Իմեդա Կախիանի
Իմեդա Կախիանի (վրաց.՝ იმედა კახიანი, մայիսի 12, 1937, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական դերասան (1979)։
![]() վրաց.՝ იმედა ვლადიმერის ძე კახიანი | |
---|---|
Ծնվել է | 1937 մայիսի 12 |
Ծննդավայր | Թբիլիսի, ![]() |
Կրթություն | Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | վրացի |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0435374 |
ԿենսագրությունԽմբագրել
Իմեդա Կախիանին ծնվել է Թբիլիսիում 1937 թվականին։ 1956-1959 թվականներին սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում[1][2]։ ԽՄԿԿ անդամ 1967 թվականից[3].
Կինոյում դեբյուտը կատարել է դեռ ուսանողական տարիներին՝ խաղալով ռեժիսոր Շոթա Մանագաձեի «Վերջինը Սաբուդարայից» («Սաբուդարացի տղան») (1958) կատակերգությունում։ 1963 թվականին Կախիանիին հրավիրել են գլխավոր դեր խաղալու Էլդար Շենգելայայի և Թամազ Մելիավայի «Սպիտակ քարավան» դրամայում (1964), որտեղ խաղացել է Արիադնա Շենգելայայի հետ։ Ալոիզ Բրենչի և Ռոստիսլավ Գորյաևի «24-25-ը չի վերադառնում» դետեկտիվում հանդես է եկել ոստիկանության կապիտանի դերում, Վայներով եղբայրների «Այցելություն Մինոտավրին» վեպի հիման վրա նկարահանված «Գիշերային այցելություն» (1974) ֆիլմում մարմնավորել է դատաբժշկական փորձագետ Գամելաուրիին։ Կախիանիի ֆիլմագրությունը ներառում է նաև Ճաբուա Ամիրեջիբիի «Դաթա Թութաշխիա» վեպի հիման վրա նկարահանված «Ափեր» հեռուստասերիալը (1977), «Սամանիշվիլու խորթ մայրը» տրագիկոմեդիան (1977), «Լողորդը» առակ-ֆիլմը, «Հավերժության օրենքը» (1982) դրաման՝ հիմնված Նոդար Դումբաձեի համանուն վեպի վրա։
1957-1995 թվականներին Իմեդա Կախիանին նկարահանվել է 36 ֆիլմում[4]։
ԸնտանիքԽմբագրել
Դուստրը՝ Էկա Քախիանի (ծն. 16.01.1964), թատրոնի և կինոյի դերասանուհի, երգչուհի։ Աշխատում է Թբիլիսիի երաժշտական կոմեդիայի և դրամայի թատրոնում։ Մանուկ հասակում եղել է ВИА «Мзиури»-ի մեներգչուհի։
ՖիլմերԽմբագրել
- 1958 թվական - Վերջինը Սաբուդարայից
- 1959 թվական - Դատավճիռ
- 1964 թվական - Սպիտակ քարավան
- 1965 թվական - Պիեռը ոստիկանության աշխատակից
- 1974 թվական - Գիշերային այց
- 1976 թվական - Փախուստ լուսաբացին
- 1977 թվական - Դաթա Թութաշխիա
- 1977 թվական - Սամանիշվիլու խորթ մայրը
- 1980 թվական - Նպատակ
- 1981 թվական - Լողորդ
- 1982 թվական - Հավերժության օրենքը - Բաչնա Ռամիշվիլի
- 1982 թվական - Դմիտրի II
- 1983 թվական - Կարմիր գիծ
- 1983 թվական - Ռատիլի - Ֆիլիմոն Կորիձե
- 1984 թվական - Փորձառու օդաչուի պատմություն - ուղևոր կնոջ հետ
- 1985 թվական - Ծովի բանվորներ - ատաղձագործ
- 1985 թվական - Սկապինի հնարքները - Արգանտ
- 1986 թվական - Լերմոնտով - Ալեքսանդր Ճավճավաձե
- 1987 թվական - Էլլիի և Ռառուի արկածները - վաճառող
- 1988 թվական - Լապտեր քամու դիմաց
- 1989 թվական - Երազանքներ տոների միջև
- 1990 թվական - Յակով՝ Ստալինի որդին - Սեմյոն
- 1992 թվական - Ոսկե սարդ - Բուիշվիլի
- 1992 թվական - Միայն մահն է անպայման գալիս
- 1996 թվական - Անցյալի ստվերներ
- 2015 թվական - Կովկասյան եռյակ
- 2016 թվական - Բազկաթոռ - երաժշտության ուսուցիչ
ՊարգևներԽմբագրել
- Վրացական ԽՍՀ վաստակավոր դերասան (1967)
- Վրացական ԽՍՀ ժողովրդական դերասան (1979)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «КАХИАНИ Имедо Владимирович»։ istoriya-kino.ru։ Վերցված է 2023-01-08
- ↑ «Имеда Кахиани (Imeda Kakhiani) - Биография и интересные факты - КиноКопилка»։ www.kinokopilka.pro։ Վերցված է 2023-01-08
- ↑ Кахиани Имедо Владимирович // Кино: Энциклопедический словарь / Гл. ред. Сергей Иосифович Юткевич; Редкол.: Юрий Сергеевич Афанасьев, Владимир Евтихианович Баскаков, Илья Вениаминович Вайсфельд и др. — М.: Советская энциклопедия, 1987. — 640 с., 96 л. ил. Արխիվացված է Օգոստոս 20, 2016 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Имеда Кахиани. Биография и интересные факты»։ // КиноКопилка։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-31-ին։ Վերցված է 2017-01-20
Արտաքին հղումներԽմբագրել
- Իմեդա Կախիանի (անգլ.) Internet Movie Database կայքում