Ֆրիդ Սողոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սողոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆրիդրիխ Մկրտչի Սողոյան, Ֆրիդ (հոկտեմբերի 2, 1936, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 31, 2019[1]), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր (1981), ՌԴ ժողովրդական նկարիչ (2004), Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984)։ Հայաստանի ժողովրդական նկարիչ (2017)։
Ֆրիդ Սողոյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1936 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 31, 2019 (82 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան և Ռուսաստան |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1961) |
Ստեղծագործություն(ներ) | Երկրորդ համաշխարհային պատերազմում Ուկրաինայի պատմության թանգարան, Նեստորի հուշարձան, Մայր երկիր, «Միացյալ խաչ» հուշարձան, Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին և Ստեփան Շահումյանի կիսանդրի |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Frid Soghoyan Վիքիպահեստում |
Քանդակագործներ Վահե և Միքայել Սողոյանների հայրը։
Կենսագրություն
խմբագրելՖրիդ Սողոյանը ծնվել է 1936 թվական հոկտեմբերի 2–ին, Գյումրիում։ 1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են բնականությամբ, կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրումով։
Յուրովի մեկնաբանությամբ է ստեղծել Ստեփան Շահումյանի (1970, Երևան), Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում՝ Արևելքի մեծ իմաստասերների (1970) արձանները, Երկրորդ համաշխարհային պատերազմում (1941-1945) զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ Հայաստանում, Արցախի Հանրապետությունում, Սամարղանդում և այլուր[2][3]։
Սողոյանի աշխատանքները պահվում են Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Նկարչուհին», 1965,
- «Արթիկցի քարհատ բանվոր», 1970,
- «Վաստակավոր Երկրաբան Ավետիսյանը», 1971
- «Կնոջս դիմաքանդակը», 1971
- «Սամարղանդցի հնագետ Ռ. Սուլեյմանով», 1971
- «Հորս դիմաքանդակը», 1981
- «Արարողը», (1969, տուֆ, Արթիկ),
- «Արևածագ», 1970 (Ախուրյանի մուտքի արձանը),
- «Նեստոր տարեգիրը» (1987, գրանիտ, Կիև),
- «Մայր երկիր» («Հայաստան», 1991, բրոնզ, Վաշինգտոն),
- Մոսկվայի 850-ամյակին նվիրված գրանիտե հուշարձանը՝ «Խաչ միացյալ» («Դարերում օրհնյալ է», 1997, Մոսկվա),
- Նիկոլայ Ռիժկովի կիսանդրին (1998, բրոնզ, Սպիտակ) և գրանիտե հուշատախտակը Գյումրիում՝ նրա անվան փողոցում (2002)
- «Միացյալ խաչ» հուշարձան (2013, գրանիտ, Երևան)
Ցուցահանդեսներ
խմբագրելՄրցանակներ
խմբագրել- Լենինյան մրցանակ (1984, «Դնեպրի ազատագրումը» բրոնզաձույլ կոմպոզիցիայի (1981) համար)
- «Արծաթե Խաչ», Ռուսաստանի հայերի միություն
- Գյումրու պատվավոր քաղաքացի (2008)[4]
- Մովսես Խորենացու մեդալ (2011)[5]
- Հայաստանի ժողովրդական նկարիչ, 2017[6]
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ LLC, Helix Consulting. «Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Фридрих Согоян». www.mecenat-and-world.ru. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները». gyumricity.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Фридрих Согоян, Ваге Согоян, Микаэль Согоян, Мария Трошина». www.sogoian.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.