Դեռահասային հղիություն
Դեռահասային հղիություն, հայտնի նաև պատանեկային հղիություն անվանմամբ, 20 տարեկանից ցածր դեռահաս կամ վաղ երիտասարդ կանանց հղիությունն է[1]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանում է պատանեկությունը որպես 10-ից 19 տարեկան ընկած ժամանակահատվածը[2]։ Կինը կարող է հղիանալ, երբ արդեն նրա մոտ սկսվել է ձվազատումը և համապատասխանաբար առաջին մենստրուալ ցիկլը՝ մենարխեն[3]։ Վերջինս սովորաբար լինում է 12-13 տարեկան հասակում[4]։
Հղի դեռահասները ունենում են հղիության հետ կապակցված նույն խնդիրները, ինչ ավելի ուշ տարիքի հղի կանայք։ Հավելյալ առանձնահատկություններ առաջանում են 15 տարեկանից ցածր աղջիկների մոտ, քանի որ նրանց օրգանիզմը ֆիզիկապես ավելի քիչ է պատրաստ ունենալ առողջ հղիություն և ծննդաբերություն[5]։ 15-19 տարեկան աղջիկների դեպքում խնդիրները, հիմանականում, կապված են ավելի շատ սոցիալ-տնտեսական գործոններին հետ, քան տարիքի կենսաբանական առանձնահատկությունների[6]։ Անհաս պտղի, վաղաժամ ծննդաբերության, սակավարյունության և պրեէկլամպսիայի առաջացման վտանգը այդքան էլ տարքի հետ կապված չեն, եթե դեռահասը արդեն 16 տարեկան է, քանի որ այդ տարիքից բարձր հղիությունների ժամանակ այս խնդիրները պրենատալ (նախածննդային) ճիշտ վերահսկողության ներքո առավել հազվադեպ են հանդիպվում[7][8]։
Դեռահասային հղիությունը կապված է սոցիալական խնդիրների հետ, ներառյալ կրթության ցածր մակարդակը և աղքատությունը[9]։ Զարգացած երկրներում դեռահասային հղիությունը լինում է հիմնականում արտաամուսնական և հաճախ կապված է լինում սոցիալական պիտակավորման հետ[10]։ Զարգացող երկրներում պատկերը մի փորքր այլ է, քանի որ այդ տարիքի հղիությունները հաճախ լինում են ամուսնացած կանաց շրջանում և գրեթե կեսի մոտ լինում է պլանավորված։ Այս դեպքում հղիությանը զուգահեռ հանդիպվում է նաև թերսնուցում և բժշկական ոչ բավարար սպասարկում՝ առաջացնելով առողջական տարբեր խնդիրներ։ Սեռական կրթության և հակաբեղմնավորիչների հասանելիությունը կարող է զգալիորեն նվազեցնել դեռահասային անցանկալի հղիությունները[11][12]։
2015 թվականին 1000 կանանցից 47-ը երեխա են ունեցել մինչև 20 տարեկան հասակը[9]։ Ցուցանիշները առավել բարձր են Աֆրիկայում և ցածր են Ասիայում[9]։ Զարգացող եկրներում, ամեն օր, տարեկան շուրջ 2,5 միլիոն և 15-19 տարեկան 16 միլիոն կին երեխա են ունենում։ Եվս 3,9 միլիոնը կատարում է հղիության արհեստական ընդհատում։ Վերջինս առավել հաճախ նկատվում է գյուղերի շրջաններում, քան քաղաքների։ Ամբողջ աշխարհում, 15-19 տարեկան կանանց գլխավոր մահացության պատճառը հղիության տարբեր բարդություններն են[9]։
Սահմանում
խմբագրելԻնչպես արդեն նշվեց, ԱՀԿ-ն սահմանում է պատանեկությունը 10-19 տարեկան հասակը[2]։
Մոր տարիքը որոշվում է, հեշտ ստուգվող՝ հղիության ավարտով, և ոչ թե բեղմնավորման ենթադրվող ամսաթվով[13]։ Հետևաբար, վիճակագրության մեջ չեն մտնում 19 տարեկանում սկսված և 20 տարեկանում կամ բարձր ավարտված հղիությունները։ Պետք է նշել նաև, որ կնոջ ընտանեկան կարգավիճակի մասին գրանցվում է հղիության վերջում, այլ ոչ թե բեղմնավորման ժամանակ[14]։
Պատմություն
խմբագրելԴեռահասային հղիությունը՝ սովորաբար 16-19 տարեկանում բեղմնավորված, նախորդ դարերում եղել է առավել տարածված և 20-րդ դարում սովորական երևույթ է եղել զարգացած երկրներում[15][16]։ Նորվեգիացի կանանց շրջանում, ովքեր ծնվել են 1950 թվականի սկզբներին, 1970 թվականին արդեն նրանց քառորդ մասը դարձել են դեռահաս հղիներ։ Դրանից հետո վիճակագրությունը զգալի փոփոխություն է կրել և այժմ դեռահաս հղիների քանակը բավականին նվազել է[17]։
Ազդեցություն
խմբագրելՄիացյալ ազգերի ազգաբնակչության ֆոնդի տվյալների համաձայն՝
[18] Այդ տարիքի հղիության ժամանակ բարձրանում է բարդությունների զարգացման վտանգը, ինչպես նաև լինում է թերսնուցում, քանի որ այդ կանանց զգալի մասը, ինչպես նշվեց, ունեն ոչ բավարար սոցիալ-տնտեսական պայմաններ։ Մայրական մահացության ռիսկը բարձրանում է մինչև 15 տարեկան հասակի հղիների դեպքում, քան եթե հղիությունը լինի 20 տարեկանում։ Վաղ տարիքում հղիանալը նաև ազդում է այդ աղջիկների կրթության և սոցիալապես ապահովվածության վրա, քանի որ հղիանալուց հետո շատերը ստիպված են լինում թողնել կրթությունը, ինչը բացասաբար է ազդում նրանց տնտեսական հեռանկարի վրա[19]։
Որոշ հետազոտություններ ուսումնասիրել են դեռահաս մայրերի և իրենց երեխաների սոցիալ-տնտեսական, բժշկական և հոգեբանական հետևանքները։ Այն դեպքերում, երբ դեռահասը ունի աջակցություն ընտաիքի կամ այլ մարդկանց կողմից, ավելի հավանական է, որ կշարունակի ուսումը և հետագայում ավելի բարձր վարձատրություն ունեցող աշխատանք կունենա[20][21]։
Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է բազմակողմանի մոտեցում։ Օրինակ, պետք չէ փորձել փոխել աղջիկների վարքը, այլ պետք է կենտրոնանալ արմատային պատճառների, օրինակ՝ աղքատության, սեռային անհավասարության և հասարակական ճնշումների վրա։ Այս մոտեցումը պետք է ներառի՝
տարիքին համապատասխան սեռական կրթություն պատանեական հասակում, ներդրումներ աղջիկների կրթության մեջ, մանկահասակ ամուսնությունների և սեռական բռնության կանխարգելում։ Փորձել կառուցել այնպիսի հասարակություն, որտեղ տարբեր սեռի մարդիկ կունենան հավասար իրավունքներ, նաև կարևոր է տղաներ ընդգրկումը և լուսաբանումը այս գործընթացների մեջ, և սեռական ու հոգեբանական ազատ մթնոլորտի ստեղծումը, որպեսզի դեռահասները լինեն տեղեկացված և հետևաբար առավել պաշտպանված[19]։ |
ԱՄՆ-ում ավագ դպրոցի աշակերտների մեկ երորրդը հայտնել են, որ ունեն սեռական կյանք։ 2011-2013 թվականների համաձայն 79% կանայք օգատգործում են հակաբեղմնավորիչ միջոցներ[22][23]։
Դեռահաս
խմբագրելԴեռահաս տարիքում հղիանալը ունենում է մեծ ազդեցություն հատկապես կրթության վրա, քանի որ աղջիները չեն շարունակում իրենց ուսումը[24]։ Ըստ վիճակագրական տվյալների, դեռահաս հղի աղջիկները կամ դեռահաս մայրերը 7 անգամ ավելի հաճախ են ինքնասպանություն գործում, քան մնացած դեռահասները[25][26]։
Դեռահասային հղիության կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ ամեն 4րդ դեռահաս-մայրը կրկինի հղիանում է առաջին հղիությունից հետո 2 տարվա ընթացքում[27]։ Ինչպես նշվեց, հղիանալուց հետո շատերը ստիպված դադարեցնում են ուսումը, և հետագայում ստանում են օժանդակ օգնություն պետության կողմից[28]։ Նաև շատերը չեն ունենում ինտելեկտուալ կամ էմոցիոնալ զարգացվածության այն մակարդակը, որը անհրաժեշտ է լինում ծնողավարության համար։ Որոշ դեպքերում առաջին ամսիների ընթացքում դեռահասը չի հայտնում հղիության մասին, և այդպիսով դուրս է մնում բժշկական հսկողությունից և նախածննդային պատրաստությունից, ինչը կարող է հանգեցնել հղիի և երեխայի համար վտանգավոր բարդությունների[28]։ Գործոնները, ըստ որոնց կարելի է հասականալ, թե արդյոք կարճ ժամանակ անց դեռահասի մոտ կրկին հղիություն կլինի թե ոչ, ներառում են կրթվածության մակարդակը և ընտանեկան կարգավիճակը։ Ռիսկը նվազում է կրթվածության բարձրացման հետ և մեծանում է, եթե դեռահասը ամուսնանում է կամ արդեն ամուսնացած է[29]։
Երեխա
խմբագրելԴեռահաս մայրերի երեխաները առավել հակված են սոցիալ-հոգեբանական զարգացման խանգարումների[30]։ Այդ մայրերի երեխաները հաճախ ծնվում են անհաս, ինչը ևս նախատրամադրում է ինտելեկտուալ, լեզվական և սոցիալ- էմոցիոնալ հապաղմանը։ Այն երեխաները, ովքեր ունեցել են դեռահաս մայրեր հակված են զարգացման և վարքային խանգարումների[28][31][32]։ Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ դեռահաս մայրերը ավելի քիչ են քնքշություն ցուցաբերում իրենց երեխաների նկատմամբ, իսկ այն մայրերը, ովքեր ունեն որոշակի աջակցության ծնողավարման շրջանակներում նման խնդիր չեն ունենում, և ավելի քիչ են հակված ագրեսիայի իրենց երեխաների նկատմամբ[33]։
Նաև դեռահաս մայրերի երեխաները դպրոցում ցուցաբերում են ավելի ցածր առաջադիմություն և ստանում են ավելի ցածր գնահատականներ։ Դեռահաս մայրերի աղջիկները, իրենց հերթին, մեծ հավանականությամբ դառնում են դեռահաս մայրեր։ Իսկ տղաները 3 անգամ ավելի հաճախ են հայտնվում կալանավայրերում[24][34][35]։
Բժշկություն
խմբագրելՄայրական և նախածննդային խնամքը առավել մեծ ուշադրության է արժանի դեռակաս հղիների և մայրերի շրջանում[6][24][36]։ Ամբողջ աշխարհում նկատվում է հստակ կորելյացիա տարիքի, վաղաժամ ծննդաբերության և երեխայի անհասության վիճակագրության մեջ[30][37]։
Հետազոտությունները պարզել են, որ դեռահաս հղիները առավել հազվադեպ են դիմում նախածննդային օգնության մինչև երրորդ եռամսյակը, հաճախ նույնիսկ այդ ժամանակ չեն դիում և դուրս են մնում հսկողությունից[38]։ Իրենց երեխաները ավելի հաճախ են ունենում առողջական խնդիրեր և հաճախ են հոսպիտալացվում։ ԱՄՆ-ում լատինոամերիկյան ծագում ունեցող դեռահաս հղիները ավելի դժվար են ստանում բուժ օգնություն՝ կապված առողջապահական ապահովագրման խնդիրների հետ[39]։ Ստանալով նախածննդային բժշկական օգնություն, այդ հղիների երեխաները ունենում են ավելի քիչ խնդիրներ[40]։
Շատ դեռահաս հղիներ թերսնուցվում են՝ պայմանավորված տարիքային առանձնահատկությունների հետ, փորձելով հետևել որոշակի սննդակարգերի՝ նիհարելու նպատակով, կամ, օրինակ, օգատագործում են մեծ քանակությամբ անառողջ սնունդ[41]։ Անբավարար սնուցումը առավել ցայտուն է զարգացող երկրներում, ամեն օր պատճառ հանդիսանալով 70,000 դեռահաս հղիների մահվան համար[42][43]։ Երտասարդ մայրերը և իրենց երեխաները առավել հաճախ են հիվանդանում ՄԻԱՎ վարակով։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, 15-19 տարեկան հղիի համար ծննդաբերության ժամանակ մահանալը 2 անգամ ավելի հավանական է, քանի 20-24 տարեկան հղիների շրջանում[5]։ Իսկ մայրական մահացության հավանականությունը բարձրանում է 5 անգամ, եթե հղին 10-14 տարեկան է։ Մայրական բարձր մահացության մեջ մեծ դեր է խաղում նաև հղիության արհեստական ընդհատումները, հատկապես Աֆրիկական շատ երկրներում[44]։
Ռիսկը ավելի մեծ է մինչև տարեկան հղիների համար, պայմանավորված դեռևս չձևավորված կոնքոսկրի հետ, որը ծննդաբերության ժամանակ հանգեցնում է տարբեր բարդությունների։ Զարգացած երկրներում այս հղիներին ծննդալուծում են հիմանականում կեսարյան հատման եղանակով։ Իսկ զարգացող երկրներում այս հղիների մոտ կարող է զարգանալ էկլամպսիա, պտղի մոտ կոտրվածքներ, ինչպես նաև մայրական կամ նորածնային մահացություն[5][6][19]։
Ծախսեր
խմբագրելՏարբեր երկրներում ծախսերը կապված դեռահասների հղիության հետ կազմում են ՀՆԱ-ի 1%-ից մինչև 30%-ը (30%-ը Ուգանդայի վիճակագրությունն է)[45]։ ԱՄՆ-ում դեռահաս հղիության համար ծախսերը տարեկան կազմում են 9.4 և 28 միլիարդ դոլար՝ ամեն տարի[46]։ Դեռահաս հղիությունների կանխարգելումը կարող է Բրազիալիայի և Հնդկաստանի տնտեսության համար բերել հավելյալ 3,5 և 7,7 միլիարդ դոլար, համապատասխանաբար[45]։
Մոտավորապես մեկ երորրդ դեռահաս մայրերը ստանում են որոշակի օգնությանւոն պետությունից, ինչը կարող է նպաստել, որպեսզի նրանք դիմեն օգնության համար[45]։ Շատ դեռահասներ չեն շարունակում իրենց ուսումը հղիությունից հետո, ինչը նվազեցնում է նրանց բարեկեցիկ ապագայի հեռանկարի հնարավորությունը[46][47]։ Հետազոտություն կա, ըստ որի 1988 թվականին ծննդաբերած դեռահասների 50% եղել են աղքատ[48]։ Իսկ մեկ այլ հետազոտություն պարզել է, որն Բրիտանիայում դեռահաս մայրերի միայն 11%-ն է ստացել աշխատավարձ, մինչդեռ մնացածը եղել են գործազուրկ[45]։
Ռիսկի գործոններ
խմբագրելՄշակույթ
խմբագրելԴեռահասային հղիության ցուցանիշը առավել բարձր է այն հասարակություններում, որտեղ ավանդորեն աղջիկները ավելի շուտ պետք է ամուսնանան և երեխա ունենալը խրախուսվում է շրջապատի կողմից[44]։ Օրինակ, Աֆրիկայի որոշ երկրներում՝ Սահարայից հարավ, վաղ տարիքում հղիությունը դիտվում է, որպես օրհնություն, քանի որ դա վկայում է կնոջ պտղաբերության մասին[49]։ Շատ դեռահասների չի տրվում վարքային դրսևորման համապատասխան ինֆորմացիան, օրինակ, թե ինչպես պետք է իրենք իրենց դրսևորեն, երբ իրենց հարկադրում են սեռական հարաբերություն ունենալ, այն պարագայում, երբ նրանք դեռ պատրաստ չեն։ Դեռահաս հղիների մեծամասնությունը չի տիրապետում սեռական կյանքի հիմնական փաստերին[50]։
Վաղ տարիքում երեխա ունենալու ևս մեկ պատճառ է տնտեսական օգուտը, այն դեպքում, երբ վաղ տարիքից երեխաներին օգտագործում են որպես աշխատանքային ռեսուրս։ Այս հանգամանքը նաև շատ դեպքերում հիմք է հանդիսանում բազմազավակ ծնողների ի հայտ գալու համար[51]։
Այն երկրներում, որտեղ վաղ տարիքի ամուսնությունները առավել հազվադեպ հանդիպվող երևույթ են, օրինակ՝ շատ զարգացած երկրներում, պատանեկային հղիության պատճառը հանդիսանում է հիմնականում վաղ տարիքում սեռական ակտ ունենալը առանց հակաբեղմնավորիչ միջոցառումների, կամ հակաբեղմնավորիչների սխալ կիրառումը[52]։ Այդ երկրներում նման դեպքերի գերակշռող մասի մոտ հղիությունը եղել է չպլանավորված[52][53]։ Արևմտյան շատ երկրներ ներմուծել են սեռական կրթությունը տարբեր նախագծերի շրջանակներում, նպատակ ունենալով նվազեցնել պատանեկային հղիությունը և սեռավարակների տարածումը։ Դեռահասների հղիության ցուցանիշ ունեցող երկրներում հասարակության կողմից ընդունվում է դեռահասների կյանքում սեքսի առկայությունը, և դրան ի պատասխան կատարվում են համապատասխան միջոցառումներ, զինելով դեռահասներին գիտելիքներով[54][55]։
Ընտանիքի անդամներ
խմբագրելՊատանեկային հղիությունը կարող է ազդել հղիի փոքր քրոջ կամ եղբոր վրա[56]։ Հետազոտությունը ցույց է տվել, որ դեռահաս հղիների փոքր քույրերը ավելի մեծ հաճախականությամբ են դրսևորում անուրջ վերաբերմունք կրթությանը և հակված են ընդօրինակելու սեռական կյաքով ապրելու, երեխա և ընտանիք ունենաու մեծ քրոջ օրինակին։ Պարզ է դարձել նաև, որ փորքր եղբայրները եղել են հադուրժող իրավիճակի հանդեպ, սակայն հաճախ հակված են եղել որոշակի ռիսկային վարքի[57]։ Եթե փոքր քույրը ակտիվ մասնակցություն է ունենում դեռահաս մայրիկի երեխայի խնամքի գործում, ապա մեծ է հավանականությունը, որ նա ևս շուտ կհղիանա։ Նորվեգական մի հետազոտություն, կատարված 2011 թվականին հայտնում է, որ դեռահաս հղի մեծ քույր ունեցած աղջիկների մոտ հավանականությունը, որ իրենք ևս կդառնան դեռահաս հղի աճում է 1։5-ից մինչև 2։5։ Ծղները այս իրավիճակին դառնում են առավել հանդուրժող ժամանակի ընթացքում[58][59]։
Սեռականություն
խմբագրելԵրկրների մեծամասնությունում տղաների գերակշռող մասը ունենում է առաջին սեռական ակտը մինչև 20 տարեկանը[60]։ Արևմտյան զարգացած երկրներում տղաները ունենում են առաջին սեռական ակտը ավելի վաղ, քան չզարգացած կամ պահպանողական արժեքներ կրող երկրներում[60]։
2005 թվականին կատարված ամերիկական հետազոտությունը ցույց է տվել, որ դեռահասների 29%-ը նշել է, որ զգում են հոգեբանական ճնշվածություն սեռական ակտ ունենալու հարցում, 33% արդեն սեռական կյանք վարողները նշել են, որ գտնվել են այնպիսի հարաբերությունների մեջ զուգընկերոջ հետ, որտեղ սեռական պլանով ամեն ինչ ավելի արագ է ընթանում, իսկ 24%-ը նշել է, որ իրենց կյանքում կատարել են սեռական բնույթի որևէ գործողություն, որին պատրաստ չեն եղել[61]։ Բազմաթիվ այլ հետազոտություններ պարզել են նաև, որ հասակակիցների ճնշումները մեծ դեր են խաղացել աղջիկների և տղաների համար սեռական ակտ ունենալու հարցում[62][63]։ Սեռական կյանքի ակտիվության բարձրացման հետ մեծանում է նաև դեռահասային հղիության առաջացումը և սեռավարարակների փոխանցումը[62][63]։
Հոգեխթանիչ դեղերը և ալկոհոլը կարող են մեծացնել սեռական ակտիվությունը։ Սակայն դժվար է ապացուցել արդյոք սեռական ակտիվության բարձրացումը կապված է հենց այդ նյութերի օգտագործման հետ, թե դրանից անկախ նմանօրինակ միջոցներ օգտագործող անձիք առավել ակտիվ սեռական կյանք ունեն։ Որևէ պատճառ-հետևանքային կապ չի հայտնաբերվել։ Առավել հիմնավոր են ալկոհոլի, կանաբիսի, էքստազիի և որոշ այլ ամֆետամինների կապը դեռահասային հղիության հետ։ Իսկ առավել պակաս կապ նկատվում է օփիոդների կապը՝ օրինակ հերոին, մորֆի և օքսիկոդոն, քանի որ դրանք նպաստում են լիբիդոյի նվազմանը[61][64][65]։
Վաղաժամ սեռահասունություն
խմբագրելԱյն աղջիկները, ում մոտ լինում է վաղաժամ սեռահասունություն հակված են առավել վաղ տարիքում սեռական կյանք ունենալ, հետևաբար նաև առավել հաճախ են դեռահասային հղիության դեպքերը այս աղջիկների շրջանում[66]։
Հակաբեղմնավորիչների բացակայություն
խմբագրելՀակաբեղմնավորիչների օգտագործումը կամ բեղմնականխումը, այն մեթոդներն ու միջոցներն են, որոնք ուղղված են անցանկալի հղիությունը կանխելուն[67]։ Բեղմնականխումը ուղղակի առնչություն ունի ծնելիության կարգավորման և ընտանիքի պլանավորման խնդիրների հետ[68][69]։ Բեղմնականխման մեթոդները կիրառվել են դեռ հին ժամանակներում, սակայն արդյունավետ և ապահով մեթոդներն ի հայտ են եկել 20-րդ դարում[70]։ Որոշ մշակույթներում բեղմնականխումը համարվում է անընդունելի՝ անբարոյականություն, կրոնական և քաղաքական առումով անարգանքի արժանի գործողություն[70]։
Մեթոդ | Տիպական կիրառում | Ճիշտ կիրառում |
---|---|---|
Բեղմնականխման որևէ մեթոդ չկիրառելու դեպքում | 85% | 85% |
Հորմոնային հաբեր | 9% | 0.3% |
Միայն պրոգեստոգեն պարունակող հաբեր | 13% | 1.1% |
Կնոջ ամլացում (արգանդափողերի կապում) | 0.5% | 0.5% |
Տղամարդու ամլացում (վազէկտոմիա) | 0.15% | 0.10% |
Կանացի պահպանակ | 21% | 5% |
Տղամարդու պահպանակ | 18% | 2% |
Պղնձե ՆԱՊ | 0.8% | 0.6% |
Հորմոնային ՆԱՊ | 0.2% | 0.2% |
Պատչ | 9% | 0.3% |
Հեշտոցային օղ | 9% | 0.3% |
Դեպո պրովերա | 6% | 0.2% |
Ենթամաշկային իմպլանտ | 0.05% | 0.05% |
Դիաֆրագմա (խտրոց) և սերմնասպաններ | 12% | 6% |
Օրացուցային մեթոդ | 24% | 0.4–5% |
Կանոնավոր ժուժկալություն | 22% | 4% |
Լակտացիոն ամենորեա |
0-7.5%[73] | <2%[74] |
Բեղմնականխման առավել արդյունավետ մեթոդներից են՝ ամլացումը, բեղմնականխման ներարգանդային միջոցները, իմպլանտային բեղմնականխումը, այդ թվում՝ հորմոնային բեղմնականխիչ հաբերը։ Նվազ արդյունավետ մեթոդներ են համարվում բեղմնականխման պատնեշային մեթոդները՝ պահպանակները, արգանդի պարանոցակալը, բեղմնականխիչ սպունգերը, ինչպես նաև բեղմնականխման օրացուցային մեթոդները։ Իսկ առավել ցածր արդյունավետություն ունեցող մեթոդներից են՝ սերմնասպաններն ու ընդհատված սեռական հարաբերությունը։ Ամլացումից բացի, բեղմնականխման բոլոր մյուս մեթոդները դարձելի են՝ բեղմանվորման ունակությունը վերականգնվում է մեթոդի կիրառումը դադարեցնելուց հետո։ Մինչդեռ ամլացումը միշտ չէ, որ դարձելի է[75]։
Համակողմանի սեռական դաստիարակությունը և բեղմնականխման միջոցների հասանելիությունը զգալիորեն նվազեցնում են անցանկալի հղիության ցուցանիշը դեռահասների շրջանում[76][77]։ Թեպետ երիտասարդները կարող են օգտագործել բեղմնականխման բոլոր մեթոդներն, այնուամենայնիվ[78], երկարատև ազդեցության և դարձելի այնպիսի մեթոդները, ինչպիսիք են, օրինակ, ներարգանդային պարույրը և բեղմնականխիչ հաբերը, առավել արդյունավետ են դեռահասների շրջանում անցանկալի հղիության ցուցանիշը նվազեցնելու առումով[77]։
Մանկություն
խմբագրելԱյն աղջիկները, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնության առավել հակված են դառնալ դեռահաս հղի, իսկ եթե սա համակցված է նաև սոցիալապես անապովվածության հետ, ապա ռիսկը ավելի է մեծանում[79]։ 2004 թվականին կատարված հետազոտության համաձայն դեռահաս հղիությունների մեկ երորրդ մասը կարելի կլիներ կանխել, եթե կանխվեր ընտանեկան բռնությունը և դաժան վերաբերմունքը[80]։ Հայտնի է, որ ընտանեկան բռնությունը հանգեցնում է մեծ թվով առողջական և հոգեբանական խնդիրների աղջիկների մոտ[81]։ Իսկ այն դեպքում, երբ դեռահաս հղին չի ենթարկվել որևէ բռնության, հոգեբանական և ռեպրոդուկտիվ կարգավիճակը ավելի քիչ է տուժում[82]։
Նաև ապացուցվել է, որ այն աղջիկները, ում հայրերը լքել են ընտանիքը վաղ տարիքում, ավելի հավանական է որ կսկսեն սեռական կյանքը ավելի վաղ և կդառնան դեռահաս հղի[34][57][62][83]։ Իսկ այն աղջիկների դեպքում, երբ հայրը լքել է ավելի ուշ նման կապ չի դիտվում։ Հետազոտողները փորձել են կապել նման օրինաչափությունները այլ գործոնների հետ ևս, սակայն հստակ է, որ երբ հայրը լքում է վաղ տարքում ապա դեռահաս հղիության ռիսկը մեծանում է 5 անգամ[34][81][84]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Adolescent Pregnancy (PDF). World Health Organization. 2004. էջ 5. ISBN 978-9241591454. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 2,0 2,1 «Adolescent health». www.who.int (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Can a Girl Get Pregnant if She Has Never Had Her Period?».
- ↑ «Medscape: Medscape Access».
- ↑ 5,0 5,1 5,2 Mayor S (2004). «Pregnancy and childbirth are leading causes of death in teenage girls in developing countries». BMJ. 328 (7449): 1152. doi:10.1136/bmj.328.7449.1152-a. PMC 411126. PMID 15142897.
- ↑ 6,0 6,1 6,2 Makinson C (1985). «The health consequences of teenage fertility». Family Planning Perspectives. 17 (3): 132–139. doi:10.2307/2135024. JSTOR 2135024. PMID 2431924.
- ↑ Loto OM, Ezechi OC, Kalu BK, Loto A, Ezechi L, Ogunniyi SO (2004). «Poor obstetric performance of teenagers: Is it age- or quality of care-related?». Journal of Obstetrics & Gynaecology. 24 (4): 395–398. doi:10.1080/01443610410001685529. PMID 15203579. S2CID 43808921.
- ↑ Raatikainen, Kaisa; Heiskanen, Nonna; Verkasalo, Pia K.; Heinonen, Seppo (2006 թ․ ապրիլի 1). «Good outcome of teenage pregnancies in high-quality maternity care». European Journal of Public Health (անգլերեն). 16 (2): 157–161. doi:10.1093/eurpub/cki158. ISSN 1464-360X. PMID 16141302.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Adolescent pregnancy». World Health Organization. 2018 թ․ փետրվարի 23. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Young mothers face stigma and abuse, say charities». BBC News. 2014 թ․ փետրվարի 25.
- ↑ Oringanje, Chioma; Meremikwu, Martin M; Eko, Hokehe; Esu, Ekpereonne; Meremikwu, Anne; Ehiri, John E (2016 թ․ փետրվարի 3). «Interventions for preventing unintended pregnancies among adolescents». Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն). 2016 (2): CD005215. doi:10.1002/14651858.cd005215.pub3. PMC 8730506. PMID 26839116.
- ↑ International technical guidance on sexuality education: An evidence-informed approach (PDF). Paris: UNESCO. 2018. էջ 18. ISBN 978-92-3-100259-5.
- ↑ Kost K, Henshaw S, Carlin L (2010). «U.S. Teenage Pregnancies, Births and Abortions: National and State Trends and Trends by Race and Ethnicity» (PDF). «Pregnancies are the sum of births, abortions and miscarriages. Please note that in these tables, "age" refers to the woman's age when the pregnancy ended. Consequently, actual numbers of pregnancies that occurred among teenagers are higher than those reported here, because most of the women who conceived at age 19 had their births or abortions after they turned 20 and, thus, were not counted as teenagers.»
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Mosher, William D.; Jones, Jo; Abma, Joyce C. (2012 թ․ հուլիսի 24). «Intended and unintended births in the United States: 1982-2010». National Health Statistics Reports (55): 1–28. ISSN 2164-8344. PMID 23115878.
- ↑ Lappegård, Trude (2000 թ․ մարտի 15). «New fertility trends in Norway». Demographic Research. 2. doi:10.4054/DemRes.2000.2.3. JSTOR 26348001.
- ↑ Alex Hern (2015 թ․ հունիսի 23). «Is broadband responsible for falling teenage pregnancy rates?». The Guardian.
- ↑ «PRESIDENT WILLIAM JEFFERSON CLINTON STATE OF THE UNION ADDRESS». clintonwhitehouse4.archives.gov.
- ↑ «Adolescent Pregnancy». UNFPA. 2013.
- ↑ 19,0 19,1 19,2 «Adolescent pregnancy - UNFPA - United Nations Population Fund».
- ↑ «Adolescent pregnancy». United Nations Population Fund (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Stepp, G. (2009) Teen Pregnancy: The Tangled Web. vision.org
- ↑ «Few teens use the most effective types of birth control| CDC Online Newsroom | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ ապրիլի 7. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «American Teens' Sexual and Reproductive Health». Guttmacher Institute (անգլերեն). 2016 թ․ հունիսի 1. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 The National Campaign to Prevent Teen Pregnancy. (2002). «Not Just Another Single Issue: Teen Pregnancy Prevention's Link to Other Critical Social Issues» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. (147 KB). Retrieved May 27, 2006.
- ↑ Hofferth SL, Reid L, Mott FL (2001). «The effects of early childbearing on schooling over time». Family Planning Perspectives. 33 (6): 259–267. doi:10.2307/3030193. JSTOR 3030193. PMID 11804435.
- ↑ «The Psychological Effects of Teenage Women During Pregnancy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 5-ին.
- ↑ "Statistics on Teen Pregnancy". National Campaign to Prevent Teen Pregnancy
- ↑ 28,0 28,1 28,2 Cornelius MD, Goldschmidt L, Willford JA, Leech SL, Larkby C, Day NL (2008). «Body Size and Intelligence in 6-year-olds: Are Offspring of Teenage Mothers at Risk?». Maternal and Child Health Journal. 13 (6): 847–856. doi:10.1007/s10995-008-0399-0. PMC 2759844. PMID 18683038.
- ↑ Kalmuss DS, Namerow PB (1994). «Subsequent childbearing among teenage mothers: the determinants of a closely spaced second birth». Fam Plann Perspect. 26 (4): 149–53, 159. doi:10.2307/2136238. JSTOR 2136238. PMID 7957815.
- ↑ 30,0 30,1 Gibbs, CM.; Wendt, A.; Peters, S.; Hogue, CJ. (2012 թ․ հուլիս). «The impact of early age at first childbirth on maternal and infant health». Paediatr Perinat Epidemiol. 26 Suppl 1 (1): 259–84. doi:10.1111/j.1365-3016.2012.01290.x. PMC 4562289. PMID 22742615.
- ↑ American Academy Of Pediatrics. Committee On Adolescence Committee On Early Childhood Adoption, Dependent Care (2001). «American Academy of Pediatrics: Care of adolescent parents and their children». Pediatrics. 107 (2): 429–34. doi:10.1542/peds.107.2.429. PMID 11158485. S2CID 71188516.
- ↑ Hofferth SL, Reid L (2002). «Early Childbearing and Children's Achievement And Behavior over Time». Perspectives on Sexual and Reproductive Health. 34 (1): 41–49. doi:10.2307/3030231. JSTOR 3030231. PMID 11990638. S2CID 13558045.
- ↑ Crockenberg S (1987). «Predictors and correlates of anger toward and punitive control of toddlers by adolescent mothers». Child Dev. 58 (4): 964–75. doi:10.2307/1130537. JSTOR 1130537. PMID 3608666.
- ↑ 34,0 34,1 34,2 Furstenberg FF, Levine JA, Brooks-Gunn J (1990). «The children of teenage mothers: patterns of early childbearing in two generations». Fam Plann Perspect. 22 (2): 54–61. doi:10.2307/2135509. JSTOR 2135509. PMID 2347409.
- ↑ Maynard, Rebecca A. (Ed.). (1996).Kids Having Kids Արխիվացված 2005-11-26 Wayback Machine. Retrieved May 27, 2006.
- ↑ Scholl TO, Hediger ML, Belsky DH (1994). «Prenatal care and maternal health during adolescent pregnancy: A review and meta-analysis». The Journal of Adolescent Health. 15 (6): 444–456. doi:10.1016/1054-139X(94)90491-K. PMID 7811676.
- ↑ Banerjee B, Pandey G, Dutt D, Sengupta B, Mondal M, Deb S (2009). «Teenage pregnancy: A socially inflicted health hazard». Indian Journal of Community Medicine. 34 (3): 227–231. doi:10.4103/0970-0218.55289. PMC 2800903. PMID 20049301.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Guttmacher Institute. (1999, September).Teen Sex and Pregnancy Արխիվացված 2005-04-03 Wayback Machine. Retrieved May 29, 2006.
- ↑ Sterling, Sandra P. (2009). «Contraceptive Use Among Adolescent Latinas Living in the United States: The Impact of Culture and Acculturation». Journal of Pediatric Health Care. 23 (1): 19–28. doi:10.1016/j.pedhc.2008.02.004. PMID 19103403.
- ↑ Raatikainen K, Heiskanen N, Verkasalo PK, Heinonen S (2005). «Good outcome of teenage pregnancies in high-quality maternity care». The European Journal of Public Health. 16 (2): 157–161. doi:10.1093/eurpub/cki158. PMID 16141302.
- ↑ Gutierrez Y, King JC (1993). «Nutrition during teenage pregnancy». Pediatric Annals. 22 (2): 99–108. doi:10.3928/0090-4481-19930201-07. PMID 8493060.
- ↑ Sanchez PA, Idrisa A, Bobzom DN, Airede A, Hollis BW, Liston DE, Jones DD, Dasgupta A, Glew RH (1997). «Calcium and vitamin D status of pregnant teenagers in Maiduguri, Nigeria». Journal of the National Medical Association. 89 (12): 805–811. PMC 2608295. PMID 9433060.
- ↑ Peña E, Sánchez A, Solano L (2003). «Profile of nutritional risk in pregnant adolescents». Archivos Latinoamericanos de Nutricion. 53 (2): 141–149. PMID 14528603.
- ↑ 44,0 44,1 Locoh, Thérèse (1999). «Early Marriage and Motherhood in Sub-Saharan Africa». African Environment. 10 (3): 31–42. S2CID 70677057.
- ↑ 45,0 45,1 45,2 45,3 United Nations Population Fund (2014). «Population and poverty». United Nations Population Fund. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
- ↑ 46,0 46,1 United States Department of Health and Human Services (2016). «Negative Impacts of Teen Childbearing». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
- ↑ Coley RL, Chase-Lansdale PL (1998). «Adolescent pregnancy and parenthood. Recent evidence and future directions». The American Psychologist. 53 (2): 152–166. doi:10.1037/0003-066X.53.2.152. PMID 9491745.
- ↑ Social Exclusion Unit. (1999). Teenage Pregnancy. Retrieved May 29, 2006.
- ↑ Mehta, Suman; Groenen, Riet; Roque, Francisco (1998). «Adolescents in Changing Times: Issues and Perspectives for Adolescent Reproductive Health in The ESCAP Region». United Nations Social and Economic Commission for Asia and the Pacific. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 7-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ MacLeod, C. (1999). «The 'Causes' of Teenage Pregnancy: Review of South African Research – Part 2». South African Journal of Psychology. 29: 8–16. doi:10.1177/008124639902900102. S2CID 144455158.
- ↑ Fog, A. (1999 թ․ փետրվարի 28). Cultural Selection. ISBN 9780792355793.
- ↑ 52,0 52,1 Beginning Too Soon: Adolescent Sexual Behavior, Pregnancy And Parenthood, US Department of Health and Human Services. Retrieved January 25, 2007.
- ↑ Teenage Mothers : Decisions and Outcomes – Provides a unique review of how teenage mothers think Արխիվացված 2017-03-24 Wayback Machine Policy Studies Institute, University of Westminster, 30 Oct 1998
- ↑ Guttmacher Institute. (2005). Sex and Relationships. Retrieved August 8, 2006.[պարզաբանել]
- ↑ Avci, Ilknur Aydin; Cavusoglu, Figen; Aydin, Mesiya; Altay, Birsen (2018 թ․ հունվարի 17). «Attitude and practice of family planning methods among Roma women living in northern Turkey». International Journal of Nursing Sciences. 5 (1): 33–38. doi:10.1016/j.ijnss.2018.01.002. PMC 6626220. PMID 31406798.
- ↑ East PL (1996). «Do adolescent pregnancy and childbearing affect younger siblings?». Family Planning Perspectives. 28 (4): 148–153. doi:10.2307/2136190. JSTOR 2136190. PMID 8853279.
- ↑ 57,0 57,1 East PL, Jacobson LJ (2001). «The younger siblings of teenage mothers: a follow-up of their pregnancy risk». Dev Psychol. 37 (2): 254–64. doi:10.1037/0012-1649.37.2.254. PMC 3878983. PMID 11269393.
- ↑ East, P. L. (1998). «Impact of Adolescent Childbearing on Families and Younger Sibling: Effects that Increase Younger Siblings' Risk for Early Pregnancy». Applied Developmental Science. 2 (2): 62–74. doi:10.1207/s1532480xads0202_1.
- ↑ «Teenage pregnancy is 'contagious'». BBC News. 2011 թ․ օգոստոսի 9.
- ↑ 60,0 60,1 Guttmacher Institute (2003) In Their Own Right: Addressing the Sexual and Reproductive Health Needs of Men Worldwide. Արխիվացված 2013-09-27 Wayback Machine pp. 19–21.
- ↑ 61,0 61,1 «U.S.Teen Sexual Activity» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 16-ին. (147 KB) Kaiser Family Foundation, January 2005. Retrieved 23 Jan 2007
- ↑ 62,0 62,1 62,2 The National Campaign to Prevent Teen Pregnancy. (1997). What the Polling Data Tell Us: A Summary of Past Surveys on Teen Pregnancy. teenpregnancy.org (April 1997).
- ↑ 63,0 63,1 Allen, Colin. (May 22, 2003). "Peer Pressure and Teen Sex." Psychology Today. Retrieved July 14, 2006.
- ↑ Besharov, D. J.; Gardiner, K. N. (1997). «Trends in Teen Sexual Behavior». Children and Youth Services Review. 19 (5–6): 341–367. CiteSeerX 10.1.1.673.5213. doi:10.1016/S0190-7409(97)00022-4. PMID 12295352.
- ↑ Sax, Leonard (2005) Why Gender Matters. Doubleday books, p. 128, 0786176814
- ↑ Deardorff, J; Gonzales, NA; Christopher, FS; Roosa, MW; Millsap, RE (2005). «Early puberty and adolescent pregnancy: the influence of alcohol use». Pediatrics. 116 (6): 1451–6. CiteSeerX 10.1.1.558.9628. doi:10.1542/peds.2005-0542. PMID 16322170. S2CID 36296702.
- ↑ «Definition of Birth control». MedicineNet. Արխիվացված է articlekey=53351 օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Oxford English Dictionary. Oxford University Press. June 2012.
- ↑ World Health Organization (WHO). «Family planning». Health topics. World Health Organization (WHO).
- ↑ 70,0 70,1 Hanson, S.J.; Burke, Anne E. (2010 թ․ դեկտեմբերի 21). «Fertility control: contraception, sterilization, and abortion». In Hurt, K. Joseph; Guile, Matthew W.; Bienstock, Jessica L.; Fox, Harold E.; Wallach, Edward E. (eds.). The Johns Hopkins manual of gynecology and obstetrics (4th ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջեր 382–395. ISBN 978-1-60547-433-5.
- ↑ Trussell, James (2011 թ․ մայիս). «Contraceptive failure in the United States». Contraception. 83 (5): 397–404. doi:10.1016/j.contraception.2011.01.021. PMC 3638209. PMID 21477680.
Trussell, James (2011 թ․ նոյեմբերի 1). «Contraceptive efficacy». In Hatcher, Robert A.; Trussell, James; Nelson, Anita L.; Cates, Willard Jr.; Kowal, Deborah; Policar, Michael S. (eds.) (eds.). Contraceptive technology (20th revised ed.). New York: Ardent Media. էջեր 779–863. ISBN 978-1-59708-004-0. ISSN 0091-9721. OCLC 781956734.{{cite book}}
:|editor6-first=
has generic name (օգնություն) - ↑ Division of Reproductive Health, National Center for Chronic Disease Prevention and Health Promotion, Centers for Disease Control and Prevention (CDC) (2013 թ․ հունիսի 21). «U.S. Selected practice recommendations for contraceptive use, 2013: adapted from the World Health Organization Selected practice recommendations for contraceptive use, 2nd edition». MMWR Recommendations and Reports. 62 (5): 1–60. PMID 23784109.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Van der Wijden, C; Kleijnen, J; Van den Berk, T (2003). «Lactational amenorrhea for family planning». Cochrane Database of Systematic Reviews (4): CD001329. doi:10.1002/14651858.CD001329. PMID 14583931.
- ↑ Blenning, CE; Paladine, H (2005 թ․ դեկտեմբերի 15). «An approach to the postpartum office visit». American family physician. 72 (12): 2491–6. PMID 16370405.
- ↑ World Health Organization Department of Reproductive Health and Research (2011). Family planning: A global handbook for providers: Evidence-based guidance developed through worldwide collaboration (PDF) (Rev. and Updated ed.). Geneva, Switzerland: WHO and Center for Communication Programs. ISBN 978-0-9788563-7-3.
- ↑ Black, A. Y.; Fleming, N. A.; Rome, E. S. (2012). "Pregnancy in adolescents". Adolescent medicine: state of the art reviews 23 (1): 123–138, xi. PMID 22764559.
- ↑ 77,0 77,1 Rowan, S. P.; Someshwar, J.; Murray, P. (2012). "Contraception for primary care providers". Adolescent medicine: state of the art reviews 23 (1): 95–110, x–xi. PMID 22764557.
- ↑ World Health Organization Department of Reproductive Health and Research (2011). Family planning: A global handbook for providers: Evidence-based guidance developed through worldwide collaboration (PDF) (Rev. and Updated ed.). Geneva, Switzerland: WHO and Center for Communication Programs. pp. 260–300. ISBN 978-0-9788563-7-3.
- ↑ Smith, Carolyn (1996). «The link between childhood maltreatment and teenage pregnancy». Social Work Research. 20 (3): 131–141. doi:10.1093/swr/20.3.131.
- ↑ Tamkins, T. (2004) Teenage pregnancy risk rises with childhood exposure to family strife Արխիվացված 2007-11-04 Wayback Machine Perspectives on Sexual and Reproductive Health, March–April 2004
- ↑ 81,0 81,1 Anda RF, Felitti VJ, Chapman DP, Croft JB, Williamson DF, Santelli J, Dietz PM, Marks JS (2001). «Abused boys, battered mothers, and male involvement in teen pregnancy». Pediatrics. 107 (2): E19. doi:10.1542/peds.107.2.e19. PMID 11158493.
- ↑ Ellis BJ, Bates JE, Dodge KA, Fergusson DM, Horwood LJ, Pettit GS, Woodward L (2003). «Does father absence place daughters at special risk for early sexual activity and teenage pregnancy?». Child Development. 74 (3): 801–821. doi:10.1111/1467-8624.00569. PMC 2764264. PMID 12795391.
- ↑ Allen E, Bonell C, Strange V, Copas A, Stephenson J, Johnson AM, Oakley A (2007). «Does the UK government's teenage pregnancy strategy deal with the correct risk factors? Findings from a secondary analysis of data from a randomised trial of sex education and their implications for policy». J Epidemiol Community Health. 61 (1): 20–7. doi:10.1136/jech.2005.040865. PMC 2465587. PMID 17183010.
- ↑ «Fostering Hope: Preventing Teen Pregnancy Among Youth in Foster Care» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. (42.1 KB) A Joint Project of The National Campaign to Prevent Teen Pregnancy and UCAN (Uhlich Children’s Advantage Network) 16 Feb 2006
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեռահասային հղիություն» հոդվածին։ |