Դմիտրի Ուզնաձե
Դմիտրի Նիկոլայի Ուզնաձե (դեկտեմբերի 20, 1886, Սաքարա (ներկայում՝ Զեստափոնի շրջան, Վրաստան) — 12 հոկտեմբերի, 1950, Թբիլիսի), վրացի խորհրդային հոգեբան և փիլիսոփա։ Մշակել է դիրքորոշման ընդհանուր հոգեբանական տեսությունը։
Դմիտրի Ուզնաձե վրաց.՝ დიმიტრი უზნაძე | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20 1886 (հունվարի 1 1887) |
Ծննդավայր | Քվեդա Սաքարա, Զեստափոնի շրջան |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1950[1][2] (63 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Լայպցիգի համալսարան, Հալլե-Վիտենբերգի համալսարան և Խարկովի ազգային համալսարան |
Մասնագիտություն | փիլիսոփա, համալսարանի դասախոս և հոգեբան |
Աշխատավայր | Թբիլիսիի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա |
Dimitri Uznadze Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԴմիտրի Ուզնաձեն ծնվել է 1886 թվականի դեկտեմբերի 20-ին Սաքարա գյուղում։ 1905 թվականի հեղափոխությանը մասնակցելու պատճառով հեռացվել է դպրոցից։ Նույն թվականին մեկնել է Շվեյցարիա, ապա՝ Գերմանիա։ Կրթությունն ստացել է Լայպցիգում (1909) ու Խարկովում (1913)։ Հայրենիք վերադառնալուց հետո՝ 1915-1917 թվականներին, զբաղվել է մանկավարժական գործունեությամբ[3]։ Թբիլիսիի պետական համալսարանի հիմնադիրներից մեկն է ու այդ համալսարանի պրոֆեսոր (1918)։ Այնտեղ ստեղծել է հոգեբանության ամբիոն։ Եղել է Վրաստանի Գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտի տնօրեն[4] և Վրաստանի ԳԱ ակադեմիկոս (1941)։ 1946 թվականին ստացել է Վրաստանի գիտությունների վաստակավոր գործչի կոչում[3]։
Դմիտրի Ուզնաձեն մահացել է 1950 թվականի հոկտեմբերի 9-ին Թբիլիսիում։ Թաղված է Թբիլիսիի պետական համալսարանի բակում[3]։
Աշխատություններ
խմբագրելԴմիտրի Ուզնաձեն հեղինակել է «Դիրքորոշման հոգեբանության հիմնական դրույթները» (1961) և «Դիրքորոշման հոգեբանության փորձարարական հիմունքներ» (1966) աշխատությունները, որոնցում ներկայացվում է ու հիմնավորվում դիրքորոշման՝ որպես սուբյեկտի ու օբյեկտի միջև եղած սահմանի հասկացությունը։ Ի հայտ գալով սուբյեկտի պահանջմունքի ու նրա բավարարման օբյեկտիվ իրավիճակի հակադրության պայմաններում՝ դիրքորոշումը, ըստ Ուզնաձեի, սուբյեկտի ամբողջական, չտարբերակված վիճակ է, որ նախորդում է իրականությանը։
Երկեր
խմբագրել- Die metaphysische Weltanschauung W. Ssolowiows mit orientierendem Überblick seiner Erkenntnistheorie, Halle/Saale, 1909.
- Ընդհանուր հոգեբանություն, 1940 (վերահրատարակվել է 2004 թվականին)։
- Դիրքորոշման հոգեբանության փորձարարական հիմունքներ, 1949։
- Психологические исследования. — М., 1966.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Узнадзе Дмитрий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Internet Philosophy Ontology project
- ↑ 3,0 3,1 3,2 Georgy Ketchuashvili2. «Dimitri Uznadze (1886–1950)» (PDF). PROSPECTS: the quarterly review of comparative education vol. 24, no.3/4, 1994, p. 687–701. UNESCO: International Bureau of Education. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «History of I. Javakhishvili Tbilisi State University (TSU)». Tbilisi State University. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
Գրականություն
խմբագրել- Прангишвили А. С. Исследования по психологии установки. — Тб., 1967.
- Надирашвили Ш. А. Дмитрий Николаевич Узнадзе (к 100-летию со дня рождения)
Արտաքին հղումներ
խմբագրել- Контрастная иллюзия по Узнадзе и расширение ее на 3 и более объектов (ռուս.)
- Узнадзе Дмитрий Николаевич — статья из Большой советской энциклопедии (3-е издание)
- Դմիտրի Ուզնաձե (1886—1950) Մատենագրություն, «Մեցնիերեբա» հրատարակչություն, Թբիլիսի, 1984 Արխիվացված 2011-07-21 Wayback Machine Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Ուզնաձե» հոդվածին։ |