Բացել գլխավոր ցանկը

Նիկոլաե Չաուշեսկու (ռում.՝ Nicolae Ceaușescu, (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), հունվարի 26, 1918(1918-01-26)[1][2][3][4][5], Սկրոնիչեշտի, Olt County, Ռումինիա[1] - դեկտեմբերի 25, 1989(1989-12-25)[6][2][3][7][4][5], Տըրգովիշտե, Ռումինիա), ռումինացի կոմունիստական քաղաքական գործիչ[8]։

Նիկոլաե Չաուշեսկու
Nicolae Ceaușescu.jpg
 
Կուսակցություն՝ Ռումինիայի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Նիսի համալսարան-Սոֆիա Անտիպոլիս
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և զինծառայող
Դավանանք ուղղափառություն և աթեիզմ
Ծննդյան օր հունվարի 26, 1918(1918-01-26)[1][2][3][4][5]
Ծննդավայր Սկրոնիչեշտի, Olt County, Ռումինիա[1]
Վախճանի օր դեկտեմբերի 25, 1989(1989-12-25)[6][2][3][7][4][5] (71 տարեկանում)
Վախճանի վայր Տըրգովիշտե, Ռումինիա
Գերեզման Ghencea Cemetery
Թաղված Ghencea Cemetery
Քաղաքացիություն Flag of Romania.svg Ռումինիայի թագավորություն և Flag of Romania (1965-1989).svg Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն
Ամուսին Ելենա Չաուշեսկու
Զավակներ Զոյա Չաուշեսկու, Նիկու Չաուշեսկու և Վալենտին Չաուշեսկու
 
Ինքնագիր Nicolae Ceauşescu Signature.svg
 
Պարգևներ

Սոցիալիստական աշխատանքի հերոսի շքանշան, Կառլ Մարքսի շքանշան, ոսկե Օլիմպիական շքանշան, Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա, Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ, Հարավային Խաչի շքանշանի Մեծ խաչ, Քաղաքացիական վաստակի համար շքանշանի շղթա, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության հերոս, «Սոցիալիզմի հաղթանակ» շքանշան, Ռումինիայի սոցիալիստական հանրապետության աստղի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ, Հարավսլավական աստղ շքանշան, «Ստարա պլանինա» շքանշան, Սերովբեների արքայական շքանշան, Փղի շքանշան, Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով, Սանտյագոյի շքանշանի մեծ շղթա, Սիկատունայի շքանշան, պարսկական կայսրության հիմնադրման 2500-ամյակին նվիրված հուշամեդալ, Խոսե Մարտի շքանշան, Ազատարար Սան Մարտինի շքանշան, Լենինի շքանշան, Hero of Socialist Labor?, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հատուկ թողարկված Մեծ Խաչ և «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ

Ելենա և Նիկոլաե Չաուշեսկուների գնդակահարումը (դեկտեմբերի 25, 1989)

1932 թվականից մասնակցել է Երկրում կոմունիստական վարչակարգի հաստատմանը։ Եղել է Կոմունիստական երիտասարդական միության (ԿԵՄ) անդամ՝ 1933 թվականից, Ռումինիայի կոմկուսի (ՌԿԿ) անդամ՝ 1936 թվականից։ 1939-1940 թվականներին զբաղեցրել է ԿԵՄ Բուխարեստի քաղկոմի քարտուղարի և ՌԿԿ ԿԿ-ին կից երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների կենտրոնական հանձնաժողովի անդամի պաշտոնները։ վաղ տարիքից ընդհատակյա կոմունիստական գործունեությունների համար բազմաթիվ առիթներով ձերբակալվել է։ 1944-1945 թվականներին՝ ԿԵՄ ԿԿ քարտուղար։ 1945 թվականին ընտրվել է ՌԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ 1945-1954-ին կատարել է կուսակցական, պետական ղեկավար աշխատանքներ։ 1952 թվականից դարձել է ՌԿԿԿԿ անդամ, 1954 թվականիցքաղբյուրոյի անդամության թեկնածու և ՌԿԿ ԿԿ քարտուղար (1955 թվականից՝ քաղբյուրոյի անդամ)։ 1965 թվականի մարտին ընտրվել է ՌԿԿ ԿԿ առաջին քարտուղար, հուլիսին՝ գլխավոր քարտուղար։ 1965-1974 թվականներին զբաղեցրել է ՌԿԿ ԿԿ գործկոմի և մշտական նախագահության անդամ։ 1969 թվականի օգոստոսից եղել է ՌԿԿ գլխավոր քարտուղար։ 1967 թվականի դեկտեմբերին նշանակվել է ՌԱՀ Պետական խորհրդի նախագահ, իսկ 1974 թվականի մարտին՝ ՌԱՀ նախագահ։ Սոցիալիստական գործունեության համար պարգևատրվել է Հանրապետության սոցիալիստական աշխատանքի հերոս (1964), ՌԱՀ հերոս (1971) և Լենինի շքանշանով (1978)։

Համեմատաբար կարճատև խաղաղ կառավարումից հետո, Չաուշեսկուիի վարչակարգը շուտով ձեռք է բերում առավել դաժան և ռեպրեսիվ բնույթ։ Համաձայն որոշ ակնարկների, Չաուշեվսկուիի ստալինիստական վարչակարգը ամենակոշտն էր ողջ սոցիալիստական ճամբարում[9]։ Չաուշեվսկուի գործունեությունը խիստ դաժան էր համարվում նույնիսկ խորհրդային չափանիշներով։ Չէր հանդուրժվում ցանկացած տեսակի ներքին անհամաձայնություն։ Չաուշեվսկուին պատկանող Սեկուրիտատեն համարվում էր աշխարհի ամենադաժան գաղտնի ոստիկանությունը։

1982 թվականին, նպատակադրվելով վճարել Ռումինիայի խոշոր արտաքին պարտքը, Չաուշեսկուն հրամայեց արտահանել երկրի գրեթե ամբողջ գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքը, ինչը հանգեցրեց սննդի, վառելիքի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի կրիտիկական սակավության և խորապես նվազեցրեց երկրի կենսամակարդակը։ Տվյալ քաղաքականության հետևանքով երկրում ծայր առան զանգվածային խռովություններ։

Չաուշեսկուի կառավարման տարիներն ուղեկցվել են նաև անձի պաշտամունքով, ազգայնականությամբ, ընտանեվարությամբ և արտաքին հարաբերությունների շարունակական վատթարացմամբ (նույնիսկ Խորհրդային Միության հետ)։

1989 թվականի դեկտեմբերի 17-ին, Երբ Չաուշեսկուն անվտնագության ուժերին կարգադրեց կրակ բացել Տիմիշոարայում բռնկված հակակառավարական ցույցի մասնակցիների վրա, երկրի կոմունիստական կառավարությունը վերջնականորեն տապալվեց[10]։ Ռեժիմի դեմ պայքարը հետագայում ձեռք բերեց զանգվածային բնույթ՝ հասնելով մինչև մայրաքաղաք Բուխարեստ[11]։ Միայն Բուխարեստում սպանվեց 89 մարդ, իսկ ողջ Ռումինիայում զոհվածների թիվը գերազանցեց 1000-ը[12]: Հաջորդ օրը ռումինական բանակն անցավ համաժողովրդական շարժման կողմը։ Չաուշեսկուն կնոջ՝ Ելենա Պետրեսկուի հետ փորձեց ուղղաթիռով հեռանալ մայրաքաղաքից, սակայն ճանապարհին ամուսինները գերեվարվեցին զինված ուժերի կողմից։ Զինվորական հատուկ տրիբունալի կողմից դեկտեմբերի 25-ին անցկացվեց հապշտապ դատավարություն՝ Չաուշեսկուին մեղադրելով սեփական ժողովրդի ցեղասպանության, ժողովրդի և պետության դեմ զինված հարձակման, ազգային ինստիտուտների վերացման և երկրի տնտեսության թուլացման (սաբոտաժի) մեջ[12][13]։ Չաուշեսկուն ոչ միայն չընդունեց իր դեմ առաջադրված մեղադրանքները, այլ նաև չճանաչեց դատարանի լեգիտիմությունը։ Ընդամենը մեկ ժամ տևած դատավարության արդյունքում Չաուշեսկուն և իր կինը դատապարտվեցին մահապատժի։ Նույն օրը, մի քանի բարձրաստիճան զինվորականների և հարյուրավոր կամավորականների կողմից Նիկոլաե և Ելենա Չաուշեսկուները գնադկահարվեցին[14]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Чаушеску Николае // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118519832 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  8. Behr, E. (1991). Kiss the hand you cannot bite: the rise and fall of the Ceausescus. London: Hamish Hamilton.
  9. «Ծնվելով ու մահանալով Ռումինիայում, հոկտեմբեր, 1986՝ կերտելով պատմությունը 1989-ին» 
  10. [https://www.britannica.com/biography/Nicolae-Ceausescu Nicolae Ceaușescu. President of Romania, «Encyclopædia Britannica»
  11. Ratesh, N. (1991). Romania: The Entangled Revolution. Praeger Publishers.
  12. 12,0 12,1 ««27 տարի առաջ այս օրը գնդակահարվեցին Չաուշեսկու ամուսինները»»։ «Hayastan24»։ դեկտեմբերի 25, 2016 
  13. http://www.biography.com/people/nicolae-ceausescu-38355
  14. Boyes Roger (24 December 2009)։ «Ceausescu looked in my eyes and he knew that he was going to die»։ The Times (London) 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 676