Գրիբոյեդով ակումբ

բանավեճի ակումբ

Գրիբոյեդով ակումբ, Հայաստանում գործող և ռուսական քարոզչության մաս հանդիսացող բանավեճի ակումբ[1]։ Ակումբի տնօրենն է Օլգա Տրետյակովան։

Գրիբոյեդով ակումբ
Տեսակկազմակերպություն
Երկիր Ռուսաստան և  Հայաստան
Հիմնադրված2012
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Գլխավոր քարտուղարԴմիտրի Կիսելյով

Նպատակներ խմբագրել

Որոշ մասնագետներ կարծում են, որ ակումբի գործունեության նպատակն է Հայաստանում հասարակական կարծիքին ազդելը[2]։ Ըստ ակումբի հիմնադիր և ռուս քարոզիչ Դմիտրի Կիսելյովի ակումբը ունի «մտավոր առաքելություն, որի նպատակն է արտադրել և Հայաստանին, և Ռուսաստանին ուժ տվող ժամանակակից իմաստներ»[1]։

Պատմություն խմբագրել

Ակումբը հիմնադրել է ռուսական քարոզչության գլխավոր դերակատարներից մեկը, ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովը, ով բնութագրել է ակումբի գործունեությունը որպես «մտավոր առաքելություն, որի նպատակն է արտադրել և Հայաստանին, և Ռուսաստանին ուժ տվող ժամանակակից իմաստներ»[1]։ Ակումբի հիմնադրման հստակ տարեթիվը հայտնի չէ։ Որոշ մասնագետներ կարծում են, որ այն հիմնադրվել է առնվազն 2012 թվականին՝ Հայաստանում Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների բացահայտ հակամարտության գագաթնակետին հասնելուց առաջ[2]։

2015 նիստ խմբագրել

Ակումբի 2015 թվականի նիստը ավարտվել է սկանդալով, քանի որ ռուսական քարոզչության գաղափարախոս Դմիտրի Կիսելյովը դժգոհություն է հայտնել Հայաստանում ռուսաց լեզվի վատ իմացության մակարդակից։ Այդ բանից հետո Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշ պատգամավորներ առաջարկել են Կիսելյովի անցանկալի անձ հայտարարել Հայաստանում[1]։

2016 նիստ խմբագրել

2016 թվականի հոկտեմբերին Երևանում տեղի է ունեցել ակումբի հերթական նիստը, որին մասնակցել են գործարար Սամվել Կարապետյանը, ռուս քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, Հայաստանի Հասարակական խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը և ուրիշներ[1]։

Ակումբին առնչվող անձինք խմբագրել

Ակումբի անդամներ խմբագրել

Ակումբի «ընկերներ» խմբագրել

Անդամներից բացի, ակումբն ունի մի շարք «ընկերներ», որոնց անունները հրապարակված են ակումբի պաշտոնական կայքում։ Այդ ցանկի մեջ են մտնում հետևյալ անձինք[5].

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել