Քուինսի Փրոմես

ֆուտբոլիստ

Քուինսի Անտոն Փրոմես (հոլ.`Quincy Anton Promes, հունվարի 4, 1992,Ամստերդամ), հոլանդացի ֆուտբոլիստ է, ունի սուրինամի արմատներ, հարձակվողական ոճի կիսապաշտպան է, խաղում է հոլանդական Այաքս թիմում և Նիդերլանդների հավաքականում։

Քուինսի Փրոմես
հոլ.՝ Quincy Promes
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Քուինսի Անտոն Փրոմես
Ազգությունը հոլանդացի
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Մականուն Պրոմեսսի,Անտոխա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 4, 1992 (32 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Հասակ 173 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հարձակվողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՆիդերլանդներԱյաքս
Համար 11
Պատանեկան կարիերա


2008—2009
2009—2012
ՆիդերլանդներՌԿՍՎ ԴՍԳ
ՆիդերլանդներԱյաքս
ՆիդերլանդներՀարլեմ
ՆիդերլանդներՏվենտե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2014
2012—2013
2014-2018
2018-2019
2019-
ՆիդերլանդներՏվենտե
ՆիդերլանդներԳօու էհէադ իգլս
Ռուսաստան Սպարտակ Մոսկվա
Իսպանիա Սևիլյա
ՆիդերլանդներԱյաքս
34 (11)
32 (13)
115 (59)
33 (2)
0 (0)
Ազգային հավաքական
2011
2011—2012
2013
2014—
ՆիդերլանդներՆիդերլանդներ (մինչև 19)
ՆիդերլանդներՆիդերլանդներ (մինչև 20)
ՆիդերլանդներՆիդերլանդներ (մինչև 21)
ՆիդերլանդներՆիդերլանդներ
5 (0)
4 (1)
9 (7)
38 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

«Տվենտե» խմբագրել

Փրոմեսը աշակերտ էր Հոլանդական «Այաքս» թիմում։ 2009 թվականին նա տեղափոխվեց «Տվենտե», անցումով «Հարլեմից»։ Մինչև 2012 թվականը նա խաղում էր «Տվենտե» երիտասարդական թիմում։ Ապրիլի 11-ին «ԱԶ» թիմի հետ խաղին նա առաջին անգամ խաղաց Էրեդիվիզիայում[1]:Փրոմեսը իր առաջին սեզոնում նա խաղաց ևս երկու խաղում:

 
Փրոմեսը իր մրցանակով

«Գօու Էհեադ Իգլս» խմբագրել

2012 թվականին ամռանը Փրոմեսը տեղափոխվեց «Գօու Էհեադ Իգլս», որը այդ ժամանակ գտնվում էր երկրորդ հոլանդական լիգայում, որը կոչվում է Էրստեդիվիզիա։ Օգոստոսի 10-ին «Ալմերե սիթի» թիմի հետ խաղին նա առաջին անգամ խաղաց իր նոր թիմում[2]:Օգոստոսի 24-ին «Օսս» թիմի հետ խաղին նա առաջին անգամ խփեց գոլ իր թիմի համար[3]:Փրոմեսը արագ գրավեց տեղ հիմքում և դարձավ թիմի գլխավորներից մեկը:Փրոմեսը խաղաց բոլոր խաղերում և երկու անգամ դուրս եկավ փոխարինման։

2013 թվականին ամռանը Փրոմեսը վերադարձավ «Տվենտե»։ Օգոստոսի 18-ին «Ուտրեխտ» թիմի հետ խաղի ընթացքում Փրոմեսը խփեց գոլ[4]:Փրոմեսը արագ դարձավ թիմի գլխավորներից մեկը։ Նա վերջացրել էր սեզոնը 11 գոլով 31 խաղի ընթացքում։

«Սպարտակ Մոսկվա» խմբագրել

2014/15 խմբագրել

 
Փրոմեսը «Սպարտակի» կազմում

Օգոստոսի 8-ին 2014 թվականին Փրոմեսը 10 մլն եվրոյով[5] տեղափոխվեց «Սպարտակ Մոսկվա» 4 տարով[6][7]։ Օգոստոսի 14-ին «Կրասնոդարի» հետ խաղում Փրոմեսը առաջին անգամ խաղաց Պրեմիեր Լիգայում[8]։ Օգոստոսի 23-ին «ՈՒֆայի» հետ խաղում Փրոմեսը գոլային փոխանցում տվեց Արտյոմ Դյուբային[9]։ Սեպտեմբերի 14-ին «Տորպեդոյի» հետ խաղում նա խփեց դուբլ[10]։ Նոյեմբերի 9-ին «Արսենալ Տուլայի» հետ խաղի ժամանակ նա խփեց գոլ և դարձավ խաղի լավագույն ֆուտբոլիստ[11]։ Նոյեմբերի 23-ին «Մորդովիայի» հետ խաղի ժամանակ նա խփեց երկու գոլ, տվեց գոլային փոխանցում և երկրորդ անգամ հռչակվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ[12]։ Փրոմեսը նոյեմբերին դարձավ ամսվա լավագույն ֆուտբոլիստը ռուսական Պրեմիեր Լիգայում[13]։

Մարտի 8-ին 2015 թվականին առաջին խաղում ընդդեմ «Կրասնոդարի» Փրոմեսը խփեց գոլ[14]։ Մարտի 21-ին «Տորպեդոյի» հետ խաղում նա խփեց խաղի միակ գոլը[15]։ Ապրիլի 18-ին «Մորդովիայի» հետ խաղի ժամանակ նա խփեց դուբլ և դարձավ խաղի լավագույն ֆուտբոլիստ[16]։ Ապրիլի 26-ին «Ռուբին կազանի» հետ խաղում Փրոմեսը տրված ժամանակի ընթացկում խփեց խաղի միակ գոլը և դրանով հաղթանակ բերեց թիմին[17]։ Հետո այդ գնդակը համարվեց սեզոնի ամենագեղեցիկ գոլը Սպարտակում։ Փրոմեսը ապրիլին դարձավ ամսվա լավագույն ֆուտբոլիստը ռուսական Պրեմիեր Լիգայում[18]։ Դեկտեմբերին Փրոմեսը դարձավ Սպարտակի լավագույն ֆուտբոլիստը ըստ ֆուտբոլասերների և ստացավ մրցանակ, որպես «Սպարտակի» լավագույն ֆուտբոլիստը «Ֆրատրիի» կողմից[19]։

2015/16 խմբագրել

Օգոստոսի 9 «Կրիլյա Սովետովի» հետ խաղում նա խփեց դուբլ, խփելով նրա առաջին գոլերը սեզոնում[20]։ Օգոստոսի 22-ին նա նորից խփեց դուբլ «Ամկարի» հետ խաղում[21]։ Սեպտեմբերի 13-ին «Ռոստովի» հետ խաղում նա խփեց միակ գոլը[22]։ Հոկտեմբերի 25-ին «Դինամոյի» Փրոմեսը խփեց դուբլ։ Երկրորդ գոլը նա խփեց 91-րդ րոպեին, և այդ գոլը դարձավ հաղթական «Սպարտակի» համար[23]։ Նոյեմբերի 30-ին «Ռուբին կազանի» հետ խաղում նա առաջին անգամ խփեց գոլ պենալից[24]։ Վերջին խաղում «Կրիլյա Սովետովի» հետ խաղում նա խփեց միակ գոլը 1-ին րոպեում(1:0)։ Այդ գոլը դարձավ նրա համար 10-րդը ռուսական Պրեմիեր Լիգայում և 5-րդ հաղթականը։ Խաղացողի առաջընթացը ակտիվացրեց հետաքրքրությունը հզոր Եվրոպական թմերի մոտ։ Ըստ ռուսականի լրատվամիջոցի, Փրոմեսով հետաքրքրված էին «Յուվենտուսը»,«Ատլետիկո Մադրիդը» և «Արսենալը»[25]։ Բայց հոլլանդացին շարունակում էր պնդել, որ նա կմնա «Սպարտակում» և խոստացավ, որ կհեռանա թմից, երբ կշահի գավաթը[26]։ 2016 թվականի մարտին նա մոտիկանում էր ավառտին 12 գոլով և սեզոնի լավագույն բոմբարդիր կոչումով։ Մարտի 12-ին «Ամկարա» թմի դեմ խաղում կատարեց պենալտի, որը հաղթանակ տվեց «Սպարտակին»։ Մյուս խաղում «Անժիի» դեմ նույնպես խփեց գոլ։ Սեզոնի արդյունքում Փրոմեսը դարձավ երկրորդ ռմբարկուն և երկրպագուների կողմից ճանաչվեց սեզոնի լավագույն ֆուտբոլիստ։

2016/17 խմբագրել

2017/18 խմբագրել

«Սևիլյա» խմբագրել

2018 թվականի օգոստոսի 31-ին Փրոմեսը հինգ տարվա պայմանագիր է կնքել իսպանական «Սևիլյա» ակումբի հետ[27]։ Ենթադրվում է, որ փոխանցման արժեքը 21 միլիոն եվրո է, եւ խաղացողը տարեկան կստանա 3.2 միլիոն եվրո եւ 2 միլիոն եվրոյի ստորագրման բոնուս։ Հոլանդացին դարձել է Սևիլիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։ Նաև սահմանվեծ տրանսֆերային վաճառքի ռեկորդ «Սպարտակի» համար։

«Այաքս» խմբագրել

2019 թվականի հունիսի 24-ին հայտարարվեց, որ Փրոմեսը հինգ տարի ժամկետով պայմանագիր է կնքել Ամստերդամի «Այաքսի» հետ։ Տրանսֆերի գումարը կազմել է 15,7 մլն եվրո[28]։

Հոլանդիայի հավաքական խմբագրել

 
Փրոմեսը Հոլանդիայի հավաքականի կազմում

Մարտի 5-ին 2014 թվականում ընկերական խաղում ընդդեմ Ֆրանսիայի հավաքականի ն]ա առաջին անգամ խաղաց Հոլանդիայի հավաքականում[29]:Հոկտեմբերի 13-ին ՈՒԵՖԱ Եվրո 2016 ընտրական փուլում Իսլանդիայի հավաքականի հետ խաղում նա խաղաց հավաքականի կազմում[30]։ Առաջին վեց խաղերը վերջացավ պարտությամբ «նարնջագույների» համար։ Ընդամենը յոթերորդ խաղում Փրոմեսի հետ Հոլանդիայի հավաքականը հաղթեց Ուելսի հավաքականին (3:2)։

Ակումբային կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Այլ[31] Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Տվենտե 2011/12 3 0 0 0 0 0 0 0 3 0
2012/13 0 0 0 0 1 0 0 0 1 0
2013/14 31 11 0 0 0 0 0 0 31 11
Ընդհանուր 34 11 0 0 1 0 0 0 35 11
Գօու Էհեադ Իգլս 2012/13 32 13 3 1 0 0 6 3 41 17
Ընդհանուր 32 13 3 1 0 0 6 3 41 17
Սպարտակ Մոսկվա 2014/15 28 13 1 0 0 0 0 0 29 13
2015/16 30 18 2 0 0 0 0 0 32 18
2016/17 26 12 1 0 2 0 0 0 29 12
2017/18 26 15 4 3 7 2 1 1 38 21
2018/19 5 1 0 0 2 1 0 0 7 2
Ընդհանուր 115 59 8 3 11 3 1 1 135 66
Սևիլյա 2018/19 33 2 5 0 10 1 0 0 48 3
Ընդհանուր 33 2 5 0 10 1 0 0 48 3
Ամբողջ կարիերայի ընթացքում 214 85 16 4 22 4 7 4 259 97

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «АЗ VS. Твенте 2:2». soccerway.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  2. «Алмере Сити VS. Гоу Эхед Иглс 0:2». soccerway.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  3. «Альмер Сити VS. Гоу Эхед Иглс 1:4». soccerway.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Твенте VS. Утрехт 6:0». soccerway.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  5. Трансфер Промеса обошелся «Спартаку» в 10 млн евро
  6. «Квинси Промес перешёл в «Спартак»». spartak.com. Վերցված է 8.8.2014-ին.
  7. «Quincy Promes naar Spartak Moskou» (հոլանդերեն). fctwente.nl. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 8.8.2014-ին.
  8. «Краснодар VS. Спартак 4:0». soccerway.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  9. «Уфа VS. Спартак 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 23.
  10. «Спартак VS. Торпедо 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 14.
  11. «Спартак VS. Арсенал Тула 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 9.
  12. «Спартак VS. Мордовия 4:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 23.
  13. Квинси Промес «Лучший футболист ноября»
  14. «Спартак VS. Краснодар 1:3». soccerway.com. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  15. «Торпедо VS. Спартак 0:1». soccerway.com. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  16. «Мордовия VS. Спартак 1:3». soccerway.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  17. «Спартак VS. Рубин 1:0». soccerway.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  18. Футболист «Спартака» Промес стал лучшим игроком месяца в Премьер-лиге
  19. «Промес получил приз лучшего игрока «Спартака» от «Фратрии»». fratria.ru. 5 декабря 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  20. «Крылья Советов VS. Спартак 0:2». soccerway.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  21. «Амкар VS. Спартак Москва 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015—08—22.
  22. «Спартак Москва VS. Ростов 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015—09—13.
  23. «Динамо Москва VS. Спартак Москва 2:3». soccerway.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  24. «Рубин VS. Спартак Москва 2:2». soccerway.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  25. ««Атлетико», «Валенсия» и «ПСЖ» интересуются Промесом». sport-express.ru.
  26. «Промес: не собираюсь уходить из «Спартака», пока не станем чемпионами». championat.com.
  27. «Промес перешел из «Спартака» в «Севилью»». sports.ru.
  28. «Quincy Promes voor 5 jaar naar Ajax». ajax.nl.
  29. «Франция VS. Нидерланды 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 5.
  30. «Исландия VS. Нидерланды 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 13.
  31. Օֆիցիալ խաղեր։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քուինսի Փրոմես» հոդվածին։