Գևորգ Տեր-Գասպարյան

Գևորգ Անդրեյի Տեր-Գասպարյան (հոկտեմբերի 10, 1903(1903-10-10), Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 31, 1949(1949-08-31), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ (մայիսի 5, 1949)։ ԽՄԿԿ անդամ 1921 թվականից։

Գևորգ Տեր-Գասպարյան
Ծնվել էհոկտեմբերի 10, 1903(1903-10-10)
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 31, 1949(1949-08-31) (45 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ազգությունհայ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1938)
Մասնագիտությունսպա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան I աստիճանի Սուվորովի շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան II աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան և Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Երևանի Ալ․ Մյասնիկյանի անվան զինվորական դպրոցը, ԽՍՀՄ զինված ուժերի Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (19381920 թվականին կամավոր մտել է կարմիր բանակ, մինչև 1935 թվականը ծառայել Կ․ Վորոշիլովի անվան հայկական լեռնահրաձգային դիվիզիայում։ Հաջորդաբար եղել է դասակի, վաշտի հրամանատար, դիվիզիայի շտաբի պետի օգնական։ Հայրենական պատերազմի սկզբին, որպես Հարավ-Արևմուտք ռազմաճակատի 21-րդ բանակի 227-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը։ 1942 թվականի օգոստոսին նշանակվել է 21-րդ բանակի հրամանատարի տեղակալ՝ շարային գծով, այնուհետև՝ 60-րդ բանակի շտաբի պետ։ Հրամանատար՝ գեներալ Ի․ Չեռնյախովսկու և Տեր-Գասպարյանի հմուտ մարտավարությամբ գործող 60-րդ բանակի զորքերը։ 1943 թվականի աշնանը գետանցել են Դեսնան, Դնեպրը, մասնակցել Կիևի ազատագրմանը։ Տեր-Գասպարյանը եղել է նաև Բելառուսիան և Մերձբալթիկան ազատագրողների շարքերում։ 1945 թվականի հուլիսին նշանակվել է Կիևի զինվորական շրջանի շտաբի պետ և զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտի կոչում ստանալուց հետո՝ սովորել ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի Կ․ Վորոշիլովի անվան ակադեմիայում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 2, Սուվորովի I և II աստիճանի, Բոգդան Խմելնիցկու II աստիճանի շքանշաններով։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 665