Պետրու Գրոզա
Պետրու Գրոզա (ռումիներեն՝ Petru Groza, դեկտեմբերի 7, 1884[1][2][3][…], Բեչա, Հունեդոարա, Ռումինիա - հունվարի 7, 1958[4][1][2][…], Բուխարեստ, Ռումինիա[4]), ռումինացի քաղաքական գործիչ, իրավագիտության դոկտոր։
Պետրու Գրոզա Petru Groza | |
Կուսակցություն՝ | Ռումինիայի ազգային կուսակցություն, Ժողովրդական կուսակցություն և Հողագործների ճակատ |
---|---|
Կրթություն՝ | Լայպցիգի համալսարան, HU Berlin և Բուդապեշտի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | դեկտեմբերի 7, 1884[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեչա, Հունեդոարա, Ռումինիա |
Վախճանի օր | հունվարի 7, 1958[4][1][2][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիա[4] |
Քաղաքացիություն | Հունգարիայի թագավորություն և Ռումինիա |
Հայր | Adam Groza? |
Զավակներ | Օկտավիան Գրոզա և Mária Bisztrai? |
Պարգևներ | |
Սովորել է Բուդապեշտի, Բեռլինի, Լայպցիգի համալսարաններում։ 1921-1922 և 1926-1927 թվականներին եղել է մինիստր։ 1927 թվականին հեռացել է «ժողովրդական կուսակցություն»-ից։ 1933 թվականին հիմնել է «Հողագործների ճակատ» գյուղացիական կազմակերպությունը։
խորհրդային օկուպացիայի ժամանակաշրջանում եղել է Ռումինիայի վարչապետը (այսպես կոչված՝ կոալիցիոն կառավարությունների մինիստր-նախագահ), այնուհետև՝ կոմունիստական ռեժիմի վերջնական հաստատումից հետո, 1952 թվականից մինչև մահը՝ 1958 թվականը, գլխավորել է Ռումինիայի Մեծ ազգային ժողովի նախագահությունը (պետության փաստացի ղեկավարը) ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Гроза Петру // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրու Գրոզա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 232)։ |