Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան (Շուշի)
Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան, թանգարանը գործում է 2014 թվականի մայիս ամսից, պաշտոնապես բացումը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 1-ին։
Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Շուշի |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 1, 2014 |
Տնօրեն | Սարասար Սարյան |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԹանգարանի ստեղման համար հիմք է հանդիսացել ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգոր Գաբրիելյանցի[1]՝ իր անձնական մեծ հավաքածուն թանգարանին նվիրելը։
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանում ցուցադրվում են հազվագյուտ տիպի ապարներ, ամենահինը 1 միլիարդ 200 միլիոն տարեկան է։ Կան նմուշներ Արցախից, որոնցից ամենահինը 146 միլիոն տարեկան է։ Թանգարանի հավաքածուում կա 400 նմուշ 48 պետություններից, հիմնականում Գ. Ա. Գաբրիելյանցի անձնական հավաքածուից՝ աշխարհի 40 երկրներից և ՌԴ 20 երկրամասերից։
Հայաստանից Երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից Արցախի երկրաբանության թանգարանին են նվիրվել մասնագիտական գրքեր՝ հետագայում երեխաների ուսուցողական ծրագրերում օգտագործելու համար[2]։
Աշխատակազմ
խմբագրելԹանգարանն ունի հետևյալ հաստիքացուցակը՝
Վարիչ՝ Յուրի Ալեքսանդրի Առաքելյան (աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ)
Ավագ գիտաշխատող՝ Արմինե Գեորգիի Հարությունյան
Ֆոնդապահ էքսկուրսավար՝ Իրինա Իգնատի Վահանյան
Հասցե
խմբագրելԹանգարանը գտնվում է Շուշի քաղաքի Մ. Մաշտոց 32 հասցեում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Գրիգոր Արկադիի Գաբրիելյանց» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.