Տաճատ Ալեքսանյան

հայ փիլիսոփա
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տաճատ Պետրոսի Ալեքսանյան (մայիսի 7, 1898(1898-05-07)[1][2], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 23, 1972(1972-03-23)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1949)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968)։

Տաճատ Ալեքսանյան
Ծնվել էմայիսի 7, 1898(1898-05-07)[1][2] Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 23, 1972(1972-03-23)[1][2] (73 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա, դասախոս և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական լեռնային համալսարան[1]
Ալմա մատերՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1932)[1]
Կոչումդոցենտ[2]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու[1][2] (1949)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Երեխա(ներ)Վիլեն Ալեքսանյան և Դոնարա Ալեքսանյան

Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն և բալետի արտիստուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Դոնարա Ալեքսանյանի հայրն է։

Կենսագրություն

խմբագրել

Տաճատ Ալեքսանյանը ծնվել է 1898 թվականի ապրիլի 25-ին (մայիսի 7) Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում։ 1929 թվականից դասավանդել է Մոսկվայի, Թիֆլիսի, 1933 թվականից՝ Երևանի բուհերում, 1961-1964 թվականներին` ՀՊՄՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ։

Աշխատությունները վերաբերում են իմացաբանության հարցերին։ Ռուսերենից թարգմանել է Գեորգ Հեգելի «Փիլիսոփայության ներածությունը» (1964)[3]։

  • «Մարքսիզմ-լենինիզմի հիմունքները» դասընթացի պլանը։ Համալսարանների, տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական, արվեստագիտական և մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, Մարքսիզմ-լենինիզմի հիմունքների ամբիոն, Երևան, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1944։
  • «Մարքսիզմ-լենինիզմի հիմունքները» դասընթացի պլանը։ (Համալսարանների և ինստիտուտների պատմական, լեզվագրական և արվեստագիտական ֆակուլտետների համար)։ Երևանի պետական մանկավարժական ինստիտուտ, Մարքսիզմ-լենինիզմի ամբիոն, Երևան, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1945։
  • Փիլիսոփայական ընտիր երկեր։ [2 հտ.], Երևան, Հայպետհրատ, 1948 (հեղինակակից)։
  • Մարքս-լենինյան թեորիայի մի քանի հարցերը Ստեփան Շահումյանի երկերում։ Երևան, Հայպետհրատ, 1957։
  • Ստեփան Շահումյանը որպես մարտնչող մատերիալիստ։ Երևան, Հայկական ՍՍՌ քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1957։
  • Վ. Ի. Լենինի պայքարը ռևիզիոնիզմի դեմ։ (Դասախոսության թեզիսներ)։ Երևան, ՀՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկ., 1958:
  • Պրակտիկայի դերն իմացության մեջ։ (Զգայություն և ընկալում)։ Երևան, Հայպետհրատ, 1959 (հեղինակակից)։
  • Փիլիսոփայության ներածություն։ Փիլիսոփայական պրոպեդևտիկա։ Երևան, Հայպետհրատ, 1964 (հեղինակակից)։
  • Վ. Ի. Լենինի պայքարը ռեվիզիոնիզմի ու դոգմատիզմի դեմ և արդիականությունը։ Երևան, Հայպետհրատ, 1964 (հեղինակակից)։
  • Հոգեկանի զարգացման պրոբլեմները։ ՌՍՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիա, Երևան, «Լույս», 1968 (հեղինակակից)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 160  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաճատ Ալեքսանյան» հոդվածին։