Դինա Վաշինգտոն

ամերիկացի երգչուհի, երգահան, դաշնակահար

Դինա Վաշինգտոն (անգլ.՝ Dinah Washington, իրական անունը՝ Ռութ Լի Ջոնս [Ruth Lee Jones], օգոստոսի 29, 1924(1924-08-29)[1][2][3][…], Տասկալուսա, Ալաբամա, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 14, 1963(1963-12-14)[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4]), ամերիկացի երգչուհի և դաշնակահար, համարվում է 1950-ականների ամենահայտնի սևամորթ երգչուհին[6]։ Եղել է ջազ վոկալիստ, ելույթներ է ունեցել ու ձայնագրվել ամենատարբեր ժանրերում՝ այդ թվում բլյուզ, ռիթմ ընդ բլյուզ, ավանդական փոփ երաժշտություն[6], և ստացել է «Բլյուզի թագուհի» տիտղոսը[7]։ 1986 թվականին ներառվել է Ալաբամայի Ջազի փառքի սրահում, իսկ 1993-ին ներգրավվել Ռոքնռոլի փառքի սրահ։

Դինա Վաշինգտոն
Բնօրինակ անունանգլ.՝ Dinah Washington
Ի ծնե անունանգլ.՝ Ruth Lee Jones
Նաև հայտնի է որպեսDinah Washington
Ծնվել էօգոստոսի 29, 1924(1924-08-29)[1][2][3][…]
Տասկալուսա, Ալաբամա, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 14, 1963(1963-12-14)[1][2][3][…] (39 տարեկան)
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4]
ԳերեզմանBurr Oak Cemetery[5]
Ժանրերփոփ և բլյուզ
Մասնագիտություներգչուհի, ջազ երաժիշտ և երգերի հեղինակ
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլKeynote Records, Apollo Records, Մերկուրի Ռեքորդս, Roulette Records, Inc.?, Verve Records և Philips Records
ԿրթությունՈւենդել Ֆիլիպս Ակադեմիա
Պարգևներ
 Dinah Washington Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ռութ Լի Ջոնսը ծնվել է Տասկալուսայում (Ալաբամա)[8]։ Վաղ տարիքում նրանց ընտանիքը տեղափոխվում է Չիկագո։ Ռութը խորապես հետաքրքված էր գոսպել ժանրի երաժշտությամբ և դեռ միջնակարգ դպրոցում նվագակցում էր Ս․ Ղուկաս եկեղեցու բապտիստական երգչախմբին։ Հանդես է եկել գոսպել երաժշտության նմուշների կատարմամբ եկեղեցում և նվագել դաշնամուր, դեռահաս տարիքում ղեկավարել է եկեղեցական երգչախումբ և ընդգրկվել Սալլի Մարտինի՝ Գոսպել երգիչների խմբում[9]։ Միանալով Սալլի Մարտինի խմբին՝ Ռութը թողնում է Ուենդել Ֆիլիպսի ավագ դպրոցը։ Մարտինի խումբը, ըստ էության, միավորել է գոսպել ժանրում հանդես եկող առաջին կին երաժիշտներին, որոնց թվում էր նաև Դինա Վաշինգտոնը, Սալլի Մարտինի կողմից ձևավորվում է նաև Գոսպել երգիչների միություն։ Ներգրավվումը գոսպել երգչախմբում տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Դինան հաղթեց Չիկագոյի Թագավորական թատրոնում կազմակերպված սիրողական մրցույթում՝ կատարելով «I can't face the music» երգը[10]։

Կարիերա

խմբագրել
 
Դինա Վաշինգտոնը 1962 թվականին

15 տարեկանում տաղանդների մրցույթում հաղթելուց հետո Դինան սկսում է հանդես գալ ակումբներում։ 1941-1942 թվականներին նա Ֆեթս Ուոլերի հետ ելույթ էր ունենում Չիկագոյի այնպիսի ակումբներում, ինչպիսիք էին Dave's Cafe-ն և Dоwnbeat Room of the Sherman Hotel-ը։ Դինան նվագում էր Three Deuces ջազ ակումբում, երբ ընկերներից մեկը տարավ նրան Garrick բար ունկնդրելու Բիլլի Հոլիդեյին։ Ակումբի սեփականատեր Ջո Շերմանը այնքան հիացած էր I Understand երգի՝ Դինայի կատարմամբ, որ շուտով Դինան սկսում է երգել Garrick-ում[10]։ Հայտնի ջազ դաշնակահար Լեո Հեմփթոնը բար Garrick այցելելուց հետո Վաշինգտոնին առաջարկում է դառնալ իր բենդի վոկալիստը։

Keynote label-ում Դինան ձայնագրեց դեբյուտային Evil Gal Blues սինգլը, որը կատարում էին Հեմփթոնը և իր բենդի երաժիշտները[6][11]։ Ե՛վ այս ձայնագրությունը և՛ վերջինիս Salty Papa Blues շարունակությունը 1944 թվականին ներառվեցին Billboard ամսագրի Harlem հիթ շքերթում[12]։ 1945 թվականի դեկտեմբերին նա իրականացրեց 12 ձայնագրություն, որից տասը թողարկվեցին Lucky Thompson's All Stars խմբի մասնակցությամբ[13]։

Դինան մնաց Հեմփթոնի բենդի հետ մինչև 1946 թվականը։ Այն բանից հետո, երբ Keynote լեյբլը լուծարվեց, նա պայմանագիր կնքեց Mercury Records ընկերության հետ որպես սոլո կատարող։ Առաջին ձայնագրությունը Ֆեթս Ուոլերի Ain't Misbehavin երգի քավր տարբերակն էր․ վերջինս դարձավ հաջողության երկար շղթայի առաջին հիթը։ 1948-1955 թվականներին Դինա Վաշինգտոնը թողարկեց R&B ժանրի 27 հիթեր, որոնք դարձրին նրան ժամանակի ամենահայտնի ու հաջողակ երգչուհին։ Am I Asking Too Much և Baby Get Lost երգերը R&B չարթում առաջին հորիզոնականում էին, իսկ I Wanna Be Loved երգի քավրը ամերիկյան փոփ չարթում 22-րդն էր[12]։ Նրա հիթային ձայնագրությունները ներառում էին բլյուզ ժանր, ստանդարտներ, միաժամանակ՝ նորամուծություններ, փոփ քավրներ (այդ թվում՝ Հենք Ուիլլիամսի Cold, Cold Heart երգի քավրը)։ Դինան ձայնագրվում էր նաև ջազային առաջատար բազմաթիվ երաժիշտների հետ, այդ թվում՝ Քլիֆորդ Բրաունի և Քլարկ Տերրիի հետ Dinah Jams ալբոմի (1954) համար[6][11]։

 
Դինայի լուսանկարը ամերիկյան Rock n Roll Revue ֆիլմի քարտին

1950 թվականին Դինա Վաշինգտոնը ելույթ ունեցավ Cavalcade of Jazz համերգին Լոս Անջելեսում, այդ օրը հանդես էին գալիս նաև այնպիսի արտիստներ, ինչպիսիք էին Լիոնել Հեմփթոնը, Փի Ուի Քրեյթոնի նվագախումբը, Ռոյ Միլթոնը և իր նվագախումբը և այլք[14][15]։ Հաջորդ ելույթը Cavalcade of Jazz համերգին տեղի ունեցավ 1956 թվականի սեպտեմբերի 2-ին։ Վաշինգտոնի հետ նույն բեմին էին Լիթլ Ռիչարդը, Ջերալդ Ուիլսոնը, Չաք Հիգգինսի նվագախումբը[16]։

1959 թվականին նա թողարկեց միանգամից տասը փոփ հիթեր What a Diff'rence a Day Made երգի քավրի հետ մասին[17], որը գրավեց 4-րդ հորիզոնականը ամերիկյան փոփ չարթում։ Դինայի բենդում այդ ժամանակ ընդգրկված էին Քեննի Բարրելը (կիթառ), Ջո Զաուինուլը (դաշնամուր) և Պանամա Ֆրենսիսը (հարվածային գործիքներ)։ 1960 թվականին Վաշինգտոնը հանդես է գալիս երկու հաջողակ դուետային երգերով Բրուք Բենտոնի հետ (Baby (You've Got What It Takes), A Rockin' Good Way (To Mess Around and Fall in Love))։ Դինայի վերջին հիթը՝ September in the Rain երգը, թողարկվեց 1961 թվականին[12]։ Դինայի հաջողությունները ներառում են նաև ելույթները Newport ջազ փառատոնին (1955-59), Միջազգային ջազ փառատոնին Վաշինգտոնում (1962), հաճախակի համերգները Birdland ջազ ակումբում և 1963 թվականի ելույթները Քաունտ Բեյսիի և Դյուկ Էլինգտոնի հետ։

Մրցանակներ

խմբագրել

Գրեմմի

Տարի Անվանակարգ Անվանում Ժանր
1959 Լավագույն R&B երգ What a Diff'rence a Day Makes R&B

Գրեմմիի փառքի սրահ

Տարի Անվանում Ժանր Լեյբլ Ներառման թվական
1959 Unforgettable փոփ Mercury 2001
1954 Teach Me Tonight R&B Mercury 1999
1959 What a Diff'rence a Day Makes ավանդական փոփ Mercury 1998

Ռոքնռոլի փառքի սրահ

Տարի Անվանում Ժանր
1953 TV Is the Thing (This Year) R&B

Սկավառակագրություն

խմբագրել
  • After Hours with Miss "D" (1954)
  • Dinah Jams (1955)
  • For Those in Love (1955)
  • Dinah! (1956)
  • In the Land of Hi-Fi (1956)
  • The Swingin' Miss "D" (1957)
  • Dinah Washington Sings Fats Waller (1957)
  • Dinah Sings Bessie Smith (1958)
  • Newport '58 (1958)
  • What a Diff'rence a Day Makes! (1959)
  • September In The Rain (1960)
  • Unforgettable (1961)
  • Drinking Again (1962)
  • Tears and Laughter (1962)
  • Back to the Blues (1963)
  • Dinah' 63 (1963)
  • This Is My Story (1963)

Հիշատակ

խմբագրել
 
Դինա Վաշինգտոն Արվեստների մշակութային կենտրոն
  • 2005 թվականին Չիկագոյի այգիներից մեկը, որի մոտակայքում 1950-ականներին ապրել էր երգչուհին, վերանվանվեց Դինա Վաշինգտոնի անունով։
  • 2008 թվականին Դինայի ծննդավայր Տասկալուսա քաղաքում 30-րդ պողոտայի մի հատվածը վերանվանվեց «Դինա Վաշինգտոնի պողոտա»[18], 2009 թվականի մարտի 12-ին անվանակոչման արարողությանը ներկա էր նաև Վաշինգտոնի որդին՝ Ռոբերտ Գրեյսոնը[19]։
  • 2013 թվականի օգոստոսի 29-ին Տասկալուսայում բացվեց Դինա Վաշինգտոն Արվեստների մշակութային կենտրոն[20]։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11900982X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Find A Grave — 1996.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Dinah Washington». AllMusic. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  7. Carney Smith, Jessie (1992). Notable Black American Women. ISBN 9780810391772. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին – via Google Books.
  8. «Alice Jones, 87». Chicago Tribune. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  9. Joravsky, Ben (1999 թ․ դեկտեմբերի 16). «Dinah Was...and Wasn't». Chicago Reader. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. 10,0 10,1 Cohodas, Nadine (2004). Queen: The Life and Music of Dinah Washington. Random House. ISBN 978-0375421488.
  11. 11,0 11,1 «Dinah Washington Biography». rockhall.com. Rock and Roll Hall of Fame and Museum. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  12. 12,0 12,1 12,2 Whitburn, Joel (2004). Top R&B/Hip-Hop Singles: 1942–2004. Record Research. էջ 469.
  13. Rotante, Anthony (1955 թ․ փետրվար). «Blues and Rhythm». Record Research. New York. էջ 3.
  14. «Dinah Washington Joins 'Hamp' in 'Cavalcade of Jazz'». Los Angeles Sentinel. 1950 թ․ հունիսի 15.
  15. «'Cavalcade of Jazz Attended by 16,000' Review». Los Angeles Sentinel. 1950 թ․ հունիսի 29.
  16. «12th Cavalcade of Jazz At Wrigley Field Sept. 2». Los Angeles Sentinel. 1956 թ․ հուլիսի 26.
  17. Gilliland, John (1969). «Show 17 – The Soul Reformation: More on the evolution of rhythm and blues. [Part 3]» (audio). Pop Chronicles. Digital.library.unt.edu.
  18. «Odetta should be memorialized». TuscaloosaNews.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  19. «Tuscaloosa unveils Dinah Washington Avenue». TuscaloosaNews.com. 2009 թ․ մարտի 13. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  20. «Dinah Washington Cultural Arts Center ready for its debut in downtown Tuscaloosa». TuscaloosaNews.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինա Վաշինգտոն» հոդվածին։