է Լոս Անջելեսի Շուինար գեղարվեստական համալսարանում և Լոնդոնի «Սլեյդ» արվեստի դպրոցում։ Նրա առաջին անհատական ցուցադրությունը կայացել է 1961 թվականի հոկտեմբեր ամսին՝ Լոնդոնի «Ռեդֆերն» ցուցասրահում։ Այդ պահից սկսած նրա աշխատանքները շատ անգամ ցուցադրվել են Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Սիեթլում, Հյուստոնում և Նյու Յորքում։ 2004-2005 թվականներին Սան Մարինո քաղաքի Հանտինգթոն գրադարանում կայացել է նրա ցուցադրությունը։ Նրա աշխատանքները Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Տեխասի համալսարանում, Սան Մարինոյի Հենրի Է․ Հանտինգթոնի գրադարանում և պատկերասրահում, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում, Հարվարդի համալսարանի և Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահի «Ֆոգ» գեղարվեստական թանգարանում գտնվում են մշտական հավաքածուի մեջ։ Նրա գրքերից վեցը թարգմանվել են։

Բակարդիի կյանքը և ստեղծագործությունը նկարագրված են ռեժիսոր Թերի Սանդերսի «Դոն Բակարդի» ֆիլմում։ Նա համարվում է Իշերվուդի «Ֆրանկենշթեյն․ Ճշմարիտ պատմություն» (1973) գրքի համահեղինակ։

Նկարչի ամենահայտնի աշխատանքներից մեկը համարվում է նահանգապետ Ջերի Բրաունի պաշտոնական դիմանկարը։ Դոնը խաղացել է էպիզոդային դեր «Միայնակ տղամարդը» ֆիլմում, որի սյուժետը հիմնված է Քրիստոֆեր Իշերվուդի համանուն վեպի հիման վրա։ Բակարդին այստեղ ուսուցչի հյուրասենյակում պրոֆեսորի դեր է խաղում, ում Քոլին Ֆերթը դիմում է հետևյալ խոսքերով․ «Ողջույն Ջոն»[4]։

Անձնական կյանք խմբագրել

Բակարդին հայտնի բրիտանական գրող Քրիստոֆեր Իշերվուդի գործընկերն ու ընկերն էր, ում հետ նա առաջին անգամ ծանոթացել էր 1953 թվականի Սուրբ Վալենտինի օրը։ Բակարդին այդ ժամանակ 18 տարեկան էր իսկ Իշերվուդը 48 տարեկան։ Նրանք միասին են եղել մինչև Իշերվուդի մահը՝ 1986 թվականը[5]։

Քրիստոֆերի վեպերի հրատարակության մեծ մասը կազմված են փափուկ շապիկով, որտեղ պատկերված է հեղինակի մատիտներով նկարված Դոնի կերպարը։ 2008 թվականին նրանց համատեղ կյանքի և հարաբերությունների մասին նկարահանվել է «Քրիս և Դոն. Սիրո պատմություն» վավերագրական ֆիլմը։ Ներկա պահին Դոնը ապրում է Սանտա Մոնիկայում՝ Քրիստոֆեր Իշերվուդի տանը[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. «Tom Ford was right about Isherwood». Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  5. 5,0 5,1 «Christopher Isherwood and Don Bachardy: a personal and artistic union». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել