Գևորգ Օլքինյան

հայ թարգմանիչ, բանաստեղծ

Գևորգ Սամսոնի Օլքինյան (մայիսի 1, 1920(1920-05-01) - դեկտեմբերի 21, 1974(1974-12-21), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1965 թվականից։

Գևորգ Օլքինյան
Ծնվել էմայիսի 1, 1920(1920-05-01)
ԾննդավայրԱղքյորփի, Մարնեուլի շրջան (ՎԽՍՀ)
Վախճանվել էդեկտեմբերի 21, 1974(1974-12-21) (54 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1948)
Գևորգ Օլքինյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Աղքյորփի գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, ապա ավարտել է Թբիլիսիի 86-րդ միջնակարգ դպրոցը։ 1939 թվականին ընդունվել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1941 թվականին կիսատ է թողել ուսումը, մեկնել գյուղ և զբաղվել մանկավարժական աշխատանքով։ 1945 թվականին վերընդունվել է երրորդ կուրս և համալսարանն ավարտել 1948 թվականին։ 1948-1958 թվականներին ուսուցիչ էր հայրենի գյուղում։ 1958 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Թբիլիսիում, սկզբում որպես «Սովետական Վրաստան» թերթի գրական աշխատող, ապա Վրաստանի ռադիոյի հայկական հաղորդումների խմբագրության ավագ խմբագիր։ Մահացել է Մոսկվայում, թաղվել է ծննդավայրում[1]։

Գ. Օլքինյանի երկերի մատենագրությունը խմբագրել

  • Կարոտի կաթիլներ (բանաստեղծություններ), Թբիլիսի, «Մերանի», 1978, 68 էջ։

Գ. Օլքինյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից և վրացերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Արմեն Զուրաբով, Տաք հոսանք, Երևան, «Հայաստան», 1967, 192 էջ։
  • Սրտի ձայն։ Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Օլքինյանը), Երևան-Թբիլիսի, «Հայաստան-Սաբճոթա Սաքարթվելո», 1970, 182 էջ։
  • Ֆոտուլա Յաննակոպուլա, Հելլադայի դուստրը (բանաստեղծություններ, մի մասը թարգմանել է Գ. Օլքինյանը), Երևան, «Հայաստան», 1974, 42 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 574.