Տեսողական պատրանք
Տեսողական պատրանք (օպտիկական պատրանք), բնութագրվում է ընկալվող տեսողական պատկերներով, որոնք տարբերվում են օբյեկտիվ իրականությունից։ Տեսողական պատրանքները իրականության աղճատված ընկալումների հայտնի ձևերից են։
Օպտիկական խաբկանքը հատուկ է ողջ տեսողական ապարատին և չի վերանում բազմակի դիտումների դեպքում։
Տեսողական պատրանքներն առաջ են գալիս ոչ թե աչքերում, այլ տեսողական անալիզատորի ուղեղային կենտրոններում։

Տեսողական (օպտիկական) պատրանքների պատճառները ուսումնասիրվում են ինչպես տեսողության ֆիզիոլոգիայում, այնպես էլ տեսողական ընկալման հոգեբանության ուսումնասիրությունների շրջանակում։
Արվեստի պատկերներում կանխամտածված հեռանկարային խեղաթյուրումն առաջացնում է հատուկ էֆեկտներ, իր աշխատանքներով հայտնի է Մորիս Էշերը (տես, օրինակ, նրա վիմագրություն «Վեր ու վար» (1947 թ․), «Ուռուցիկ և գոգավոր» (1955 թ․), «Ամառանոց» (1958 թ.) և այլն)[1]։
Տեսողական պատրանքների ստեղծումը հաճախ եղել է Սալվադոր Դալիի աշխատանքների թեման (տես, օրինակ, նրա նկարները «Ստրուկների շուկա՝ Վոլտերի անտեսանելի կիսանդրիի ֆենոմենով » (1938 թ.), «Կարապներ՝ արտացոլված փղերի մեջ» (1937 թ․) և այլն)։
Որոշ օպտիկական պատրանքներ ուսումնասիրվել են գեշտալտ հոգեբանության շրջանակներում։
Տեսակներ խմբագրել
Գոյություն ունեն երեք հիմնական տիպի տեսողական պատրանքներ.
- բուն տեսողական (օպտիկական) պատրանքներ,
- ֆիզիոլոգիական պատրանքներ (պայծառություն, գույն, չափ, տեղադրություն, շարժում),
- իմացական, ճանաչողական (կոգնիտիվ) պատրանքներ, որոնք անգիտակից վիճակում արված հետևությունների արդյունք են։
Ախտաբանական տեսողական պատրանքները առաջանում են տեսողական ընկալման հոգեբանական մեխանիզմների պաթոլոգիական չափազանցության հետևանքով՝ առաջ բերելով վերոհիշյալ տեսակի պատրանքներ։
Օպտիկական խաբկանքների ճնշող մասի համար պատասխանատու է ողջ տեսողական ապարատը, ներառյալ նաև ուղեղային հատվածները։ Առաջին փուլը ազդանշանի առանձնացումն է ֆոնից, այդ փուլով պայմանավորված ընկալման սխալները կազմում են օպտիկական խաբկանքների առանձին խումբ, որոնց գոյության վրա է հիմնված պաշտպանական գունավորման կիրառումը քողարկման նպատակով (այս երևույթը լայնորեն տարածված է նաև կենդանական աշխարհում, տես միմիկրիա)։ Երկրորդ փուլի՝ տեսողական ազդանշանների դասակարգման հետ են կապված այն օպտիկական խաբկանքները, որոնցում կառուցվածքային կամ հոծ ֆոնը հանգեցնում է պատկերների ջոկման կամ դրանց պարամետրերի (պայծառության, ձևի, փոխդասավորության և այլն) գնահատման սխալների։ Վերջապես, տարածված են նաև այնպիսի օպտիկական խաբկանքներ, որոնք կապված են տեսողական ինֆորմացիայի մշակման երրորդ՝ վերջին փուլի սխալների հետ, այսինքն՝ դիտարկվող օբյեկտների բնութագրերի (մակերես, երկարություն, անկյուններ) գնահատման սխալների, ինչպես նաև հեռանկարային աղավաղումների հետ։ Դիտվող օբյեկտի շարժման կամ ժամանակի ընթացքում փոփոխման դեպքում տեսողական ընկալման պրոցեսը բարդանում է․ առաջ են գալիս, այսպես կոչված, դինամիկ օպտիկական խաբկանքներ, ի տարբերություն վերը թվարկված ստատիկ օպտիկական խաբկանքների։ Օրինակ, եթե շարժվող առարկային երկար նայելուց հետո հանկարծակի ընդհատվի դիտումը, ապա առաջ կգա այդ առարկայի հակառակ շարժման խաբկանք։ Այս խմբին են դասվում նաև տեսողության իներցիայի հետ կապված օպտիկական խաբկանքները, որոնց օգտագործման վրա են հիմնված կինոն և հեռուստատեսությունը։
Պատրանքները հալյուցինացիաներից (զգայապատրանքներից, զգայախաբկանքներից) տարբերվում են նրանով, որ այս դեպքում ընկալվող օբյեկտները իսկապես կան և գտնվում են մարդու առջև։
Պատրանքն ունի իրական հիմք, հալյուցինացիան լիովին հնարված է, հոգեկան պաթոլոգիայի արդյունք է։ Պատրանքները ամենից առաջ լինում են ընկալման գործընթացներում։
Էյմսի սենյակ խմբագրել
Ալբերտ Էյմս-կրտսերի մտածած սենյակը, 1946 թ., եռաչափ տեսողական պատրանքի օրինակ է։ Սենյակը այնպես է պատրաստված, որ դիմացից դիտելիս՝ կարծես թե նորմալ է. ուղղահայաց պատեր և առաստաղ։ Իրականում սենյակի ձևը սեղան է, որի ավելի երկար պատը շատ սուր անկյան տակ է գտնվում մյուս պատի հետ և, համապատասխանաբար, բութ անկյան տակ՝ մյուս պատի հետ։ Աջ անկյունը այս ձևով զգալիորեն ավելի մոտ է դիտորդին, քան ձախը։ Համապատասխան աղավաղված շախմատի տախտակի պատկերով պատկերազարդված հատակին և պատերին, տեսողական պատրանքի շնորհիվ, մարդը, ով կանգնած է առջևի անկյունում, կարծես մի հսկա է՝ համեմատած ավելի հեռվում կանգնած մարդու հետ։ Երբ մարդը մի անկյունից մյուս անկյուն է շարժվում, դիտորդին թվում է, թե նա կտրուկ մեծանում, կամ փոքրանում է[2]։.
Պատկերասրահ խմբագրել
-
Այս պատկերում իրար զուգահեռ հորիզոնական գծերը թեք են երևում
-
Տամախաղի տարբերակ․ տամախաղի տախտակի անկյունագծային քառակուսիները ավելի մեծ վանդակների կետերում այդ վանդակները խեղաթյուրված են երևում
-
Երբ դիտողը հայացքը կենտրոնացնում է կենտրոնի սև խաչին, թվում է, թե վարդագույն կետերն աստիճանաբար անհետանում են
-
Գույների հակադրումը շարժման պատրանք է ստեղծում
-
Ջրաներկ պատրանք․ այս ձևի դեղին և կապույտ սահմանները ստեղծում են բաց դեղին գույնի պատկերի պատրանք, այլ ոչ թե՝ սպիտակ[3]
-
Փիննայի պատրանքային փոխհյուսվածության էֆեկտ[6] Փիննայի պատրանք(scholarpedia)
-
Պատրանք․ «Շրջանագծե՞ր, թե՞ պարույրներ»
-
Կարմիրը սպիտակի վրա թվում է ավելի բաց, իսկ սևի վրա՝ ավելի մուգ։ Ձախ եզրին մոտ՝ սպիտակ գծերը թվում են ավելի կարմիր, իսկ աջ եզրին մոտ՝ կարմիրը սևի վրա գծերը թվում են ավելի սպիտակ։ Սև ու կարմիր գծերով պատկերի մեջտեղի հատվածին հետադարձ հայացք գցելիս՝ վերջիններս «տեղաշարժվում են» վերև
-
Զուգահեռակողմ A և B, գիծը, որն անցնում է նրանց միջով, ամբողջը նույն գույնի է
-
Եթե երկար նայենք զուգահեռակողմին A, B և նրանց միացնող հատվածին, ապա դրանք մի գույնի են դառնում
-
Կոնտրաստ պատրանք
-
Իրականում կենտրոնները միանման են
-
Կենտրոնական գիծը միևնույն պայծառության է
-
Փոքր քառակուսիները միևնույն պայծառության են
-
Շրջանները «ճկում են» քառակուսու կողմերը
-
Տողերը միավորվում են պատրանքային շրջանակներում
-
-
Վանդակաճաղերի պատրանք։ Երբ հայացքը տեղափոխում եք պատկերի վրայով, ապա սպիտակ կետերը «փոխվում են» սևի
-
Չափսերի ընկալման պատրանք
-
Բադ–նապաստակ պատրանք
-
«Խողովակի մթության» մեջ երկար դիտելու դեպքում՝ գծերը սկսում են «շարժվել»։ Երբ հայացքը տեղափոխում եք F, երևում է նեգատիվը
-
Շարժման պատրանք(պետք է նայել կենտրոնի սև կետին ու գլուխը առաջ–ետ շարժել, կետի շուրջը գտնվող շրջանները կսկսեն պտտվել)
-
Երկրորդ սպիտակ քառակուսու պատրանք
-
Հեռուն ձգվող ճարտարապետության տարրերը պատրանք են ստեղծում․ մեկ(ուռուցիկ) ("բուրգի»), մեկ՝(գոգավոր) խորանարդաձև ջրհորի
-
Շարժական առանցքի ճկման ուղղությունը թվում է փոխադարձ ուղղահայաց(առաջ–ետ, կամ ձախ–աջ)
-
Շարժման պատրանք։ «Ո՞ր կողմ»
-
Պատրանք․ «ժամսլաքի ուղղությամբ, հակառակ ժամսլաքի կամ էլ մեկը մյուսին հերթագայող»
-
Տեսողական պատրանք. սկավառակ, որը պտտվում է՝ սկավառակի արտաքին եզրին ցուցադրելով տղամարդու և կնոջ շարժման պատրանք։ Տղամարդը խոնարհվում է, իսկ կինը ռևերանս է անում։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ M.C.Escher Graphic und Zeichnungen. TASCEN GmbH/ 2002 ISBN 3-8228-1307-9
- ↑ Пример: https://www.youtube.com/watch?v=o06AfoXfO-Q
- ↑ Bangio Pinna, Gavin Brelstaff, Lothar Spillman (2001)։ «Surface color from boundaries: a new watercolor illusion»։ Vision Research 41 (20): 2669–2676։ PMID 11520512։ doi:10.1016/s0042-6989(01)00105-5
- ↑ Hoffmann Donald D. (1998)։ Visual Intelligence. How we create what we see։ Norton, p.174
- ↑ Stephen Grossberg, Baingio Pinna (2012)։ «Neural Dynamics of Gestalt Principles of Perceptual Organization: From Grouping to Shape and Meaning»։ Gestalt Theory 34 (3+4): 399–482։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-04-ին։ Վերցված է 2014-12-07
- ↑ Pinna, B., Gregory, R.L. (2002)։ «Shifts of Edges and Deformations of Patterns»։ Perception 31 (12): 1503–1508։ PMID 12916675
Աղբյուրներ խմբագրել
- Նալչաջյան Ա․ Ա․ (1991)։ Ընդհանուր հոգեբանության հիմունքներ («Լույս» ed.)։ Երևան։ էջ 512էջ ISBN 5-545-00785-7
- С. Толанский (1967)։ Оптические иллюзии («Мир» ed.)։ М․։ էջ 128 с.
- О. Рутерсвард (1990)։ Невозможные фигуры («Стройиздат» ed.)։ М․։ էջ 128ISBN 5-274-01323-6
Արտաքին հղումներ խմբագրել
- Տեսողական պատրանքներ և ընկալման պարադոքսներ by Archimedes Lab
- Տեսողական պատրանքների դասակարգումը(չաշխատող հղում) by Just-Riddles.net
- Ակիյոշիի պատրանքների էջեր Professor Akiyoshi KITAOKA's anomalous motion illusions
- Spiral Or Not? by Enrique Zeleny,
- «Иллюзии факультета психологии МГУ» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-28-ին։ Վերցված է 2014-12-07
- «Невозможные фигуры в изобразительном искусстве» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին։ Վերցված է 2014-12-07
- «Optical Illusions Archive» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-28-ին։ Վերցված է 2020-09-19
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Օպտիկական խաբկանք» հոդվածից (հ․ 12, էջ 558 )։ |