Գրիգոր Ա Մամիկոնյան

Հայոց իշխան

Գրիգոր Մամիկոնյան (ծննդյան թ. անհտայտ - 685), Հայոց իշխան 661-ից։ Համազասպ Մամիկոնյանի եղբայրը։ 654-ին տարվել է Դամասկոս, որպես պատանդ։ Եղբոր մահից հետո (661) վերադարձել է Հայաստան։ Գրիգոր Մամիկոնյանի օրոք Հայաստանը կիսանկախ էր՝ ձևականորեն ենթակա արաբական խալիֆայությանը։ Իր նստավայր Արուճում կառուցել է տաճար և պալատ։ Աղվանից իշխանի հետ միասին հոների թագավորի մոտ է ուղարկել Իսրայել եպիսկոպոսին, որպեսզի, նրանց քրիստոնյա դարձնելով, ձեռք բերի դաշնակից՝ խազարների դեմ, սակայն վերջնական հաջողության չի հասել։ Սպանվել է խազարների դեմ պատերազմի ժամանակ։

Գրիգոր Մամիկոնյան
Ծնվել էանհայտ է
ԾննդավայրՄարզպանական Հայաստան
Մահացել է685[1][2]
Մահվան վայրԱրուճ, Հայաստան
ՔաղաքացիությունՊարսկաստան, Արաբական խալիֆայություն
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունգերիշխան
ԱմուսինՀեղինե Միհրանյան[1]
Ծնողներհայր՝ Դավիթ Մամիկոնյան[1][2]

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 332.
  2. 2,0 2,1 2,2 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 143. — ISBN 978-2-7018-0226-8

Աղբյուրներ Խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 218