Ենթամաշկային իմպլանտ, բեղմնականխման հորմոնալ միջոց։ Այն փոքր ճկվող գլանակ է, շուրջ 40 մմ երկարությամբ, որը տեղադրվում է բժիշկ-մասնագետի կողմից մաշկի տակ (սովորաբար բազկի վերին հատվածում)։ Իմպլանտը բեղմնականխման ամենահուսալի միջոցներից է։ Տեղադրումից հետո այն կանխում է հղիությունը՝ արձակելով հորմոններ, որոնք խոչընդոտում են ձվարաններից ձվաբջջիջների դուրս գալուն և խտացնում են արգանդի վզիկի լորձ։ Իմպլանտի բեղմնականխիչ ազդեցությունը կարող է տևել մինչև 3 տարի։ Այն չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից (ՍՃՓՎ)։ Իմպլանտի ներդրման հետ կապված ծախսերը տարբեր են[1]։

Իմպլանոն՝ էտոնոգեստրել պարունակող ենթամաշկային իմպլանտի տեսակներից մեկը

Հայտնի են հետևյալ ապրանքային անվանումներով իմպլանտները՝

  • Նորպլանտ և Ժադել (Նորպլանտ II)
  • Իմպլանոն/Նեքսպլանոն
  • Սինո-իմպլանտ (II). վաճառքում հանդիպում է Զարին, Ֆեմպլանտ, Թրասթ անվանումներով
Ենթամաշկային իմպլանտի տեղադրումը կնոջ թվին
Ենթամաշկային իմպլանտի հեռացումը կնոջ թևից

Կողմնակի ազդեցությունները խմբագրել

Կողմնակի դրական ազդեցություններ խմբագրել

  • դաշտանը լինում է ոչ միշտ՝ թեթև ընթացքով
  • կանանց 30%-ը չի ունենում արյունահոսող դաշտան (լիարժեք արդյունավետության նշան)
  • բեղմնականխիչ ազդեցությունը տևում է մինչև 3 տարի (ավելորդ քաշ ունեցող կանանց դեպքում՝ ավելի կարճ)
  • կարող է օգտագործվել կրծքով կերակրման ժամանակահատվածում
  • կարող է նվազեցնել նախադաշտանային համախտանիշները

Կողմնակի բացասական ազդեցություններ խմբագրել

Կանանցից շատերի համար դրանք խնդրահարույց չեն դառնում. մշտապես կարելի է հեռացնել իմպլանտը և փոխել բեղմնականխման մեթոդը, եթե կողմնակի ազդեցությունները խնդիր են դառնում.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bedsider».