Գրիգոր Գաբրիելյանց
Գրիգոր Արկադիի Գաբրիելյանց (մարտի 12, 1934 կամ մարտի 2, 1934, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաբան, բարեգործ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1979), ՌԴ բնական ԳԱ անդամ (1996), ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2002)։
Գրիգոր Արկադիի Գաբրիելյանց | |
---|---|
![]() . | |
Ծնվել է | մարտի 2, 1934 (91 տարեկան) Բաքու |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | երկրաբանություն |
Ալմա մատեր | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1956 թվականին ավարտել է Ադրբեջանի գազի և նավթի ինստիտուտը։ 1965-1989 թվականներին եղել է Համամիութենական 70 նավթային երկրաբանահետախուզական գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչի, «Սոյուզգեոֆիզիկա» և «Նեֆտեգեոֆիզիկա» միավորումների գլխավոր տնօրենի տեղակալի, 1987-1989 թվականներին` ԽՍՀՄ համամիութենական նավթային երկրաբանահետախուզական ինստիտուտի տնօրեն, 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ երկրաբանության նախարար, 1992 թվականից գլխավորում է «Գեոսերվիս» միջազգային գիտատեխնիկական-խորհրդատվական ընկերությունը։ 2010 թվականից՝ ԱՀ Նախագահի խորհրդական[1]։
Գործունեություն
խմբագրելԱշխատանքները վերաբերում են նավթի և գազի հանքավայրերի երկրաբանական տեսակներին և գործնական հարցերին։ Գաբրիելյանցի առաջին երկրաբանական հետազոտությունները, նվիրված նավթի և գազի կուտակումների որոնման, հետախուզման և հայտնաբերման հարցերին, իրականացվել են սկսած 1950-ական թվականների կեսերից Թուրքմենական ԽՍՀ Երկրաբանական վարչության արշավախմբի, այնուհետև՝ վարչության գլխավոր երկրաբանի պաշտոններում։
Գաբրիելյանցը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ Մոսկվայի տարբեր առաջատար բուհերում, ապա լայնածավալ գիտական հետազոտություններով և գիտակազմակերպչական աշխատանքով։
Գաբրիելյանցի սեփական միջոցների հաշվին Մոսկվայի Վագանկովյան գերեզմանոցում տեղակայված է հուշահամալիր՝ նվիրված Բաքվի հայկական լքված գերեզմաններին (քանդակագործ՝ Ֆրիդ Սողոյան)[2]։ Նրա անմիջական նախաձեռնությամբ և աջակցությամբ Մոսկվայում հրատարակվում է «Առագաստ» հայանպաստ ժողովածուն, Պյատիգորսկում կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին և այլն։
Գաբրիելյանցի գործունեության զգալի մի հատված նվիրված է լայնածավալ խորհրդատվական գործունեությանը, կապված տասնյակից ավելի երկրներում՝ Հնդկաստանում, Կուբայում, Մոնղոլիայում, Մոզամբիկում, Լեհաստանում, Եթովպիայում և այլուր, իրականացվող նավթի և գազի որոնողական և հետախուզական աշխատանքների կազմակերպման խնդիրներին։ Նա համարվում է Կարակումի և Աստրախանի գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերող։
Հեղինակ է շուրջ 160 գիտական հոդվածների, 8 մենագրությունների ու 2 դասագրքերի, նվիրված նավթի և գազի երկրաբանության գիտական հիմունքների մշակման, պաշարների որոնման և հետախուզման հարցերին։
Գաբրիելյանցի ջանքերով Արցախում ստեղծվել է պատկերասրահ, որտեղ ցուցադրված են հայ, ռուս և եվրոպացի մեծանուն վարպետների նշանավոր գործեր, երկրաբանական թանգարան, որի հիմքում դրված է տարբեր միներալների և ապարների նրա անձնական հարուստ հավաքածուն[3][4]։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ Անանիա Շիրակացու մեդալ
- «Մեսրոպ Մաշտոց» շքանշան՝ շնորհված ԼՂՀ նախագահի կողմից
- «Վաչագան Բարեպաշտ» մեդալ՝ շնորհված ԼՂՀ նախագահի կողմից
- ԽՍՀՄ պետական մրցանակ
- ԽՍՀՄ ԳԱ Գուբկինի անվան մրցանակ
- «Բիրմինգհեմյան ջահ» միջազգային մրցանակ
- «Պատվո նշան» շքանշան
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- ԺՏՆՑ ոսկե մեդալ
Երկեր
խմբագրել- Геология и газоносность Центральных Каракумов, М., 1965
- Геология нефтяных и газовых месторождений, М.,1979
- Методика поисков и разведки залежей нефти и газа, М.,1985
- Региональная геология нефтегазоносных территорий СССР, М.,1991
- Геология, поиски и разведка нефтяных и газовых месторождений, М., 2001
- Геология и минеральные ресурсы Нагорно-Карабахской Республики,2011
- Теоретические основы нефти и газа, 2 тома, М.,2012
- Человек и Камень, М.,2017.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Գրիգոր Արկադիի Գաբրիելյանց(ծննդյան 80–ամյակին)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Սիրով` Ստեփանակերտի համար. Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում կբացվի ազգային պատկերասրահ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Մշակույթը հավերժ է՝ գաղափարով»
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Գաբրիելյանց» հոդվածին։ |