Բացել գլխավոր ցանկը

Հայ-արաբական պայմանագիր, 652 թվականին Արաբական խալիֆայության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև։

Հայ-արաբական պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
652 թ.
Կողմեր Թեոդորոս Ռշտունի
Մուավիա

Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։

Բովանդակություն

Պայմանագրի կետերԽմբագրել

Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652 թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝

  • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար
  • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից
  • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները
  • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու
  • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ

Պայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653 թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։

Հայաստանը շնորհիվ Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության ձեռք բերեց կիսանկախ վիճակ՝ ձևականորեն ընդունելով արաբական գերիշխանությունը։ Արաբները Հայաստանի նվաճումը ավարտելուց հետո Թեոդորոսին տարան Դամասկոս, որտեղ և մի քանի տարի հետո մահացավ։

Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դարի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։

Հայոց իշխաններԽմբագրել

Նույն 652 թ. կառուցվեց Բանակի տաճարը Տայքում, ապա՝ Սիսավան եկեղեցին Սյունիքում, սուրբ Հռիփսիմեի տաճարը՝ Վաղարշապատում։ Դրանից որոշ ժամանակ առաջ կառուցվել էր Զվարթնոց տաճարը։ Հայ նախարարների գլուխ կանգնած Հայոց իշխանները կառավարում էին նաև Վրաստանը և Աղվանքը։ Պայմանագիրը ավելի հաստատուն դարձավ այն ժամանակ, երբ Մուավիան 661 թ. դարձավ խալիֆ (661-680) և հիմնադրեց առաջին արաբական արքայատոհմը՝ Օմայյանների դինաստիան (661-750

Թեոդորոս Ռշտունին մահացավ 654 թ.։ Նրան հաջորդած հայոց իշխանները ընտրվում էին Մամիկոնյանների ու Բագրատունիների ընտանիքներից կամ նրանց հետ բարեկամական հարաբերություններ ունեցող իշխաններից։ Այսպես, մինչև 7-րդ դարի վերջը Հայոց իշխան են եղել 5 նախարարներ՝

7-րդ դարի վերջում Արաբական խալիֆայությունը գրեթե վերջնականորեն առավելության հասնելով Բյուզանդական կայսրության նկատմամբ, որոշեց վերջնականապես հաստատվել նաև Հայաստանում։ Արաբական զորքերը խալիֆ Աբդ ալ-Մալիքի եղբայր Մուհամմադ իբն Մրվանի ղեկավարությամբ ներխուժեցին Հայաստան և հրի ու սրի մատնեցին երկիրը։ Ամրոցները գրավելուց հետո արաբներն ոչնչացնում էին պաշտպաններին, վանքերը թալանվում էին և ավերվում։ Երկարատև պաշարումից հետո նրանք կարողացան տիրանալ նաև Սևանա կղզուն։ Հայաստանը գրավելուց հետո Մուհամմադը շարժվեց դեպի Վրաստան և Աղվանք։ Նա հնազանդեցրեց նաև այդ պետությունները և հպատակեցրեց Արաբական խալիֆայությանը։ Այդ բոլոր շրջանները արաբները միավորեցին մեկ վարչական միավորման մեջ, որը ստացավ Արմինիա անվանումը։

Տես նաևԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել