Գրիգորե Պրեոտեասա (ռում.՝ Grigore Preoteasa, 25 օգոստոսի, 1915, Բուխարեստ, Ռումինիայի Թագավորություն – 4 նոյեմբերի, 1957, Մոսկվա, ԽՍՀՄ), ռումինացի պետական գործիչ, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարար (1955-1957)։

Գրիգորե Պրեոտեասա
ռում.՝ Grigore Preoteasa
Grigore Preoteasa.jpg
Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարար
4 հոկտեմբերի, 1955 թվական - 14 հուլիսի, 1957 թվական
Նախորդող Սիմիոն Բուգիչի
Հաջորդող Իոն Գեորգե Մաուրեր
 
Կուսակցություն՝ Ռումինիայի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Բուխարեստի համալսարան
Մասնագիտություն՝ լրագրող, դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 25, 1915(1915-08-25)
Ծննդավայր Բուխարեստ, Ռումինիա
Վախճանի օր նոյեմբերի 4, 1957(1957-11-04) (42 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Romania (1952-1965).svg Ռումինիա

ԿենսագրությունԽմբագրել

Գրիգորե Պրեոտեասան ծնվել է 1915 թվականի օգոստոսի 25-ին Բուխարեստում, երկաթուղագործի ընտանիքում։ 1930-ական թվականներին սովորել է Բուխարեստի համալսարանի բանասիրական ֆակուլտետում[1]։ Որպես Կոմունիստական երիտասարդական միության անդամ՝ Գրիգորե Պրեոտեասան մասնակցել է Գրիվիցայի արհեստանոցների փետրվարյան (1933) գործադուլին[2]։ Հաջորդ տարի ձերբակալվել ու դատապարտվել ազատազրկման։

1936 թվականին Գրիգորե Պրեոտեասան դարձել է Դեմոկրատական ուսանողական ճակատի ղեկավարության անդամ, որ հակաֆաշիստական կազմակերպություն էր և ստեղծվել էր Ռումինիայի կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ ի հակադրություն Երկաթե գվարդիայի, որ գլխավորում էին Գեորգե Ռադուլեսկուն, Միրոն Կոնստանտինեսկուն ու Կոնստանտա Կրաչունը[3]։

Արգելված România Libera կոմունիստական թերթում աշխատելու պատճառով Գրիգորե Պրեոտեասան ձերբակալվել է ու ուղարկվել Տիրգու Ժիու համակենտրոնացման ճամբար, որտեղ մնացել է գրեթե մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ 1944 ամռանը նա փախել է ճամբարից իր ընկերոջ՝ Նիկոլաե Չաուշեսկուի հետ։ Կուսակցության ներսում ծավալված պայքարում սատարել է Գեորգե Գեորգիու-Դեժին, ով աշխատել էր իր հոր հետ։

1944-1946 թվականներին Գրիգորե Պրեոտեասան եղել է România Liberă թերթի գլխավոր խմբագիր, իսկ 1945 թվականից՝ Քարոզչության նախարարության մամուլի կցորդ։ Իր ելույթներում բազմիցս քննադատել է վարչապետ Պետրու Գրոզային և նրա ղեկավարած Ռումինիայի Ազգային լիբերալ կուսակցությունը։

1947 թվականին Գրիգորե Պրեոտեասան նշանակվել է գլխավոր քարտուղար, ապա եղել է արտաքին գործերի նախարարի տեղակալ (1949-1954), վարչապետի օգնական արտաքին գործերի գծով (1954-1955)։ 1955 թվականին նշանակվել է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարար․ այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1957 թվականը։ Գրիգորե Պրեոտեասան ակտիվորեն աջակցել է Ռումինիայի տարածքում գտնվող Հունգարական հեղափոխության (1956) ակտիվ մասնակիցների ձերբակալմանը, որոնց թվում էին Իմրե Նադն ու Դյորդ Լուկաչը[4]։

Գրիգորե Պրեոտեասան 1957 թվականի հուլիսից եղել է Ռումինիայի բանվորական կուսակցության ԿԿ քարտուղար, Քաղբյուրոյի անդամ։

Գրիգորե Պրեոտեասան զոհվել է 1957 թվականի նոյեմբերի 4-ին՝ Վնուկովո օդանավակայանում տեղի ունեցած Իլ-14 ինքնաթիռի վթարի ժամանակ, որով Ռումինիայի կառավարության պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու Հոկտեմբերյան հեղափոխության 40-ամյակին նվիրված միջոցառումներին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Vladimir Tismăneanu, Stalinism for All Seasons: A Political History of Romanian Communism, University of California Press, 2003, p.267․ ISBN 0-520-23747-1
  2. Lavinia Betea, Cristina Vohn, "Inedit - Primul ziar legal al PCdR a fost falsificat" ("Never Before Published - The First Legal PCdR Newspaper Was Forged"), in Jurnalul Naţional, October 25, 2005, p.210․
  3. Paula Mihailov Chiciuc, "Comunism – «Cui dăm votul şi încrederea noastră?»" ("Communism – «To Whom Do We Give Our Vote and Our Confidence?»"), in Jurnalul Naţional, June 20, 2006, p.267․
  4. Dennis Deletant, Ceausescu and the Securitate, M.E. Sharpe, Armonk, New York, 1995, p.111․ ISBN 1-56324-633-3

Արտաքին հղումներԽմբագրել