Գրոձիսկ Մազովեցկի (լեհ.՝ Grodzisk Mazowiecki), քաղաք Լեհաստանի Մազովեցյան վոևոդությունում. նույնանուն գավառի (պովյատի) վարչական կենտրոնն է; Ունի գյուղաքաղաքային գմինայի (շրջանի) կարգավիճակ։ 2002 թվականի դրությամբ զբաղեցնում էր 13,19 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 30 718[2]։

Բնակավայր
Գրոձիսկ Մազովեցկի
լեհ.՝ Grodzisk Mazowiecki
Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1522 թ.
Մակերես13,19 կմ²
Բնակչություն33 708 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ05-825
Պաշտոնական կայքgrodzisk.pl(լեհ.)
Գրոձիսկ Մազովեցկի (Լեհաստան)##
Գրոձիսկ Մազովեցկի (Լեհաստան)

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմություն խմբագրել

XI դարում Գրոձիսկի ներկայիս տարածքում ամրոց է հիմնվել։ 1522 թվականին Սիգիզմունդ Առաջին թագավորը բնակավայրին քաղաքի կարգավիճակ է շնորհել։ 1540 թվականին Գրոձիսկը հրդեհի ճարակ է դարձել։ 1655 թվականին՝ պատմության մեջ «հեղեղ» անվանումով մտած շվեդական ավերիչ արշավանքի ժամանակ հրդեհվել, ավերվել է ևս մեկ անգամ։

Ռեչ Պոսպոլիտայի երրորդ բաժանումից հետո (1795 թ.) քաղաքն ընկել է Պրուսիայի տիրապետության տակ։

1845 թվականին Գրոձիսկը երկաթգծով կապվել է երկրի մայրաքաղաք Վարշավայի հետ։ 19-րդ դարի վերջերից բնակավայրը համբավվել է որպես հանքային բուժիչ ջրերով առողջարան։ 1915 թվականին վերստին ստացել է քաղաքի կարգավիճակ, որից զրկվել էր ցարական Ռուսաստանի տիրապետության ժամանակաշրջանում[3]։

1940—1941 թվականներին գերմանացի ֆաշիստներն այստեղ հիմնել են հրեական գետտո, որտեղ կալանված շուրջ 6000 հրեաներին ոչնչացրել են։ Այդ դաժան ժամանակներում մի կաթոլիկ ագարակապան՝ Ստանիսլավա Սլավինսկան, իր կյանքը վտանգելով, նացիստների հաշվեհարդարից փրկել է բազմաթիվ հրեաների՝ ապաստան տալով, թաքցնելով իր ագարակում[4][5]։ 2008 թվականին իսրայելական «Յադ Վաշեմ» կազմակերպությունը նրան ներառել է «Աշխարհի ազգերի արդարակյացների» ցանկում, արժանացրել պարգևների[4]։ Անձնուրաց կնոջ փրկած հրեաների մեջ է եղել նաև իսրայելցի համբավավոր գործարար Յոսսի Մեյմանի մայրը[5]։

2016 թվականին քաղաքի իշխանությունները պլանավորել են հրեական գերեզմանատան տեղում կառուցել բնակելի համալիր, սակայն բողոքի հզոր ցույցերից հետո ետ են կանգնել իրենց այդ մտադրությունից և պարտավորվել են վերականգնել գերեզմանատան դարպասը՝ եբրայերեն արձանագրությամբ, և ցանկապատել հանգստարանը[6][7]։

Ներկայումս Գրոձիսկ Մազովեցկին տեղական նշանակության արդյունաբերական կենտրոն է Վարշավայի տարածաշրջանում։

Հուշարձաններ և հուշատախտակներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Անվանի գրոձիսկցիներ խմբագրել

  • Գժեգոժ Կնապսկի (1564—1638) — լեհ հոգևորական գործիչ, բանասեր, բառարանագիր, բանաստեղծ, թատերագիր, հանրագիտակ, մանկավարժ

Գործընկեր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/071413005044-0920380?var-id=1639616&format=jsonapi
  2. «Bank Danych Lokalnych». Główny Urząd Statystyczny. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  3. pl:Grodzisk Mazowiecki
  4. 4,0 4,1 Sudilovsky, Judith (2008 թ․ հոկտեմբերի 6). «Catholic to be honored posthumously for saving Jews during Holocaust». The Catholic Voice. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. 5,0 5,1 Lefkovitz, Etgar (2008 թ․ սեպտեմբերի 18). «94-year-old Holocaust survivor reconnects with family that saved her life». The Jerusalem Post. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. http://www.jta.org/2016/02/22/news-opinion/world/polish-town-saves-jewish-cemetery-from-developers
  7. http://www.jta.org/2014/11/26/news-opinion/world/polish-town-plans-to-turn-jewish-cemetery-into-apartment-complex.
  8. W Grodzisku Mazowieckim odsłonięto pomnik Leonida Teligi |data dostępu = 2019-09-09 |opublikowany = zagle.se.pl |url = https://zagle.se.pl/zeglarstwo/w-grodzisku-mazowieckim-oslonieto-pomnik-leonida-teligi-aa-Eo9q-tgij-uzyF.html}}
  9. Obchody 75. rocznicy likwidacji grodziskiego getta - |data = 2016-02-12 |data dostępu = 2019-09-13 |opublikowany = wpr24.pl |url = http://wpr24.pl/obchody-75-rocznicy-likwidacji-grodziskiego-getta/ |język = pl-PL}}
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Gminy partnerskie - Miasto i Gmina Grodzisk Mazowiecki - tu przyszłość jest dziś! |data = |data dostępu = 2019-09-27 |opublikowany = www.grodzisk.pl |url = https://grodzisk.pl/urzad-miejski/gminy-partnerskie/ |język = pl}}
  11. «Radviliskis». Radviliskis. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրոձիսկ Մազովեցկի» հոդվածին։