Ռոզո
Ռոզո (Անտիլ.՝ Kwéyòl: Wozo), Դոմինիկայի մայրաքաղաք։ Բնակչությունը՝ 14 847 մադ (2001 թվականի դրությամբ)։ Դա ոչ մեծ, խիտ բնակեցված քաղաքային բնակավայր է, որը շրջապատված է Կարիբյան ծովով, Ռոզո գետով և անտառածածկ Մորն Բրյուս (անգլ.՝ Morne Bruce) լեռով։ Կառուցված է հնագույն հնդկացիական Սաիրի (անգլ.՝ Sairi) բնակավայրի տեղում։ Այն համարվում է կղզու հնագույն և ամենանշանակալից քաղաքային բնակավայրը։
Քաղաք | ||
---|---|---|
Ռոզո | ||
Roseau | ||
Երկիր | Դոմինիկա | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Համայնք | Saint George Parish? | |
ԲԾՄ | 43±1 մետր | |
Բնակչություն | 14 847 մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTC-4 | |
| ||
Գտնվում է Դոմինիկայի արևմտյան ափի մոտ։ Այստեղ կարելի է հանդիպել և՛ ժամանակակից, և՛ գաղութային (ֆրանսիական) ճարտարապետությունը։
Քաղաքը արտահանում է լայմ, լայմի հյութ, եթերային յուղեր, արևադարձային մրգեր և համեմունքներ։
Ընդհանուր տեղեկատվություն
խմբագրելՌոզո քաղաքի կենտրոնական հատվածը խիտ կառուցապատված է ոչ մեծ տներով, որոնց միջև կանաչապատ տարածքներ են կամ բացատներ։ Քաղաքում կան բուսաբանական այգիներ և Խորհրդարանական շենքի այգիներ։ Ռոզո գետը խոշորագույնն է, որն անցնում է Անտիլյան կղզիների մայրաքաղաքներով։ Քաղաքը բաժանված է մոտ 80 թաղամասերի, որոնք զբաղեցնում են 30 հեկտար մակերես։
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնադրվել է ֆրանսիացիների կողմից XVII դարում Ռոզո գետի ափին, ինչը թարգմանաբար նշանակում է «եղեգնյա»։ XVIII դարի սկզբին ավելի քան հիսուն ֆրանսիական ընտանիքներ տեղափոխվել են նոր բնակավայր և սկսել զբաղվել անտառային արհեստով արժեքավոր փայտատեսակների արտահանման նպատակով։ Բացի այդ Աֆրիկայից այստեղ են բերվել ստրուկներ, որոնց աշխատանքն օգտագործվում էր բամբակի և ծխախոտի պլանտացիաներում։ Ակտիվ տնտեսական գործունեությունը նպաստեց քաղաքի աճին։ Հետագայում, 1763 թվականից ամբողջ կղզու հետ միասին այն հայտնվեց Բրիտանական միապետության իշխանության տակ, որպես գաղութ։
Սակայն ֆրանսիացիները չլքեցին Ռոզոն, այլ ամրոց կառուցեցին իրենց պլանտացիաները պաշտպանելու համար։ 1781 թվականին քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել էր ուժեղ հրդեհի հետևանքով։ 1838 թվականից, երբ վերացվել է ստրկատիրությունը, Ռոզոյում սկսվեց ընտրվել Դոմինիկայի օրենսդիր մարմինը, որը դարձել է միակ գաղութը, որտեղ կար ինքնավար կառավարություն։
Քաղաքային կյանք
խմբագրելՔաղաքի կենտրոնում բնակելի շենքերը շատ չեն, հիմնականում մարդիկ այնտեղ գալիս են աշխատանքի։ Հնաբնակները պնդում են, որ նախկինում փողոցներ գոյություն չունեին, կային միայն բաց տարածքներ տների միջև։ Մինչ այժմ փողոցները քաղաքի կենտրոնում իրենցից ներկայացնում են ոչ միայն տեղաշարժվելու երթուղիներ, այլ նաև այգիներ, մարզահրապարակներ, հանրահավաքներ անցկացնելու վայր և այլն։ Բուսաբանական այգիները ակտիվորեն օգտագործվում են բնակչության՝ հիմնականում երեխաների հանգստի համար։
Մշակույթ
խմբագրելՌոզոն գերիշխող դիրք է գրավում կղզում՝ համարվելով երկրի մշակութային կենտրոնը։ Քաղաքում կան բազմաթիվ ճարտարապետական հետաքրքիր հուշարձաններ, որոնցից մեկը XVIII դարի կաթոլիկական տաճարն է։ Բարձրագույն կրթությունը մայրաքաղաքի բնակիչները կարող են ստանալ մանկավարժական համալսարանում։ Ռոզոյում են գտնվում նաև պետական ռադիոկայանը և մասնավոր հեռուստաալիքները։ Քաղաքի արվարձաններում գտնվում է բուսաբանական այգին, որտեղ հավաքված են արևադարձային բուսական աշխարհի ամենահետաքրքիր ներկայացուցիչները, այդ թվում նաև մի քանի էնդեմիկ տեսակներ։