Դմիտրի Ժիլունովիչ
Տիշկա Գարտնի (իսկական անունը՝ Դմիտրի Ֆյոդորովիչ Ժիլունովիչ, բելառուս․՝ Зміцер Хведаравіч Жылуновіч, Цішка Гартны, հոկտեմբերի 23 (նոյեմբերի 4), 1887, Կոպիլ, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 11, 1937, Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բելառուս գրող, խմբագիր, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բանվորա-գյուղացիական ժամանակավոր կառավարության ղեկավար (հունվարի 1, 1919 - փետրվարի 3, 1919)։
Դմիտրի Ժիլունովիչ Зміцер Хведаравіч Жылуновіч | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 23 (նոյեմբերի 4), 1887 |
Ծննդավայր | Կոպիլ, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 11, 1937 (49 տարեկան) |
Վախճանի վայր | Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Piačerski Forest Park |
Մասնագիտություն | թարգմանիչ, դրամատուրգ, բանաստեղծ, քաղաքական գործիչ և լրագրող |
Լեզու | բելառուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Անդամակցություն | Բելառուսական ազգային կոմիտե և Q109854214? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1887 թվականի նոյեմբերի 4-ին Մինսկի մարզի Կոպիլ ավանում՝ գյուղացու ընտանիքում։ 1905 թվականին ավարտել է Կոպիլի երկդասյա դպրոցը։ Աշխատել է կաշվի արհեստանոցում։ Մասնակցել է 1905-1907 թվականների հեղափոխական գործողություններին։ Որոնողական աշխատանքներով մեկնել է Բելառուս, Ուկրաինա, Լիտվա։ 1910 և 1911 թվականներին գնացել է Կոպիլ և մասնակցել Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության տեղական կազմակերպության՝ ձեռագիր ամսագրերի ստեղծման աշխատանքներին։
1913 թվականի մայիսին սկսել է աշխատել Սանկտ Պետերբուրգի «Վուլկան» գործարանում։ 1912-1913 թվականներին «Պռավդա» թերթում տեղ են գտել նրա մի շարք բանաստեղծություններն ու կաշեգործների աշխատանքի մասին ակնարկը։ Եղել է «Գիտելիք» աշխատանքային մշակութային-լուսավորական ընկերության անդամ։ 1914 թվականին աշխատանքի է անցել «Այվազ» գործարանում։ Պետրոգրադի փախստական բելառուսների շրջանում իրականացրել է քարոզչական և կազմակերպչական աշխատանքներ։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է ՌԽՍՖՀ կառավարության Բելառուսի ազգային կոմիսարիատի քարտուղար, ՌԿ(բ)Կ Բելառուսական սեկցիայի անդամ, «Дзянніца» թերթի խմբագիր։ Պայքար է մղել Վիլհելմ Կնորինի և Ալեքսանդր Մյասնիկովի դեմ (նրանք բելառուսներին չէին ճանաչում իբրև անկախ ազգ) Բելառուսի Հանրապետության ստեղծման համար, աջակցություն է գտել Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի կողմից։ Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ստեղծման օրվանից (հունվարի 1, 1919) մինչև 1919 թվականի փետրվարի 3-ը եղել է Խորհրդային Բելառուսի բանվորա-գյուղացիական ժամանակավոր կառավարության ղեկավարը։ 1919 թվականի մարտի 3-ից եղել է «Красная заря» (Խարկով) թերթի խմբագիր և քարտուղար, և հունիսից՝ 14-րդ բանակի շտաբում քաղաշխատող։
Աշխատել է որպես «Савецкая Беларусь» թերթի և «Полымя» ամսագրի խմբագիր, ԲԽՍՀ-ի Պետական հրատարակչության և ԲԽՍՀ-ի պետական արխիվի տնօրեն (1923)։ Եղել է Բելառուսական մշակույթի ինստիտուտի անդամ, իսկ 1928 թվականին ընտրվել է ԲԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Աշխատել է պատմության ինստիտուտում։
1927 թվականին բելառուս գրողների հետ փորձել է կազմակերպել Գրողների և բանաստեղծների համաբելառուսական ֆեդերացիա։ Բելառուսական առաջին վեպի՝ «Соки целины» հեղինակն է։ Հանդես է եկել որպես բանաստեղծ, դրամատուրգ, քննադատ։ Ալեքսանդր Պուշկինի, Ա․ Միցկևիչի, Լև Տոլստոյի, Վալերի Բրյուսովի, Ալեքսանդր Բլոկի, ուկրաինացի բանաստեղծ Վ․ Ելանի (Բլակիտնովի) ստեղծագործությունների վերաբերյալ հոդվածների հեղինակ է։
1936 թվականի նոյեմբերի 15-ին ձերբակալվել է։ Գտնվելով բանտում՝ հայտարարվել է որպես հոգեկան հիվանդ և տեղափոխվել Մոգիլյովի հոգեբուժական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է 1937 թվականի ապրիլի 11-ին։ Ըստ որոշ տվյալների՝ ինքնասպան է եղել։
Ստեղծագործություններ խմբագրել
- Песні (1913)
- Хвалі жыцця (1918)
- Песні працы і змагання (1922)
- Сокі цаліны (1922)
- Трэскі на хвалях (1924)
- Сацыялістка (1924)
- Урачыстасць (1925)
- Дзвё сілы (1927)
- Прысады (1927) - պատմվածքներ և պիեսներ
- Узгоркі і нізіны (1928) - գրական-քննադատական հոդվածների ծողովածու
- На новым месцы (1930) - վիպակների ժողովածու
- Гаспадар (1930)
- Зялёны шум (1931)
- Гоман зарніц (1932)
- Наступ на горны (1932) - բանաստեղծություններ և պատմվածքներ
20-րդ դարի կեսերին տարբեր հրատարակություններով լույս են տեսել նրա երկերի ժողովածուները։
Հիշատակ խմբագրել
Դմիտրի Ֆյոդորովիչ Ժիլունովիչի անունով են կոչվում Մինսկի 2 փողոցներ՝ Ժիլունովիչի փողոցը և Տիշկա Գարտնու փողոցը։ 2004 թվականին Տիշկա Գարտնու փողոցը վերանվանվել է Ելնիցկում։ Կոպիլում նրա անունով են կոչել Ժիլունովիչի փողոցը, Մոգիլև քաղաքում՝ Տիշկա Գարտնու փողոցը։
Գրականություն խմբագրել
- Беларускія пісьменнікі (1917—1990). Даведнік. (բելառուս.)
- Мяснікоў, А.Ф. Сто асоб беларускай гісторыі. — Минск: «Литература и Искусство», 2009. — 344 с. — ISBN 978-985-6720-61-4
- Успаміны пра Цішку Гартнага : зборнік / складальнікі : Г. Д. Жылуновіч, С. Х. Александровіч. — Мінск : Мастацкая літаратура, 1984. — 173 с.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Դմիտրի Ֆյոդորովիչ Ժիլունովիչ (Տիշկա Գարտնի)»։ База данных "История белорусской науки в лицах" Центральной научной библиотеки им. Я.Коласа НАН Беларуси։ Արխիվացված օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 2011-10-24