Գևորգ Աբովյան

հայ թատերական գործիչ, երաժշտագետ, մանկավարժ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Աբովյան (այլ կիրառումներ)

Գևորգ Կարապետի Աբովյան (հոկտեմբերի 29, 1837(1837-10-29), Օձուն, Հայաստան[1][2], անհետացել է), հայ թատերական գործիչ, երաժշտագետ, մանկավարժ։

Գևորգ Աբովյան
Ծնվել էհոկտեմբերի 29, 1837(1837-10-29) (184 տարեկան)
ԾննդավայրՕձուն, Հայաստան[1][2]
Մահվան վայրենթդ․ Okhotsk
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց (1847)[1] և Լազարյան ճեմարան (1854)[1]
Մասնագիտություներաժշտագետ, մանկավարժ և հասարակական գործիչ
ԱշխատավայրՆերսիսեան դպրոց

ԿենսագրությունԽմբագրել

Նախնական կրթությունն ստացել է Սանահինի դպրեվանքում, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1857 թվականին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, վերադարձել Թիֆլիս։ 1858 թվականին պաշտոնավարել է Ներսիսյան դպրոցում, հետագայում նաև՝ Թիֆլիսի Զինվորական ուսումնարանում։

1854-1866 թվականներին Թիֆլիսում զբաղվել է մանկավարժությամբ, կիրառել նոր ծրագրեր և մանկավարժական մեթոդներ[3]։ Կազմել է «Համառօտութիւն հայոց ազգի պատմութեան» աշխարհաբարով գրված դասագիրքը, որը լույս է տեսել 1869 թվականին (բ տպագրությունը՝ 1877 թվականին, գ-ն՝ 1884 թվականին)։ 1860-ականների սկզբներին Պերճ Պռոշյանի հետ մասնակցել է արևելահայ թատրոնի ստեղծմանը։ Հորինել է հայ թատրոնում բեմադրված մի քանի պիեսների երաժշտությունը (Շ. Կարենյանի «Շուշանիկ» ողբերգություն և այլն[4])։ 1866 թվականին, 29 տարեկանում անհետացել է[3]։ Կա վարկած, որ ցարական ոստիկանությունը նրան գաղտնի աքսորել է Օխոտսկ, որտեղ և մահացել է[3][5][6][7][8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 31—32.
  2. 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 31-32 — 720 էջ։
  4. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 12, էջեր 12 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
  5. Հայ մշակույթի օրրանը, Երևան, 1971, էջ 62-65, «Պատմա-բանասիրական հանդես», 1968, թիվ 1։
  6. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 8։
  7. Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։
  8. Գևորգ Աբովյանի կենսագրությունը avproduction.am կայքում

ԳրականությունԽմբագրել

  • Հայ մշակույթի օրրանը, Ե., 1971, էջ 62֊65
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 31