Դյուկ Էլինգտոն
Դյուկ Էլինգտոն, ծնյալ Էդվարդ Քենեդի Էլինգտոն (անգլ.՝ Edward Kennedy „Duke” Ellington, ապրիլի 29, 1899[1][2][2][…], Վաշինգտոն, ԱՄՆ[3][4] - մայիսի 24, 1974[1][2][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի նշանավոր երաժիշտ, ջազային նվագախմբի ղեկավար, կոմպոզիտոր[11], որի երաժշտական բեղուն գործունեությունը ձգվել է ավելի քան վեց տասնամյակ[12]։ Ըստ լայնորեն տարածված կարծիքի՝ նա առաջատար, առանցքային դեր է խաղացել համաշխարհային ջազի պատմության մեջ։ Ինքն անձամբ համարել է, որ իր երաժշտությունը «որևէ կատեգորիայից դուրս է» և պարզապես մաս է կազմում ավելի ընդգրկուն հասկացություն համարվող ամերիկյան երաժշտության[13][14]։
Դյուկ Էլինգտոն | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Duke Ellington |
Ի ծնե անուն | անգլ.՝ Edward Kennedy Ellington |
Նաև հայտնի է որպես | Duke Ellington |
Ծնվել է | ապրիլի 29, 1899[1][2][2][…] Վաշինգտոն, ԱՄՆ[3][4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 24, 1974[1][2][2][…] (75 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Գերեզման | Վուդլոն |
Ժանրեր | ջազ, սվինգ երաժշտություն, գոսպել[5] և վոկալ[5] |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր, ինքնակենսագիր, ջազ երաժիշտ, դիրիժոր, բենդ-լիդեր, երաժշտական պրոդյուսեր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժշտական գործիքավորող, երգերի հեղինակ, jazz arranger և երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Columbia Records, Դեկա Ռեկորդս և Philips Records |
Կրթություն | Armstrong High School? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա, Alpha Phi Alpha, Duke Ellington Orchestra?, Duke Ellington and his Washingtonians? և The Oscar Pettiford Quartet? |
Ամուսին | Edna Thompson? |
Պարգևներ | |
Կայք | dukeellington.com |
Ստորագրություն | |
Duke Ellington Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Վաշինգտոնում (օկրուգ Կոլումբիա), 1899 թվականի ապրիլի 29-ին։ Ծնողները շնորհալի երաժիշտներ էին, դաշնակահարներ։ Դեռ վաղ հասակից Էդվարդն աչքի է ընկել ազնվաբարո վարքուբարքով, և ընկերը՝ Էդգար Մեքենտրին, նրան կնքել է «Դյուկ» (անգլերենից թարգմանած՝ նշանակում է «դուքս») մականունով[15]։ Դյուկը յոթ տարեկանից դաշնամուր նվագել է սովորել, միաժամանակ նկարչության դասեր է առել։ 15 տարեկանում ստեղծագործել է իր առաջին երաժշտական կոմպոզիցիան՝ Soda Fountain Rag-ը։ Նկարչության բնագավառում նույնպես հաջողությունների է հասել, արժանացել Բրուքլինի ինստիտուտում կերպարվեստ ուսումնասիրելու համար տրվող դրամաշնորհի, սակայն գերադասել է խորանալ երաժշտության մեջ։ 17 տարեկանից երաժշտական կատարումներով հանդես է եկել ակումբներում[14]։
Անձնական կյանք
խմբագրելԴյուկն ամուսնացել է դպրոցական իր ընկերուհու՝ 19-ամյա Էդնա Թոմփսոնի հետ։ Հարսանիքից ոչ տևական ժամանակ անց՝ ծնվել է նրանց զավակը՝ Մերսերը[14]։
Մահը
խմբագրելՄեծահամբավ երաժիշտը մահացել է 1974 թվականի մայիսի 24-ին՝ 75 տարեկան հասակում թոքախտից (տառապել է նաև թոքերի քաղցկեղից)[16]։ Թաղվել է Նյու Յորքի Բրոնքս թաղամասի Վուդլոուն (Woodlawn) գերեզմանատանը[17]։ Նրա հուղարկավորությանը մասնակցել է ավելի քան 12.000 մարդ[14]։
Ստեղծագործությունը
խմբագրել1919 թվականից Դյուկ Էլինգտոնն իրեն նվիրել է պրոֆեսիոնալ երաժշտական գործունեության։ Ընդամենը չորս տարի անց լայն համբավ է ձեռք բերել իր ղեկավարած «Վաշինգտոն դենս» նվագախմբով, և դրանից հետո հռչակն ու փառքը անընդհատ ուղեկցել են նրան[11]։ 1926 թվականից իր նվագախմբի հետ համերգներով շրջագայել է Ամերիկայով ու Եվրոպայով, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ողջ աշխարհով[14]։
Երաժշտական իր գործունեության ընթացքում Դյուկ Էլինգտոնը ձգտել է դասական երաժշտությանն ու ջազը մոտեցնել միմյանց՝ երաժշտություն հորինելիս մտցնելով բազմաթիվ նորամուծություններ[15]։ Նա ստեղծել է ավելի քան 1500 երաժշտական կոմպոզիցիա, որոնք աչքի են ընկնում հնարամիտ գյուտերի առատությամբ, վառ երևակայությամբ, առանձնահատուկ ոճով։ Միաժամանակ հանդես է եկել որպես դաշնակահար՝ սիմֆոնիկ նվագախմբի հետ[11]։ Ի տարբերություն մեկ ուրիշ մեծահամբավ ջազմենի՝ Լուի Արմսթրոնգի, Էլինգտոնը մեծ ուշադրություն է նվիրել երաժշտություն հորինելուն, նվագախմբային կատարումներին յուրահատուկ երանգավորում հաղորդելուն։ Նա համարվում է ջազում նվագախմբի ինքնատիպ ոճի ստեղծողներից մեկը[11][14]։
Դյուկ Էլինգտոնի ամենանշանավոր ստեղծագործություններից են Solitude-ը, Sophisticated Lady-ն, Mood Indigo-ն։ Նա գրել է նաև կոնցերտներ, բալետային երաժշտություն, մյուզիքլներ, երաժշտություն կինոյի և թատրոնի համար։ Իր ստեղծագործություններում մշակել ու զարգացրել է ինքնատիպ մի ոճ, որ հայտնի է Ellington soundանվանումով[14]։
Պարգևներ և պատիվներ
խմբագրել- 1960, Հոլիվուդի փառքի ճեմուղում անվանական աստղի բացում
- 1966, Grammy Lifetime Achievement Award՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար
- 1969, Ազատության նախագահական մեդալ (ոչ ռազմական՝ քաղաքացիական աշխատանքի համար ԱՄՆ-ում տրվող բարձրագույն պետական պարգևը)
- 1971, Բերքլիի երաժշտական քոլլեջի պատվավոր դոկտորի կոչում
- 1973 Պատվո լեգեոնի շքանշան (ոչ ռազմական՝ քաղաքացիական աշխատանքի համար Ֆրանսիայում տրվող բարձրագույն պետական պարգևը)
- 1999, Պուլիցերյան հատուկ մրցանակ (հետմահու)՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում երաժշտության և մշակույթի ասպարեզներում ներդրած ավանդի համար
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում Դյուկ Էլինգտոնի անունն են կրում մեկական զբոսայգի[18] և կամուրջ[19]։ Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում կա Դյուկ Էլինգտոնի անվան հրապարակ, որտեղ կանգնեցված է մեծահամբավ երաժիշտի հուշարձանը[20]։ Մանհեթենյան այն շենքը, որտեղ գտնվել է նրա բնակարանը, նույնպես կոչվել է նրա անունով և ստացել է պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ[21]։
«Գրեմի» մրցանակներ
խմբագրելԴյուկ Էլինգտոնը 24 անգամ առաջադրվել է «Գրեմի» մրցանակի, 14 անգամ հաղթող է ճանաչվել ստեղծագործական մրցույթում և արժանացել այդ հեղինակավոր մրցանակին (ընդ որում՝ 3 անգամ՝ հետմահու)։
Դյուկ Էլինգտոնի Գրեմի մրցանակների պատմությունը[22] | ||||
---|---|---|---|---|
Տարին | Անվանակարգը | Ստեղծագործ. վերնագիրը | Ժանրը | Արդյունքը |
1999 | Historical Album | The Duke Ellington Centennial Edition RCA Victor Recordings (1927–1973) |
Ջազ | Հաղթանակ |
1979 | Լավագույն ջազային գործիքային կատարում, բիգ բենդ | Duke Ellington At Fargo, 1940 Live | Ջազ | Հաղթանակ |
1976 | Լավագույն ջազային կատարում նվագախմբով՝ բիգ բենդով | The Ellington Suites | Ջազ | Հաղթանակ |
1972 | Լավագույն ջազային կատարում նվագախմբով՝ բիգ բենդով | Togo Brava Suite | Ջազ | Հաղթանակ |
1971 | Լավագույն ջազային կատարում նվագախմբով՝ բիգ բենդով | New Orleans Suite | Ջազ | Հաղթանակ |
1971 | Լավագույն գործիքային կոմպոզիցիա | New Orleans Suite | Կոմպոզիցիա/Գործիքավորում | Առաջադրված |
1970 | Լավագույն ջազային գործիքային կատարում՝ մեծ խմբով, նաև մենակատարներով | Duke Ellington - 70th Birthday Concert | Ջազ | Առաջադրված |
1968 | Trustees Award | National Trustees Award - 1968 | Հատուկ մրցանակներ | Հաղթանակ |
1968 | Լավագույն ջազային գործիքային կատարում՝ մեծ խմբով | ...And His Mother Called Him Bill | Ջազ | Հաղթանակ |
1967 | Լավագույն ջազային գործիքային կատարում՝ մեծ խմբով | Far East Suite | Ջազ | Հաղթանակ |
1966 | Bing Crosby Award - (1982 թվականից մրցանակը վերանվանվել է GRAMMY Lifetime Achievement Award) | Հատուկ մրցանակներ | Հաղթանակ | |
1966 | Լավագույն ջազային ինքնատիպ կոմպոզիցիա | "In The Beginning God" | Ջազ | Հաղթանակ |
1966 | Լավագույն ջազային գործիքային կատարում՝ մեծ խմբով | Concert Of Sacred Music (Album) | Ջազ | Առաջադրված |
1965 | Լավագույն ջազային գործիքային կատարում՝ մեծ խմբով | Ellington '66 | Ջազ | Հաղթանակ |
1965 | Լավագույն ջազային ինքնատիպ կոմպոզիցիա | Virgin Islands Suite | Ջազ | Առաջադրված |
1964 | Լավագույն ջազային ինքնատիպ կոմպոզիցիա | Night Creature | Ջազ | Առաջադրված |
1964 | Լավագույն ջազային գործիքային կատարում՝ մեծ խմբով | First Time! (Album) | Ջազ | Առաջադրված |
1961 | Երգի մեղեդու լավագույն գործիքային կատարում | Paris Blues | Կոմպոզիցիա/Գործիքավորում | Առաջադրված |
1961 | Լավագույն սաունդթրեքային ալբոմ | Paris Blues (Motion Picture) (Album) | Երաժշտություն վիզուալ մեդիայի համար | Առաջադրված |
1960 | Լավագույն ջազային գործիքային կատարում՝ փոքր խմբով | Back To Back - Duke Ellington And Johnny Hodges Play The Blues | Ջազ | Առաջադրված |
1960 | Լավագույն ջազային ինքնատիպ կոմպոզիցիա՝ 5 րոպեից ավել տևողությամբ | Idiom '59 | Ջազ | Առաջադրված |
1959 | Պարային նվագախմբի լավագույն կատարում | Anatomy of a Murder | Փոփ | Հաղթանակ |
1959 | Առաջին անգամ ձայնագրված լավագույն երաժշտական կոմպոզիցիա 1959 թ. թողարկված (5 րոպեից ավել տևողությամբ) |
Anatomy of a Murder | Կոմպոզիցիա | Հաղթանակ |
1959 | Լավագույն սաունդթրեքային ալբոմ | Anatomy of a Murder | Կոմպոզիցիա | Հաղթանակ |
1959 | Լավագույն ջազային գործիքային կատարում՝ խմբով | Ellington Jazz Party (Album) | Ջազ | Առաջադրված |
Պատկերասրահ
խմբագրել-
Դյուկ Էլինգտոնի անվան զբոսայգին Վաշինգտոնում
-
Դյուկ Էլինգտոնի անվան կամուրջը Վաշինգտոնում
-
Դյուկ Էլինգտոնի արձանը Նյու Յորքի կենտրոնական զբոսայգումում
-
Շենքը, որտեղ գտնվել է Դյուկ Էլինգտոնի բնակարանը Մանհեթենում
-
Դյուկ Էլինգտոնի շիրիմը Բրոնքսի Վուդլոուն գերեզմանատանը
Հատընտիր սկավառակագրություն
խմբագրել- Masterpieces By Ellington (1950)
- Ellington at Newport-Complete (1999; реставрація запису 1956 р. з фестивалю в Ньюпорті)
- Such Sweet Thunder (1957)
- Indigos (1957)
- Ella Fitzgerald Sings the Duke Ellington Songbook (1957)
- Newport Jazz Festival (1958)
- Festival Session (1959)
- Blues in Orbit (1959)
- Anatomy of a Murder (Soundtrack album) (1959)
- Duke Ellington and Johnny Hodges: Back to Back (1959)
- Duke Ellington and Johnny Hodges: Side by Side (1959)
- Piano in the Foreground (1961)
- Louis Armstrong & Duke Ellington (1961)
- Duke Ellington & John Coltrane (1962)
- Duke Ellington meets Coleman Hawkins (1962)
- Money Jungle (1962)
- Afro-Bossa (1962)
- The Great Paris Concert (1963, released 1973)
- Ella at Duke's Place (1965)
- The Symphonic Ellington (1965; 1985 reissue)
- Ella and Duke at the Cote D'Azur (1966)
- The Far East Suite (1966)
- …And His Mother Called Him Bill (1967)
- Francis A. & Edward K. (1968)
- Latin American Suite (1968)
- 70th Birthday Concert (1969)
- New Orleans Suite (1970)
- The Afro-Eurasian Eclipse (1971)
- Yale Concert (1968, issued 1973)
- Live at the Whitney (1972, issued 1995)
- Duke's Big 4 (1973)
Ֆիլմագրություն
խմբագրել- 1929 : Black and Tan
- 1930 : Check and Double Check
- 1933 : A Bundle of Blues
- 1934 : Murder at the Vanities
- 1934 : Belle of the Nineties
- 1935 : Symphony in Black (Great Jazz Bands of the 30's)
- 1937 : A Day at the Races
- 1938 : Jazz and Jive
- 1941 : Cotton Tail, clip de Joseph Berne
- 1942 : Jam Session, clip de Joseph Berne sur C Jam Blues
- 1943 : Cabin in the Sky de Vincente Minnelli et Busby Berkeley
- 1943 : Reveille with Beverly
- 1944 : Norman Granz Presents : Improvisation - Charlie Parker, Ella Fitzgerald and More
- 1955 : Masquerade Party / Jazz Festival / Rock 'N Roll Revue
- 1947 : Date with Duke
- 1956 : Jazz Ball
- 1958 : Timex All-Star Jazz Show
- 1959 : Anatomy of a Murder / Jazz on a Summer's Day
- 1961 : Jazz Concert 1 : Louis Armstrong & Duke Ellington
- 1962 : Newport Jazz Festival / Goodyear Jazz Concert with Duke Ellington
- 1964 : Duke Ellington : Montréal 1964
- 1965 : Harold Arlen : An All-Star Tribute
- 1966 : Ella Fitzgerald in Concert
- 1971 : Duke Ellington : Live at the Tivoli Gardens / The Lou Rawls Show with Duke Ellington
- 1972 : All-Star Swing Festival
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 4,0 4,1 4,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ 5,0 5,1 Montreux Jazz Festival Database
- ↑ https://www.naacp.org/awards/spingarn-medal/winners/
- ↑ https://www.whitehousehistory.org/a-duke-at-the-white-house
- ↑ https://www.si.edu/object/presidential-medal-freedom-given-duke-ellington%3Anmah_1200130
- ↑ https://www.grammy.com/grammys/artists/duke-ellington/11972
- ↑ https://www.amacad.org/archives/history
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 «Времеплов (24. мај 2017): 1974. - Умро Дјук Елингтон...». РТС. 24. мај 2017. Վերցված է 1. 9. 2020-ին.
- ↑ «Biography». DukeEllington.com (Official site). 2008. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Tucker 1993, էջ. 6 writes: "He tried to avoid the word 'jazz' preferring 'Negro' or 'American' music. He claimed there were only two types of music, 'good' and 'bad' ... And he embraced a phrase coined by his colleague Billy Strayhorn – 'beyond category' – as a liberating principle."
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 «Duke Ellington Biography». The Biography.com website. A&E Television Networks. 14. 1. 2020. Վերցված է 1. 9. 2020-ին.
- ↑ 15,0 15,1 Milanović, Biljana (15. april 2016). «DŽEZOLOGIJA ZA POČETNIKE: DUKE ELLINGTON – INDIGOS (1958)10 ESENCIJALNIH ALBUMA (2. DIO):». KulturKokoška. Վերցված է 1. 9. 2020-ին.
- ↑ Jones, Jack (1974 թ․ մայիսի 25). «From the Archives: Jazz Great Duke Ellington Dies in New York Hospital at 75». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Bradbury, David (2005 թ․ հոկտեմբերի 12). Duke Ellington. Haus Publishing. էջ 129. ISBN 9781904341666 – via Google Books.
- ↑ «Transforming an underutilized park to a sustainable gathering place». Golden Triangle. The Golden Triangle Business Improvement District. Վերցված է 1. 9. 2020-ին.
- ↑ «DUKE ELLINGTON (CALVERT STREET) BRIDGE – WASHINGTON DC». The Living New Deal. Վերցված է 1. 9. 2020-ին.
- ↑ «Duke Ellington Circle». Foursquare City Guide. Վերցված է 1. 9. 2020-ին.
- ↑ «Ellington (Edward Kennedy "Duke") Residence». National Historic Landmarks. Արխիվացված է օրիգինալից 5. 6. 2011-ին. Վերցված է 1. 9. 2020-ին.
- ↑ «Entertainment Awards Database». Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
Գրականություն
խմբագրել- Africville Genealogy Society. The Spirit of Africville. Halifax: Formac Publishing, 2010. 978-0-88780-925-5
- Cohen, Harvey G. Duke Ellington's America. Chicago: University of Chicago Press, 2010. 978-0-226-11263-3
- Ellington, Duke. Music Is My Mistress. New York: Da Capo, 1976 0-7043-3090-3
- Ellington, Mercer. Duke Ellington in Person. Boston: Houghton Mifflin, 1978. 0-395-25711-5.
- Green, Edward. The Cambridge Companion to Duke Ellington. Cambridge, UK: Cambridge University Press. 2015. 978-1-316194133
- Hajdu, David, Lush Life: A Biography of Billy Strayhorn. New York: Farrar, Straus & Giroux, 1996. 978-0-86547-512-0.
- Hasse, John Edward. Beyond Category: The Life and Genius of Duke Ellington. New York: Da Capo, 1995. 0-306-80614-2
- Lawrence, A. H. Duke Ellington and His World: A Biography. New York& London: Routledge, 2001. 0-415-93012-X
- Schuller, Gunther. Early Jazz: Its Roots and Musical Development. New York: Oxford University Press, 1986. 978-0-19-504043-2. Especially pp. 318–357.
- Schuller, Gunther. The Swing Era: The Development Of Jazz, 1930–1945. New York: Oxford University Press, 2005. 978-0-19-507140-5. Esp. pp. 46–157.
- Stratemann, Klaus. Duke Ellington: Day by Day and Film by Film. Copenhagen: JazzMedia, 1992. 87-88043-34-7 Covers all of Duke's travels and films from the 1929 short film Black and Tan onwards.
- Teachout, Terry (2015). Duke. New York: Gotham Books. ISBN 978-1592-40749-1.
- Terkel, Studs. Giants of Jazz (2nd ed.), New York: The New Press,2002 978-1-56584-769-9.
- Tucker, Mark. Ellington, The Early Years, University of Illinois Press, 1991. 0-252-01425-1
- Tucker, Mark (ed.). The Duke Ellington Reader. New York: Oxford University Press, 1993 978-0-19-509391-9 .
- Ulanov, Barry. Duke Ellington, Creative Age Press, 1946.
- Weisbard, Eric, ed.. This Is Pop: In Search of the Elusive at Experience Music Project. Cambridge: Harvard University Press, 2004. 0-674-01344-1.
- Williams, Iain Cameron Underneath a Harlem Moon: The Harlem to Paris Years of Adelaide Hall Արխիվացված 2021-02-26 Wayback Machine. Bloomsbury Publishers, 0-8264-5893-9.
Արտաքին հղումներ
խմբագրել- Art Pilkington collection relating to Duke Ellington, 1919-1974, Music Division, Library of Congress, https://lccn.loc.gov/2016570577}}
- Jerry Valburn Collection on Duke Ellington, 1924-1974, Music Division, Library of Congress, https://lccn.loc.gov/2013572123}}
- Պաշտոնական կայք
- Դյուկ Էլինգտոն-ը Բրիտանիկա հանրագիտարանում
- Duke Ellington in Grove Music Online (by subscription)
- Duke Ellington Oral History collection at Oral History of American Music
- Duke Ellington Legacy Big Band & Duke Ellington Legacy Band – official website of the family organization Duke Ellington Legacy
- Duke Ellington Internet Movie Database կայքում
- Art Pilkington collection relating to Duke Ellington, 1919-1974 at the Library of Congress
- Duke Ellington and Billy Strayhorn: Jazz Composers – April–June 2009 exhibition at NMAH
- Ellingtonia.com – "Duke Ellington Complete Discography"
- The Duke Ellington Society, TDES, Inc
- Duke Ellington: 20th International Conference, London, May 2008
- Duke on the Web, The illustrated encyclopedia of Duke Ellington's records
- Duke Ellington Orchestra at Wenig-LaMonica Associates
- FBI file on Edward Kennedy Duke Ellington
- Kennedy "Duke" Ellington on WikiTree
- Image of Wayne King, Count Basie, Duke Ellington and Bill Elliot at Big Band Festival at Disneyland, Anaheim, 1964. Արխիվացված 2021-02-24 Wayback Machine Los Angeles Times Photographic Archive (Collection 1429). UCLA Library Special Collections, Charles E. Young Research Library, University of California, Los Angeles.
- Duke Ellington recordings at the Discography of American Historical Recordings.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուկ Էլինգտոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 36)։ |