Դենիս Դավիդով (ֆուտբոլիստ)
Դենիս Ալեքսեևիչ Դավիդով (ռուս.՝ Денис Алексеевич Давыдов, մարտի 22, 1995[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Նիժնի Նովգորոդի» հարձակվող։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 22, 1995[1] (29 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսաստան | ||||||||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Նիժնի Նովգորոդ | ||||||||||||||||||||
Համար | 8 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԴենիս Դավիդովն սկսել է զբաղվել ֆուտբոլով 6 տարեկանում «Տորպեդո-ԶԻԼ» դպրոցում (հետագայում՝ «Մոսկվա» ակումբ)։ Առաջին մարզիչը եղել է Վասիլի Միխայլովիչ Ժուպիկով։ 2010 թվականի ամռանը, երբ թիմը կազմալուծվել է, տեղափոխվել է «Սպարտակ»[2], որտեղ 2012 թվականին ավարտել է Ֆ․ Չերենկովի անվան ակադեմիան[3]։
«Սպարտակ» (Մոսկվա)
խմբագրել2012/13 մրցաշրջանում սկսել է խաղալ «կարմիր-սպիտակների» երիտասարդական թիմում։ «Սպարտակի» հիմնական կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2013 թվականի սեպտեմբերի 28-ին՝ 11-րդ տուրի՝ «Զենիթի» դեմ արտագնա խաղի 88-րդ րոպեին փոխարինելով Յուրա Մովսիսյանին[4]։ «Սպարտակի» նոր գլխավոր մարզչի՝ Մուրատ Յակինի գալուց հետո Դավիդովը պարբերաբար դուրս է գալիս փոխարինման։ 2014 թվականի օգոստոսի 17-ին մասնակցել է իր ակումբի հաղթական խաղին ընդդեմ ԲԿՄԱ-ի (1:0)՝ հանդիպման 67-րդ րոպեին փոխարինելով Աբդուլ Մաջիդ Ուորիսին[5]։
2014 թվականի սեպտեմբերի 5-ին մասնակցել է «Օտկրիտիե Արենա» մարզադաշտի բացման խաղին՝ դուրս գալով փոխարինման[6]։
2015 թվականի մարտի 8-ին «Կրասնոդար» ակումբի դեմ խաղում կատարել է գոլային փոխանցում Քուինսի Փրոմեսin[7]։ Մարտի 15-ին մոսկովյան «Դինամո» ակումբի դեմ խաղում դաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում[8], իսկ «Տորպեդո» ակումբի դեմ հաջորդ հանդիպման ընթացքում խաղադաշտում անցկացրել է 90 րոպե՝ նորից կատարելով գոլային փոխանցում Քուինսի Փրոմեսին[9]։ Հոկտեմբերի 25-ին «Դինամո» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, ինչպես նաև կատարել է գոլային փոխանցում[10]։
2016/17 մրցաշրջանում խաղացել է «կարմրասպիտակների» ֆարմ-ակումբում՝ «Սպարտակ-2»-ում, որի կազմում խփել է 13 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ «Սպարտակի» հիմնական կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 4 խաղ։
2017/18 մրցաշրջանում նորից խաղացել է «Սպարտակ-2»-ում՝ խփելով 2 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։ «Սպարտակի» հիմնական կազմում մասնակցել է 1 խաղի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում ընդդեմ «Սպարտակ-Նալչիկի»՝ այդ խաղում կատարելով 2 գոլային փոխանցում Լորենսո Մելգարեխոյին։
2019 թվականի փետրվարի 19-ին Սպարտակ ակումբի հետ Դավիդովի պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ[11]։
Վարձավճարներ
խմբագրել2016 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է չեխական «Մլադա-Բոլեսլավ» ակումբ[12], բայց երիտասարդական թիմի խաղերում ստացել է վնասվածք և հիմնական թիմում չանցկացնելով ոչ մի խաղ՝ վերադարձել է «Սպարտակ»[13]։
2018 թվականի հունիսի 19-ից մինչև տարվա վերջ վարձավճարով տեղափոխվել է Յուրմալայի «Սպարտակ» ակումբ[14]։ 2018 թվականի հունիսի 22-ին կատարել է իր նորամուտը ՌՖՇ ակումբի դեմ տնային խաղում (0:2)՝ փոխարինելով Օլեգ Դմիտրիևին։ 2018 թվականի հուլիսի 6-ին Լատվիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Գետտո» ակումբի դեմ արտագնա խաղում (8:1) խփել է իր առաջին գոլը թիմի կազմում։ 2018 թվականի հուլիսի 22-ին խփել է իր առաջին գոլը բարձրագույն լիգայում՝ գրավելով «Ելգավա» ակումբի դարպասը (4:1)․ այդ խաղում կատարել է գոլային փոխանցում Եվգենի Կոբզարին։
«Նիժնի Նովգորոդ»
խմբագրել2019 թվականի փետրվարի 21-ին Դավիդովը կես տարով պայմանագիր է կնքել «Նիժնի Նովգորոդի» հետ[15][16]։ Նոր ակումբի կազմում իր նորամուտը կատարել է ՖԱԼ 2018/19 մրցաշրջանի 25-րդ տուրի՝ «Սոչիի» դեմ խաղում (0:0), որի 88-րդ րոպեին փոխարինել է Պավել Իգնատովիչին[17]։ 2019 թվականի մարտի 24-ին 28-րդ տուրի՝ Մոսկվայի «Սպարտակ-2» ակումբի դեմ խաղում դաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում՝ խփել է իր առաջին գոլը հօգուտ «Նիժնի Նովգորոդի»[18]։
Կարիերան հավաքականում
խմբագրել2013 թվականի Դավիդովը կատարել է իր նորամուտը Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։
2014 թվականի հոկտեմբերի 31-ին ընդգրկվել է Ռուսաստանի ազգային հավաքականի ընդլայնված հայտացուցակում Ավստրիայի և Հունգարիայի դեմ խաղերից առաջ[19][20]։ 2015 թվականի մարտի 31-ին Ղազախստանի հավաքականի դեմ ընկերական խաղում կատարել իր նորամուտը ազգային հավաքականում՝ հանդիպման 2-րդ խաղակեսում փոխարինելով Դմիտրի Տորբինսկուն[21]։
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- Ռուսաստանի չեմպիոն – 2016/17
- Ռուսաստանի Սուպերգավաթի խաղարկության դափնեկիր – 2017
- Ռուսաստանի երիտասարդական առաջնության հաղթող – 2012/13
- ՊՖԼ առաջնության հաղթող – 2014/15 («Արևմուտք» տարածաշրջան)
Հավաքականում
խմբագրել- Գրանատկինի հիշատակին նվիրված մրցաշարի հաղթող – 2013
Վիճակագրություն
խմբագրելԱկումբային
խմբագրել- 2019 թվականի փետրվարի 3-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպարտակ (Մոսկվա) | 2013/2014 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2014/2015 | 19 | 0 | 1 | 0 | — | — | 20 | 0 | |
2015/2016 | 8 | 1 | 1 | 0 | — | — | 9 | 1 | |
2016/2017 | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
2017/2018 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Ընդհանուր | 33 | 1 | 5 | 0 | — | — | 37 | 1 | |
Սպարտակ-2 (ֆարմ-ակումբ) |
2013/2014 | 21 | 8 | — | — | — | — | 21 | 8 |
2014/2015 | 10 | 7 | — | — | — | — | 10 | 7 | |
2015/2016 | 9 | 3 | — | — | — | — | 9 | 3 | |
2016/2017 | 29 | 13 | — | — | — | — | 29 | 13 | |
2017/2018 | 21 | 2 | — | — | — | — | 21 | 2 | |
Ընդհանուր | 90 | 33 | 0 | 0 | — | — | 90 | 33 | |
Սպարտակ (Յուրմալա) | 2018 | 12 | 2 | 1 | 1 | 0 | 0 | 13 | 3 |
Ընդհանուր | 12 | 2 | 1 | 1 | 0 | 0 | 13 | 3 | |
Նիժնի Նովգորոդ | 2018/2019 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Ընդհանուր կարիերայում | 136 | 36 | 7 | 2 | 0 | 0 | 141 | 38 |
Հավաքականի խաղեր
խմբագրել№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Դավիդովի գոլերը | Վիճակագրություն |
1 | 31 մարտի, 2015 թվական | Ղազախստան | 0:0 | - | Ընկերական խաղ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Денис Давыдов: «Любимые футболисты — Черенков и Месси» Արխիվացված 2017-02-27 Wayback Machine, Spartak.com (3 августа 2012)
- ↑ Давыдов: «Я — Коренной спартаковец»
- ↑ «Зенит (Санкт-Петербург) — Спартак (Москва)» (ռուսերեն). Sportbox.ru. 28.09.2013.
- ↑ «ЦСКА VS. Спартак 0:1». soccerway.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Championat.com — Отчет о матче открытия стадиона «Открытие Арена» между командами «Спартак» Москва и «Црвена Звезда» Белград». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Спартак VS. Краснодар 1:3». soccerway.com. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Спартак VS. Динамо 1:0». soccerway.com. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Торпедо VS. Спартак 0:1». soccerway.com. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Динамо Москва VS. Спартак Москва 2:3». soccerway.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Спартак» объявил об уходе Давыдова из команды
- ↑ «Официально. Давыдов перешёл в «Млада Болеслав»». fratria.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Давыдов досрочно вернулся в «Спартак» из аренды». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Карпов, Иван. «Давыдов перешёл в юрмальский «Спартак» на правах аренды». Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Давыдов и «Нижний Новгород» подписали контракт по схеме «0,5+1»
- ↑ Денис Давыдов - в ФК «Нижний Новгород»!
- ↑ Нижний Новгород VS. Сочи — ФНЛ
- ↑ Спартак-2 VS. Нижний Новгород — ФНЛ
- ↑ Расширенный список сборной России
- ↑ 38 кандидатов, четыре новых фамилии
- ↑ «Россия VS. Казахстан 0:0». soccerway.com. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Դավիդով (ֆուտբոլիստ)» հոդվածին։ |