Գևորգ
|
Գևորգ (հին հունարեն՝ Γεώργιος), տղամարդու հայկական տարածված անուն է։ Իբրև անձնանուն հիշատակվում է հնագույն ժամանակներից։ Ծագել է հունարեն georgos բառից, որ նշանակում է «հողագործ», «երկրագործ. (հին հունարեն՝ γῆ gê «հող», «երկիր» բառից, ինչպես հուն․՝ γεωλόγος geōlógos «երկրաբան)։ Քրիստոնեության շնորհիվ հունական այս անունը տարածվել է շատ ժողովուրդների մեջ։ Հայերի մեջ գործածական է 5-րդ դարից։ Հանդիպում է Գէորգ, Գևորգ, Գևոր տարբերակներով։ Հաճախ հետևելով ռուսական արտասանությանը գործածում են Եգոր, Գեորգի, Ժորա և այլն։ Այժմ ավելի մեծ տարածում ունի Գևորգ ձևը, քանի որ երկու ձայնավորները «էո» իրար հետ դժվար է արտասանվում։ Սրա փաղաքշականն են Գևո, Գևիկ։ Շատ տարածված է նաև Գևորգյան ազգանունը[1]։
Հայտնի անվանակիրներ
խմբագրել- Գևորգ Աղաջանյան
- Գևորգ Ամիրջանյան
- Գևորգ Դոդոզյան
- Գևորգ Մեսյան
- Գևորգ Պարիս
- Գևորգ Համբարձումյան
- Գևորգ Աբովյան
- Գևորգ Արշակյան
- Գևորգ Օլքինյան
- Գևորգ Ատրյան
- Գևորգ Ադիբեկյան
- Գևորգ Մշեցի
Հղումներ
խմբագրել- ↑ Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան