Կնքահայր (քավոր)

Քրիստոնեական ավանդույթի մեջ հոգևոր ծնող, որը մկրտության արարողության ընթացքում Աստծո առջև պատասխանատվություն է վերցնում մկրտվողի կամ մկրտվողների հոգևոր դաստիարակության և բարեպաշտության համար:

Կնքահայր, ինչպես նաև կնքամայր, քրիստոնեական ավանդույթի մեջ հոգևոր ծնող, որը մկրտության արարողության ընթացքում Աստծո առջև պատասխանատվություն է վերցնում մկրտվողի կամ մկրտվողների հոգևոր դաստիարակության և բարեպաշտության համար։ Կնքահորը այլ կերպ ասում են նաև վկա, երաշխավոր, սանահայր, կնքավոր։ Վերջինից էլ առաջացել է ավելի կարճ՝ ժողովրդական լեզվում տարածված «քավոր» ձևը, որով դիմում են կնքահորը, և «քավորկին», որով դիմում են կնքամորը[1][2]։ Կնքահոր անձի ընտրության նպատակն է, որ մկրտվողի կողքին ավելանա նրա մասին հոգացող ու հավատավոր ևս մեկը։ Նա պետք է լինի բարեպաշտ քրիստոնյա և ունենա օրինակելի ընտանիք։ Կնքահայրը անպատճառ պետք է լինի մկրտված և հավատացյալ անձ։ Որպես կնքահայր կարող է հանդես գալ նաև հոգևորականը։

Tiridates III of Armenia-Baptism.jpg

ՊահանջներԽմբագրել

  • Կնքահայր չեն կարող լինել.
  • կանայք
  • անչափահասները
  • անհավատները
  • այլակրոնները
  • այլադավանները
  • հոգեկան հիվանդները
  • Ընտանիքի անդամները (հայրը, պապը, եղբայրը, կենակիցը)
  • Կնքահայրը, ինչպես ասում է Հովհաննես Երզնկացին, պիտի լինի ո՛չ հայհոյող, ո՛չ շնացող, այլ՝ մաքուր և գիտուն։ Կնքահայրը պետք է լինի • լինի մկրտված քրիստոնյա • տեղյակ լինի Սուրբ Գրքին • ծանոթ լինի և ընդունի Հայ Առաքելական Եկեղեցու դավանանքը • անգիր իմանա Հայր Մերը, Հրաժարիմքը, Հավատամքը
  Հայ Եկեղեցիի անդամ պէտք է ըլլայ կնքահայրը, որովհետև ան երախան կը ներկայացնէ, որպէսզի անդամ դառնայ Հայ Եկեղեցիին։ Եթէ ինք անդամ չէ` իրաւասու չէ առաջարկելու որևէ երախայ Հայ Եկեղեցիի անդամակցութեան. ո´չ իրաւունք և ո´չ ալ ոևէ հանգամանք ունի Հայ Եկեղեցիի անդամ չեղող մը միջնորդ հանդիսանալու մէկու մը Հայ Եկեղեցիի զաւակ դառնալուն։ Երկրորդ` Հայ Եկեղեցիի հաղորդական անդամ պէտք է ըլլայ, որովհետև կնքահայրն է, որ տակաւ առ տակաւ պիտի վարժեցնէ և սորվեցնէ մկրտեալ իր սանին Հայ Եկեղեցիի տարրական կրօնական սովորութիւնները և կարգ կանոնը, որոնց մէջ առաջին հերթին կուգայ պարբերաբար Ս. Հաղորդութիւն առնելը։ Եթէ կնքահայրը ինք չի հաղորդուիր, ինչպե՞ս կրնայ իր սանը առաջնորդել Ս. Հաղորդութեան
- Շնորհք արք. Գալուստյան[3]
 


ՊարտականություններԽմբագրել

Մկրտության ժամանակ մեծ դեր ունեն կնքահայրն ու ծնողները, որովհետև նրանք մկրտվող մանկան հավատքի թարգմաններն ու ապագա քրիստոնեական դաստիարակության երաշխավորներն են։ Այդ պատճառով հարկ է, որ նրանք լինեն օրինակելի հավատացյալներ և մկրտությունից հետո հետևեն մանկան քրիստոնեական դաստիարակությանը։ Եկեղեցին անթույլատրելի է համարում ծնողների կողմից անհավատ կնքահայրերի ընտրությունը՝ մկրտված մանուկներին գայթակղությունից զերծ պահելու նպատակով։ Կնքահայրը նաև չի կարող անչափահաս և անհավատ լինել, քանի որ նա է կոչված՝ լինելու մկրտվող մանկան գլխավոր հոգևոր դաստիարակը։

 
Խաչն օրհնելու արարողակարգ

Մկրտությունից հետո մկրտվողին մյուռոնից պետք է հանել երրորդ օրը։ Կնքահայրը պետք է ջրով լվանա իր սանի մարմնի այն մասերը, որոնք Սուրբ Մյուռոնով օծվել են։ Ցանկալի է, որ այդ ջուրը թափվի ծառի կամ ծաղիկների տակ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ո՞վ կարող է դառնալ կնքահայր | Qahana.am»։ www.qahana.am։ Վերցված է 2020-08-04 
  2. Համբարձում Տեր (2017-05-19)։ «Կնքահոր (քավորի) մասին • Հոգևոր կայքէջ»։ Հոգևոր կայքէջ (hy-AM)։ Վերցված է 2020-08-03 
  3. Համբարձում Տեր (2016-09-05)։ «Ո՞վ կարող է կնքահայր լինել Հայոց Եկեղեցում • Հոգևոր կայքէջ»։ Հոգևոր կայքէջ (hy-AM)։ Վերցված է 2020-08-03