Վիլեն Ալեքսանյան
հայ քիմիկոս
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիլեն Տաճատի Ալեքսանյան (մայիսի 15, 1927[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 1983[1], Մոսկվա, ԽՍՀՄ), քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972)։
Վիլեն Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1927[1] Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 9, 1983[1] (55 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Տարրօրգանական միացությունների ինստիտուտ |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարան (1948) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1970) և պրոֆեսոր (1972) |
Հայր | Տաճատ Ալեքսանյան |
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Տաճատ Ալեքսանյանի որդին է, բալետի արտիստուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Դոնարա Ալեքսանյանի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրել1948 թվականին ավարտել է Լենինգրադի համալսարանը։ 1965-1983 թվականներին՝ Մոսկվայի տարրօրգանական միացությունների ինստիտուտի մոլեկուլային սպեկտրադիտման լաբորատորիայի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են տատանող-պտտողական փոխազդեցության և բազմատոմ մոլեկուլների ենթակարմիր սպեկտրների կլանման շերտերի ինտենսիվության հարցերին[2][3][4][5]։
Երկեր
խմբագրել- Каталог спектров комбинационного рассеяния углеводородов, 1976, т.л. (В. Т. Алексанян); конц. (Алексанян, Вилик Таджатович).
- Лекции по молекулярной спектроскопии, 1976 : (Алексанян Вилен Тачатович).
- Raman Spectra of Hydrocarbons: Oxford: Pergamon Press, 1980, t.p. (Aleksanyan, V. T.).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10523
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ВИЛЕН ТАЧАТОВИЧ АЛЕКСАНЯН» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Алексанян Вилен Тачатович, Хроника» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Официальный сайт ИНЭОС РАН - В.Т.Алексанян». ineos.ac.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլեն Ալեքսանյան» հոդվածին։ |