Ներարգանդային միջոցներ կամ, ինչպես հաճախ անվանում են, ներարգանդային պարույրներ (ՆԱՊ, գալար)[1] բեղմնականխման համար նախատեսված փոքր հարմարանքներ են, հաճախ` T-աձև, պղինձ կամ լեվոնորգեստրել պարունակող, որոնք տեղադրվում են արգանդի մեջ։ Դրանք երկարաժամկետ և դարձելի բեղմնականխման ամենաարդյունավետ միջոցներից մեկն են համարվում[2]։ Պղինձ պարունակող ՆԱՊ-երի ձախողման ցուցանիշն առաջին տարվա օգտագործման ընթացքում կազմում է շուրջ 0.8%, մինչդեռ լեվոնորգեստրել պարունակողներինը նույն ժամանակահատվածի համար կազմում է 0.2%[3]։ Բեղմնականխման մյուս միջոցների համեմատ՝ ՆԱՊ-եր ու բեղմնականխիչ իմպլանտներ օգտագործողները գոհ են այս միջոցների արդյունավետությունից[4]։ Ըստ 2007 թվականի տվյալների՝ ՆԱՊ-ը եղել է դարձելի բեղմնականխման ամենատարածված մեթոդն աշխարհում, իսկ դրանից օգտվողների թվաքանակը գերազանցել է 180 միլիոնը[5]։

Պղնձե ՆԱՊ (Paragard T 380A)
Հորմոնային ՆԱՊ (Mirena)

Տվյալները հաստատում են, որ ՆԱՊ-ն արդյունավետ և ապահով միջոց է ինչպես դեռահասների[4], այնպես էլ չծծնդաբերած կանանց համար[6]։ ՆԱՊ-ը չի ազդում կրծքով կերակրման վրա և կարող է տեղադրվել ծննդաբերությունից անմիջապես հետո[7]։ Այն կարող տեղադրվել նաև աբորտից անմիջապես հետո[8]։ Արգանդից հեռացնելուց հետո, նույնիսկ, եթե այն տեղադրված է եղել վաղուց, պտղաբերությունն անմիջապես վերականգնվում է[9]։

Եթե պղնձե ՆԱՊ-երը կարող են ավելացնել դաշտանային արյունահոսությունը և առաջացնել առավել ցավոտ կծկումներ[10], հորմոնային ՆԱՊ-երը կարող են նվազեցնել դաշտանային արյունահոսությունը կամ ընդհանրապես դադարեցնել դաշտանը[11]։ Կծկումները կարող են բուժվել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործմամբ[12]։ Հնարավոր այլ բարդություններից են արգանդի հեռացումը (2-5%) և ավելի քիչ դեպքերում արգանդի թափածակումը (0.7%)[11][12] Եթե 1970-ակնանների սկզբին լայնորեն օգտագործվող ներարգանդային միջոցի՝ Դալկոնի վահանի հետ կապում էին ֆալոպյան փողերի բորբոքային հիվանդությունների առաջացման վտանգի մեծացումը, ապա ժամանակակից միջոցները որևէ ազդեցություն չեն ունենում այդ վտանգի ավելացման կամ նվազեցման վրա, եթե կինը ՆԱՊ-ի տեղադրման պահին սեռական ճանապարհով փոխանցվող որևէ վարակ չի կրում[13]։

Տեսակները խմբագրել

Հասանելի բեղմնականխման միջոցների տեսակներն ու ապրանքային անվանումները տարբեր երկրում տարբեր են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կենսաբանական պատրաստուկների, թունաքիմիկատների և դեղորայքի միջազգային դասակարգման համակարգում և՛ պղինձ պարունակող միջոցները, և՛ հորմոնային միջոցները դասակարգվում են որպես ներարգանդային միջոցներ։

Պղնձե խմբագրել

 
Պղնձե T-աձև ՆԱՊ՝ դուրսբերման թելիկներով
 
ՆԱՊ՝ կոնքի ռենտգենային պատկերում

Պղնձե ՆԱՊ-երը նախ և առաջ սահմանափակում են սպերմայի շարժունակությունը և վնասում այն՝ այդպիսով կանխարգելելով սպերմատոզոիդների՝ ձվաբջջին հասնելը։ Պղինձն արգանդում գործում է որպես սերմնասպան՝ բարձրացնելով պղնձի իոնների, պրոստոգլանդինների և արյան սպիտակ գնդիկների պարունակությունը արգանդի և արգանդափողերի հեղուկում[14]։[15] Արգանդի վզիկի լորձում բարձր խտություն ունեցող պղնձի իոնները խաթարում են սպերմայի շարժունակությունը և կենսունակությունը՝ խոչընդոտելով դրա շարժը արգանդի վզիկով կամ քայքայում են այն, եթե վերջինս անցնում է վզիկի միջով[16][17]։ Պղնձե ՆԱՊ-երի ձախողման ցուցանիշն օգտագործման առաջին տարվա ընթացքում տատանվում է 0.1-ից 2.2%-ի միջև[18]։

Պղնձե ՆԱՊ-երի մեծ մասն ունի պլաստմասե T-աձև միջուկ, որի շուրջ փաթաթված է մաքուր պղնձի լար և/կամ ունի պղնձե թեվիկներ։ Թևիկները ամրակցում են ՆԱՊ-ը արգանդի հատակի շրջանում։ «ParaGard TCu 380a» ՆԱՊ-ն ունի 32մմ բարձրություն և 36մմ թևիկների բացվածք։

Պղնձե ՆԱՊ-երը դառնում են ավելի ու ավելի պահանջված, քանի որ դրանք ավելի կայուն են կոռոզիայի հանդեպ։ Իսպանիայում արտադրվող «Eurogine Gold T IUD»[19] ՆԱՊ-ն ունի ոսկյա ծածկույթով միջուկ, ինչը պաշտպանում է պղինձին հետագա կոռոզիայից և քայքայումից[20]։ Գոյություն ունեն նաև արծաթ պարունակող ՆԱՊ-եր, օրինակ՝ «Nova-T 380»-ը, որն ունի ուժեղացնող արծաթե ծածկույթով միջուկ, սակայն չի պարունակում արծաթի իոններ՝ էլեկտրաքիմիական պաշտպանություն ապահովելու համար։

Պղնձե ՆԱՊ-ի առավելություններից մեկն այն է, որ այն ապահովում է անհետաձգելի բեղմնականխում չպաշտպանված սեռական հարաբերություններից հետո՝ մինչև հինգ օրերի ընթացքում։ Այդ նպատակով ՆԱՊ կիրառելը անհետաձգելի բեղմնականխման գոյություն ունեցող ձևերից ամենաարդյունավետն է[21]։ Այն գործում է բեղմնավորումը կամ սաղմի ներդրումը կանխելու միջոցով, սակայն չի ներազդում արդեն իսկ ներդրված սաղմի վրա[17]։ Այն չի պարունակում հորմոններ, հետևաբար կարող է օգտագործվել կրծքով կերակրմանը զուգահեռ, իսկ պտղաբերությունը վերականգնվում է անմիջապես ՆԱՊ-ը հեռացնելուց հետո[22]։ Պղնձե ՆԱՊ-երը լինում են տարբեր չափերի և ձևի և շատ ավելի բազմազան են, քան հորմոնալ ՆԱՊ-երը։ Թերությունների թվում են առավել առատ դաշտան ու ավելի ցավոտ կծկումները.[14]

Հորմոնային խմբագրել

 
Ներարգանդային պարույր

Հորմոնային ՆԱՊ-երը գործում են քիչ քանակությամբ լեվոնորգեստրելի (պրոգեստին) արտածման եղանակով։ Դրա ազդեցության տակ խտանում է արգանդի վզիկի լորձը և դառնում անանցանելի սպերմայի համար։ Որոշ օգտագործողների մոտ հորմոնները նաև ճնշում են ձվազատումը, նվազեցնում են սպերմայի՝ ձվաբջջիջ ներթափանցելու ունակությունը և բարակեցնում էնդոմետրիումը։ Հորմոնային ՆԱՊ-ի կողմից արտազատվող պրոգեստինը հիմնականում ունենում է տեղային ազդեցություն։ Միրենայի օգտագործումը շատ ավելի քիչ է ավելացնում պրոգեստինի մակարդակն օրգանիզմում, քան նույնիսկ ամենաքիչ չափաբաժնով միայն պրոգեստոգեն պարունակող բեղմնականխիչ այլ միջոցները[23]։ Հայաստանում հասանելի է պրոգեստոգենային ՆԱՊ-ի երկու տեսակ՝ «Միրենա» և «Նովա-Տ»։

Բեղմնականխումից բացի՝ հորմոնային ՆԱՊ-երն օգտագործվում են նաև

  • էնդոմետրիոզի և փոքր կոնքի շրջանում քրոնիկ ցավերի[24][25]
  • ադենոմեոզի և դիսմենորեայի[24][26]

Չեզոք խմբագրել

Չեզոք ՆԱՊ-երը բեղմնականխման ներարգանդային միջոցներ են, որոնք չեն պարունակում կենսաակտիվ բաղադրիչներ։ Դրանք պատրաստվում են չեզոք նյութերից՝ չժանգոտվող պողպատից (ինչպես օրինակ՝ չժանգոտվող պողպատյա օղերը, որ պողպատյա լարից պատրաստված ճկվող գալարներ են, որ կարող են դեֆորմացվել արգանդի վզիկով անցնելու համար) կամ պլաստմասայից։ Այս միջոցները պղնձե կամ հորմոնային ՆԱՊ-երից արդյունավետ չեն, մինչդեռ ունեն նույն կողմնակի ազդեցությունները, որ պղնձե ՆԱՊ-երին։ Դրանք հիմնականում գործում են տվյալ միջավայրում օտար մարմնի ազդեցության մեխանիզմով, երբ օտար մարմինը արգանդի միջավայրը դարձնում է անբարենպաստ, ինչպես սպերմայի, այնպես էլ սաղմի ներդրման համար[29]։ Ի տարբերություն պղնձե կամ հորմոնային ՆԱՊ-երի՝ այս միջոցների դեպքում գրանցվում է հղիության կանխման ավելի բարձր ցուցանիշ ոչ թե բեղմնավորումից առաջ, այլ հետո[30]։

Կողմնակի ազդեցությունները խմբագրել

Բացի այն, որ այս միջոցները պարունակում են պրոգեստոգեն կամ պղինձ՝ հնարավոր կողմնակի ազդեցություններից են նաև ինքնաբերաբար դուրս ընկնելը, արգանդի թափածակումը, ֆալոպյան փողերի բորբոքային հիվանդությունները (հատկապես տեղադրելուց հետո՝ 21 օրվա ընթացքում), ինչպես նաև անկանոն դաշտանը։ ՆԱՊ-ի տեղադրումից հետո, այնուամենայնիվ, կա հղիանալու չնչին հավանականություն, որի դեպքում ավելի մեծ է արտարգանդային հղիություն ունենալու վտանգը։

Անմիջական միջամտություն պահանջող էական ցավեր ունենում են չծննդաբերած կանանց շուրջ 17%-ը և ծննդաբերած կանանց 11%-ը[31]։ Այնուամենայնիվ, դեռևս չի գտնվել կանխարգելիչ ցավազրկող այնպիսի դեղամիջոց, որը կարող է արդյունավետ լինել ՆԱՊ-ից օգտվող կանանց ամենօրյա օգտագործման համար[31]։ Պրոգեստոգենային ՆԱՊ-երի հետ է կապվում նաև ձվարանի կիստաների, իսկ պղնձե ՆԱՊ-երի հետ՝ առատ դաշտանի վտանգի ավելացումը[32]։

Ազդեցության մեխանիզմը խմբագրել

ՆԱՊ-երի ազդեցության հիմնական եղանակը բեղմնավորումը կանխելն է[33]։ Հորմոնալ ՆԱՊ-երի կողմից արտածվող պրոգեստոգենը կարող է կանխել ձվազատումը միայն մասնակիորեն[34][35]։ Հորմոնը նաև խտացնում է արգանդի պարանոցի լորձը և թույլ չի տալիս, որ սպերման հասնի արգանդափողերին։ Պղնձե ՆԱՊ-երը հորմոններ չեն պարունակում, սակայն արգանդի պարանոցի լորձում պարունակվող պղնձի իոնները ձևավորում են սպերմայի համար թունավոր միջավայր։ Նաև դրանց ազդեցության տակ արգանդը և ֆալոպյան փողերը արտադրում են հեղուկ, որը պարունակում է արյան սպիտակ գնդիկներ, պղնձի իոններ, ֆերմենտներ և պրոստագլանդիններ, որոնց համախումբը նույնպես թունավոր միջավայր է ձևավորում սպերմայի համար[34]։

Պատմություն խմբագրել

ՆԱՊ-երի պատմությունը սկսվում է վաղ 1900-ականներին կիրառվող ներարգանդային միջոցներից։ Ի տարբերություն ՆԱՊ-երի՝ վաղ շրջանի ներարգանդային միջոցները տեղադրվում էին հեշտոցի ու արգանդի միջև՝ դառնալով ֆալոպյան փողերի բորբոքային հիվանդությունների առավել հաճախ առաջանալու պատճառ, այն ժամանակ, երբ սուսանակը (գոնորեա) էնդեմիկ բնույթ էր կրում[36]։

Դրանցից մեկն էր տխրահռչակ Դալկոնի վահանը, որի կառուցվածքային թերությունները մանրէածին վարակների պատճառ էին հանդիսանում և դառնում հազարավոր դատական գործերի առիթ։ Չնայած Դալկոնի վահանը հանվեց շուկայից, սակայն այն տևական բացասական ազդեցություն ունեցավ ժամանակակից ՆԱՊ-երի առաջ մղման վրա[37]։ 1960 թ. մշակվեցին և ներդրվեցին պղնձե ՆԱՊ-երը, որոնց Т-աձև կառուցվածքը դրվեց բոլոր ժամանակակից ՆԱՊ-երի հիմքում։ Հորմոնալ ՆԱՊ-երը նույնպես հայտնաբերվեցին 1960-70 թվականներին։ Դրանց ներդրման սկզբնական նպատակը պղնձե և չեզոք ՆԱՊ-երի օգտագործման հետ կապված՝ դաշտանային արյունահոսության աճի զսպումն էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «IUD (intrauterine device)». Contraception guide. NHS Choices. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին. «the intrauterine device, or IUD (sometimes called a coil)»
  2. Winner, B; Peipert, JF; Zhao, Q; Buckel, C; Madden, T; Allsworth, JE; Secura, GM. (2012). «Effectiveness of Long-Acting Reversible Contraception». New England Journal of Medicine. 366 (21): 1998–2007. doi:10.1056/NEJMoa1110855. PMID 22621627.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Hurt, K. Joseph (eds.); Department of Gynecology and Obstetrics, The Johns Hopkins University School of Medicine, Baltimore, Maryland; և այլք: (2012 թ․ մարտի 28). The Johns Hopkins manual of gynecology and obstetrics (4th ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 232. ISBN 978-1-60547-433-5. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 Committee on Adolescent Health Care Long-Acting Reversible Contraception Working Group, The American College of Obstetricians and, Gynecologists (2012 թ․ հոկտեմբեր). «Committee opinion no. 539: adolescents and long-acting reversible contraception: implants and intrauterine devices». Obstetrics and gynecology. 120 (4): 983–8. doi:10.1097/AOG.0b013e3182723b7d. PMID 22996129.
  5. Darney, Leon Speroff, Philip D. (2010). A clinical guide for contraception (5th ed.). Philadelphia, Pa.: Lippincott Williams & Wilkins. էջեր 242–243. ISBN 9781608316106.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Black, K; Lotke, P; Buhling, KJ; Zite, NB; Intrauterine contraception for Nulliparous women: Translating Research into Action (INTRA), group (2012 թ․ հոկտեմբեր). «A review of barriers and myths preventing the more widespread use of intrauterine contraception in nulliparous women». The European journal of contraception & reproductive health care : the official journal of the European Society of Contraception. 17 (5): 340–50. doi:10.3109/13625187.2012.700744. PMID 22834648.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Gabbe, Steven (2012). Obstetrics: Normal and Problem Pregnancies. Elsevier Health Sciences. էջ 527. ISBN 9781455733958.
  8. Steenland, MW; Tepper, NK; Curtis, KM; Kapp, N (2011 թ․ նոյեմբեր). «Intrauterine contraceptive insertion postabortion: a systematic review». Contraception. 84 (5): 447–64. doi:10.1016/j.contraception.2011.03.007. PMID 22018119.
  9. Hurd, [edited by] Tommaso Falcone, William W. (2007). Clinical reproductive medicine and surgery. Philadelphia: Mosby. էջ 409. ISBN 9780323033091. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. Grimes, D.A., MD (2007). ""Intrauterine Devices (IUDs)" In:Hatcher, RA; Nelson, TJ; Guest, F; Kowal, D". Contraceptive Technology 19th ed. (New York: Ardent Media).
  11. 11,0 11,1 Gabbe, Steven (2012). Obstetrics: Normal and Problem Pregnancies. Elsevier Health Sciences. p. 527. ISBN 978-1-4557-3395-8.
  12. 12,0 12,1 Marnach, ML; Long, ME; Casey, PM (March 2013). "Current issues in contraception.". Mayo Clinic proceedings. Mayo Clinic 88 (3): 295–9. doi:10.1016/j.mayocp.2013.01.007. PMID 23489454.
  13. "Popularity Disparity: Attitudes About the IUD in Europe and the United States". Guttmacher Policy Review. 2007. Retrieved April 27, 2010.
  14. 14,0 14,1 Grimes, DA, MD (2007), «Intrauterine Devices (IUDs)», in Hatcher, RA; Nelson, TJ; Guest, F; Kowal, D. (ed.), Contraceptive Technology (19th ed.), New York: Ardent Media{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. «Mechanisms of the Contraceptive Action of Hormonal Methods and Intrauterine Devices (IUDs)». Family Health International. 2006. Վերցված է 2006 թ․ հուլիսի 5-ին.
  16. Oritz ME, Croxatto HB (2007). «Copper-T intrauterine device and levonorgestrel intrauterine system: biological bases of their mechanism of action». Contraception. 75 (6 Suppl): S16–S30. doi:10.1016/j.contraception.2007.01.020. PMID 17531610.
  17. 17,0 17,1 «Facts are Important: Emergency Contraception (EC) and Intrauterine Devices (IUDs) are Not Abortifacients» (PDF). www.acog.org. The American Congress of Obstetricians and Gynecologists. 2014 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին. «Copper ions released from the IUD create an environment that is toxic to sperm, preventing fertilization.14 Copper can also alter the endometrial lining, but studies show that this alteration can prevent implantation, but not disrupt implantation»
  18. Kulier R, O'Brien PA, Helmerhorst FM, Usher-Patel M, D'Arcangues C (2007), «Copper containing, framed intra-uterine devices for contraception», Cochrane Database Syst Rev (4): CD005347, doi:10.102/14651858.CD005347, PMID 17943851 {{citation}}: Check |doi= value (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. http://www.eurogine.com
  20. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  21. Cleland K, Zhu H, Goldstuck N, Cheng L, Trussell J (2012 թ․ հուլիս), «The efficacy of intrauterine devices for emergency contraception: a systematic review of 35 years of experience», Hum. Reprod., 27 (7): 1994–2000, doi:10.1093/humrep/des140, PMID 22570193{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  22. Belhadj H, Sivin I, Diaz S; և այլք: (1986 թ․ սեպտեմբեր), «Recovery of fertility after use of the levonorgestrel 20 mcg/d or Copper T 380 Ag intrauterine device», Contraception, 34 (3): 261–7, doi:10.1016/0010-7824(86)90007-7, PMID 3098498{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  23. Malik S (2013 թ․ հունվար). «Levonorgestrel-IUS system and endometrial manipulation». J Midlife Health. 4 (1): 6–7. doi:10.4103/0976-7800.109625. PMC 3702070. PMID 23833526.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  24. 24,0 24,1 24,2 Luis Bahamondes, M Valeria Bahamondes, Ilza Monteiro. (2008), «Levonorgestrel-releasing intrauterine system: uses and controversies.», Expert Review of Medical Devices, 5 (4): 437–45, doi:10.1586/17434440.5.4.437, PMID 18573044{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  25. Petta C, Ferriani R, Abrao M, Hassan D, Rosa E Silva J, Podgaec S, Bahamondes L (2005). «Randomized clinical trial of a levonorgestrel-releasing intrauterine system and a depot GnRH analogue for the treatment of chronic pelvic pain in women with endometriosis». Hum Reprod. 20 (7): 1993–8. doi:10.1093/humrep/deh869. PMID 15790607.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. Sheng, J; Zhang, WY; Zhang, JP; Lu, D. (2009), «The LNG-IUS study on adenomyosis: a 3-year follow-up on the efficacy and side effects of the use of levonorgestrel intrauterine system for the treatment of dysmenorrheal associated with adenomyosis», Contraception, 79 (3): 189–193, doi:10.1016/j.contraception.2008.11.004{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  27. Faundes A, Alvarez F, Brache V, Tejada A (1988). «The role of the levonorgestrel intrauterine device in the prevention and treatment of iron deficiency anemia during fertility regulation». Int J Gynaecol Obstet. 26 (3): 429–33. doi:10.1016/0020-7292(88)90341-4. PMID 2900174.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  28. Marjoribanks J, Lethaby A, Farquhar C (2006). Marjoribanks, Jane (ed.). «Surgery versus medical therapy for heavy menstrual bleeding». Cochrane Database Syst Rev (2): CD003855. doi:10.1002/14651858.CD003855.pub2. PMID 16625593.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  29. Ortiz, ME; Croxatto HB (2007 թ․ հունիս). «Copper-T intrauterine device and levonorgestrel intrauterine system: biological bases of their mechanism of action». Contraception. 75 (6): S16-30. doi:10.1016/j.contraception.2007.01.020. PMID 17531610.
  30. Cheung VY (2010 թ․ հունիս). «A 10-year experience in removing Chinese intrauterine devices». Int J Gynaecol Obstet. 109 (3): 219–22. doi:10.1016/j.ijgo.2009.12.018. PMID 20219193.
  31. 31,0 31,1 Gemzell-Danielsson, K.; Mansour, D.; Fiala, C.; Kaunitz, A. M.; Bahamondes, L. (2013). «Management of pain associated with the insertion of intrauterine contraceptives». Human Reproduction Update. 19 (4): 419–427. doi:10.1093/humupd/dmt022.
  32. Bahamondes L, Hidalgo M, Petta CA, Diaz J, Espejo-Arce X, Monteiro-Dantas C. (2003), «Enlarged ovarian follicles in users of a levonorgestrel-releasing intrauterine system and contraceptive implant», J. Reproduc. Med., 48 (8): 637–640, PMID 12971147{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  33. Steven G. Gabbe; և այլք: (eds.). Obstetrics : normal and problem pregnancies (6th ed.). Philadelphia: Elsevier/Saunders. էջ 528. ISBN 9781437719352.
  34. 34,0 34,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  35. http://www.mayoclinic.org/tests-procedures/mirena/basics/definition/prc-20012867
  36. Thiery, Michel (1997 թ․ մարտ). «Pioneers of the intrauterine device» (PDF). European Journal of Contraception and Reproductive Health Care. 2 (1): 15–23. doi:10.1080/13625189709049930. PMID 9678105. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ օգոստոսի 13-ին.
  37. Thiery M (2000 թ․ հունիս), «Intrauterine contraception: from silver ring to intrauterine contraceptive implant», Eur. J. Obstet. Gynecol. Reprod. Biol., 90 (2): 145–52, doi:10.1016/s0301-2115(00)00262-1, PMID 10825633