Գրիգորի Ռասպուտին
Գրիգորի Եֆիմովիչ Ռասպուտին (ռուս.՝ Григорий Ефимович Распутин[3], հունվարի 9 (21), 1869, Պոկրովսկոե, Տոբոլսկի գուբերնիա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 30, 1916[1], Պետրոգրադ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2]), Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ II-ի և թագուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի սիրելին, բախտախնդիր։
Գրիգորի Ռասպուտին ռուս.՝ Григорий Ефимович Распутин | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9 (21), 1869 |
Ծննդավայր | Պոկրովսկոե, Տոբոլսկի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 30, 1916[1] (47 տարեկան) |
Մահվան վայր | Պետրոգրադ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրոն | Khlysts? |
Մասնագիտություն | Միստիկա, ակնաբույժ, քաղաքական գործիչ, գյուղացիություն և վանական |
Ամուսին | Praskovia Fyodorovna Dubrovina? |
Երեխաներ | Մատրյոնա Ռասպուտինա |
Rasputin Վիքիպահեստում |
Ծնվել է[4][5] Տոբոլսկի նահանգի Պոկրոսկովյե գյուղում[4], գյուղացու ընտանիքում։ Ձեռք է բերել համաշխարհային ճանաչում ցար Նիկոլայ երկրորդի ընտանիքի հետ մտերմության շնորհիվ։ 1910-ական թվականներին պետերբուրգյան համապատասխան հասարակության շրջանակներում նա ուներ «մարգարեի», «ցարի ընկերոջ» և «ծեր ճգնավորի», «բուժակի» և «հեքիմի» համբավ։ Հետագայում Ռասպուտինի բացասական կողմերը օգտագործվել են հեղափոխության ժամանակ ցարական ընտանիքի դեմ, հետագայում էլ խորհրդային հակապրոպագանդայում։ Մինչև օրս էլ Ռասպուտինի անձի և Ցարական Ռուսաստանի վրա իր ազդեցության շուրջ հարցերից շատերը դեռ մնացել են չբացահայտված։
Կենսագրություն
խմբագրելՌասպուտինի տոհմի նահապետն է եղել Ֆեոդորի որդի Իոզիսը։ 1662 թվականին Պոկրովսկոյե գյուղի գյուղացիների կողմից վերաշարադրված տետրում գրված էր, որ Իոզիսը իր կնոջ և երեք երեխաների՝ Սեմյոնի, Նասոնի և Եվսեյի հետ միասին եկել է Պոկրովսկովյան սլոբոդա, ավելի քան քսան տարի Յարենսկյան բնակավայրից և սկսել է զբաղվել հողագործությամբ։ Իոզիսի որդի Նասոնը հետագայում կնքվում է «Ռոսպուտ» (ռուս․՝ այլասերողի) մականվամբ։ Իրենից էլ արդեն սերվել են Ռոսպուտինները։ 1858 թվականի պալատական մարդահամարի արդյունքների տվյալների համաձայն՝ հաշվվում էին երեսունից ավել Ռասպուտին ազգանունը կրող գեղջուկներ։ Նրանց թվում էր նաև Եֆիմը՝ Գրիգորիի հայրը։ Ազգանունը առաջացել է այլասերված բառից[6] ։
Ծնունդ
խմբագրելԳրիգորի Ռասպուտինի ծննդյան մասին տվյալները շատ իրարամերժ են։ Կարծիքներից մեկի համաձայն նա ծնվել է հունվարի 9 (21)-ին՝ 1869 թվականին Տոբոլսկի նահանգի Տյումենի գավառի Պոկրովսկոե գյուղում։ Նրա հայրը՝ Եֆիմ Յակովլևիչ Ռասպուտինը, կառապան էր, իսկ մայրն էր Աննա Վասիլևնան (օրիորդական ազգանունը Պարշուկովա)։ Այս մասին տեղեկությունը գրված է Տոբոլսկի նահանգի Տյումենի մարզի Սլոբոդո-Պոկրովսկոե Աստվածամոր եկեղեցու ծխամատյանում։ Կնքվել է հունվարի տասին, կնքահայրը եղել է իր հորեղբայրը՝ Մատֆեյ Յակովլևիչ Ռասպուտինը, և Ագաֆիա Իվանովնա Ալեմասովան։ Գրիգորիի անունը կնքել են ի պատիվ հունվար ամսվա սուրբ Գրիգորի Նիսսկոյի պատվին[7] ։ Կան այլ տվյալներ Ռասպուտինի ծնդավայրի վերաբերյալ, որոնց մեջ հիշատակվում են 1864 թվականից մինչև 1872 թվականները։ Պատմաբան Կ․ Ֆ․ Շացիլլոն Ռասպուտինի մասին ՀՍՀ-ի իր հոդվածում գրում է, որ Ռասպուտինի ծնունդը տատանվում է 1864-1865 թվականների միջև[8]։ Հենց ինքը` Ռասպուտինը, հասուն տարիներին չէր հստակեցնում իր տարիքը՝ հաճախ մեծացնելով այն, որպեսզի մեծանա իր «ծեր ճգնավորի» կոչումը։
Կյանքի վաղ տարիներ
խմբագրելԵրիտասարդ տարիներին Ռասպուտինը հաճախ է հիվանդացել։ Վերխոտուրյան վանական համալիր ուխտագնացությունից հետո որոշում է դառնալ հոգևորական։ 1893 թվականին Ռասպուտինը սկսում է ուխտագնացությունը Ռուսաստանի սուրբ վայրերով։ Հետագայում գնում է Հունաստան՝ այցելելու Աթոս լեռը, այնուհետև՝ Երուսաղեմ։ Այս ընթացքում նա հանդիպում և հաստատում է բազմաթիվ կապեր հոգևոր աշխարհի տարբեր ներկայացուցիչների հետ՝ ճգնավորների, վանականների, ուխտականների։ 1890 թվականին նա ամուսնանում է գյուղացի ուխտագնացուհի Պրասկովյե Ֆեոդերովնա Դուբրովինայի հետ, ով էլ իրեն պարգևում է երեք զավակներին՝ Մատրյոնին, Վարվարային և Դմիտրիին։ 1900 թվականին սկսում է ուխտագնացությունը դեպի Կիև, որտեղից վերադառնալիս երկար ժամանակ ապրում է Կազանում, որտեղ ծանոթանում է հայր Միխայիլի հետ, ով կապեր ուներ Կազանի հոգևոր ակադեմիայի հետ։
Պետերբուրգյան շրջան
խմբագրել1903 թվականին տեղափոխվում է Պետերբուրգ՝ հանդիպելու հոգևոր ակադեմիայի ռեկտոր եպիսկոպոս Սերգեյին (աշխարհիկ կյանքում Իվան Նիկոլայեվիչ Ստրագորոդսկի)։ Ինչպես նաև ծանոթանում է Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիայի ինսպեկտոր, ծայրագույն վարդապետ Ֆեոֆան Բիստրովի հետ, ով Ռասպուտինի ներկայացրեց եպիսկոպոս Հերմոգեն Դոլգանովին։ 1904 թվականին Ռասպուտինը ազնվազարմ հասարակության շրջանակում ձեռք է բերում «ծեր ճգնավոր», «Աստծո մարդու» կոչումները, որն էլ ամրապնդեց պետերբուրգյան հասարակության մեջ «սրբի» իր դերը՝ իրեն համարելով «մեծ ճգնավոր»[9]։ Հայր Ֆեոֆանը պատմում է «մեծն ճգնավոր»-ի մասին Չեռնոգորիայի իշխանի դստրերին (հետագայում էլ թագավորին՝ Նիկոլայ Նեթոշին)՝ Միլիցիային և Անաստասիային։ Քույրերը պատմում են թագուհուն նորահայտ հոգևորականի մասին։ Մի քանի տարի անց Ռասպուտինը սկսեց ակնհայտ տարբերվել մնացյալ «Աստծո մարդկանցից»։
1905 թվականի նոյեմբերի մեկին տեղի է ունենում առաջին անձնական հանդիպումը Նիկոլայ II ցարի հետ։ Նիկոլայ II-ի անհատական օրագրում գրված է՝
Ժամը 4-ին գնացինք Սերգեևկա։ Խմեցինք թեյ Միլիցիայի և Անաստասիայի հետ։ Ծանոթացանք «Աստվածային մարդու»՝ Գրիգորիի հետ՝ Տոբոլսկյան հողերից:— Նիկոլայի օրագրից[10]
Ռասպուտինը ահռելի ազդեցություն է թողնում ցարական ընտանիքի վրա, մասնավորապես՝ կայսրուհու՝ Ալեքսանդրա Ֆեոդորևնայի վրա։ Ռասպուտինը օգնում էր թագաժառանգ Ալեքսեյին պայքարել իր սարսափելի հիվանդության՝ հեմոֆիլիայի դեմ, որի դեպքում բժշկությունը անզոր էր[11]։ 1906 թվականի դեկտեմբերին Ռասպուտինը թույլտվություն է խնդրում փոփոխելու իր ազգանունը՝ դարձնելով այն Նորերի-Ռասպուտին (Распутин-Новых)՝ հենվելով այն բանի վրա, որ իր համագյուղացիներից շատերը կրում են իր ազգանունը, որից էլ կարող են շփոթել իրեն։ Խնդրանքը կատարվում է[12]։
Ռասպուտինը և ուղղափառ եկեղեցին
խմբագրելՌասպուտինի վերջին տարիների նկարագիրների (Օ․ Ա․ Պլատոնով, Ն․ Բոխանով) հետազոտությունները պարզել են, որ Ռասպուտինի կապը եկեղեցու հետ ունեցել է քաղաքական նկատառումներ[13]։ Այս հեղինակների հետազոտությունների արդյունքով Ռասպուտինի՝ եկեղեցու հետ կապը ուներ խիստ քաղաքական նկատառումներ[13] ։
Առաջին մեղադրանքը խլիստովականության մեջ 1903 թվական
խմբագրել1903 թվականից սկսվում են առաջին մեղադրանքները ռուս ուղղափառ եկեղեցու կողմից։ Տոբոլսկի տեղային քահանա Պյոտր Օստրոումնիի կողմից [14]։ Մեղադրանքի մեջ գրված էր, որ Ռասպուտինը իրեն շատ տարօրինակ է պահում կանանց հետ, ովքեր հատուկ իր համար գալիս են Պետերբուրգից և իրենց կրքերի մասին, և թե ինչպես է Ռասպուտինը բաղնիքում ազատում կանանց այդ կրքերից։ Մեղադրանքի մեջ գրված էր այն մասին, որ նա երիտասարդության տարիներին ծանոթություն է հաստատել խլիստովականության ուսմունքի հետ։ Է․ Ս․ Ռազդինսկին նշում է, որ հետախույզ են ուղարկել Պոկրովսկոե, ով ապացույցներ չգտնելու հետևանքով հետախուզության գործը ուղարկել է արխիվ[15]։
Երիտասարդ ժամանակ զբաղվել է ձիագողությամբ։ 19-րդ դարի վերջին հարել է խլիստականների աղանդին։ Մոլեռանդ կրոնավորի քողի տակ վարել է շվայտ կյանք, որի համար ստացել է Ռասպուտին (ռուսերեն` распутный-անառակ, անբարոյական բառից) մականունը, և որը հետագայում դարձել է նրա ազգանունը։ 1904-1905 թվականին մտել է պետերբուրգյան բարձրաշխարհիկ տները, իսկ 1907 թվականին՝ ցարական արքունիք։ Որպես «մարգարե» և «դարմանող» անսահման ազդեցություն է ունեցել ցարի, թագուհու և նրանց շրջապատի վրա։ Խառնվել է պետական գործերին։ Օգտագործելով Գրիգորի Ռասպուտինի նկատմամբ եղած համընդհանուր դժգոհությունը և հույս ունենալով կանխել հասունացող հեղափոխությունը, ինչպես նաև ցարական իշխանությունը վարկաբեկելուց փրկելու ձգտումով միապետականների մի խումբ կազմակերպեց Գրիգորի Ռասպուտինի սպանությունը (1916 թվականի դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը)։ «Ռասպուտինշչինան» Ռուսաստանի իշխող վերնախավի ծայրահեղ այլասերման և քայքայման արտահայտությունն էր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118598376 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Искатели. Клад Григория Распутина – документальный фильм
- ↑ 4,0 4,1 Метрическая книга Слободо-Покровской Богородицкой церкви Тюменского округа Тобольской губернии с записью о рождении 09.01.1869 Г. Е. Распутина, негласного духовника и фаворита семьи последнего императора Российского престола Николая II. // ГУТО ГАТО ф.№ И-177, оп.1, ед.хр. 109
- ↑ Распоряжение Правительства Тюменской области от 15 декабря 2008 г. № 1711-рп Об утверждении списка уникальных документов, подлежащих включению в реестр уникальных документов архивных фондов Тюменской области. Данные метрики о рождении Г. Распутина. Արխիվացված 2014-10-19 Wayback Machine
- ↑ Боханов, 2011, էջ 57—58
- ↑ Смирнов В. Л., Смирнова М. Ю. Неизвестное о Распутине. P.S. Тюмень: Издательский дом «Титул», 2010. С. 12
- ↑ Шацилло, 1975
- ↑ Жевахов, 1993, Նրան համարում էին եթե ոչ սուրբ, ապա, ամեն դեպքում, մեծ ճգնավոր։ Թե ով է ստեղծել այդ համբավը և տարածել Սիբիրից դուրս, ես չգիտեմ (ռուս.՝ Его считали если не святым, то, во всяком случае, великим подвижником. Кто создал ему такую славу и вывез из Сибири, я не знаю)։, էջ 166
- ↑ Дневники Николая (1894—1916)
- ↑ Иоффе, 1998, էջ 103—118
- ↑ Варламов, 2007
- ↑ 13,0 13,1 Фирсов, 2002
- ↑ Труайя, 1997
- ↑ Радзинский, 2004
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Ռասպուտին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |