Բանակի տաճար
Բանակի տաճար, հայկական վանական համալիր պատմական Տայք նահանգում (ներկայիս Էրզրումի նահանգի Բանակ (Փենեք) գյուղում)։ 16-րդ դարում թուրքերի արշավանքի հետևանքով լքվել է, հետագայում՝ ավերվել։
Բանակի տաճար
| |
Վանքային համալիր | |
---|---|
![]() Բանակ վանքը | |
Տեղադրություն | Արևմտյան Հայաստան, Տայք |
Աշխարհ | Տայք |
Երկիր | ![]() |
Պատմական երկիր | Հայաստանի Էմիրություն, ![]() |
Կրոնադավանանք | ![]() |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Ավերակներ |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. տիպ | Զվարթնոցատիպ է։ Եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 652 |
Կառուցման ավարտ | 658 |
Ավերում | 1877 թ. |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
40°40′05″ հս․ լ. 42°16′11″ ավ. ե.HGЯO |
Բանակ բնակավայրը գտնվում էր Տայքի Բերդացփոր գավառում /այժմ՝ Փենեք/։ Այն ի սկզբանե Արշակունիների օրոք եղել է հայոց բանակի կենտրոնակայանը, որտեղից էլ բնակավայրի Բանակ և Բանակ արքունի անվանման հիշատակությունները։ Գյուղի եկեղեցին, որը կառուցվել էր 652-658 թթ. Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք, զվարթնոցատիպ է։ 9-րդ դ. այն վերանորոգվել է Ատրներսեհ իշխանի պատվերով Կյուրիկե Բանակցու կողմից։ Եկեղեցին կանգուն է եղել մինչև 17-րդ դարը։ 20-րդ դ. սկզբին դեռևս կարելի էր տեսնել եկեղեցու երկու հարկերը։
Տայքի հուշարձանների իսկական հրաշալիքներ լինելը վկայված է տարբեր հեղինակների կողմից։ 17-րդ դ. հայ հեղինակ Հակոբ Կարնեցին չի թաքցնում իր հիացմունքը՝ համեմատելով դրանք Կ.Պոլսի Սբ. Սոֆիայի տաճարի հետ։
ՊատկերասրահԽմբագրել
Բանակ տաճար, Արևմտյան Հայաստան, Տայք
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 269)։ |