Արտաշես Էմին

հայ թարգմանիչ

Արտաշես Գևորգի Էմին (հունվարի 4, 1961(1961-01-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1991)։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2015)[1]։

Արտաշես Էմին
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4, 1961(1961-01-04) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունթարգմանիչ
Ծնողներհայր՝ Գևորգ Էմին
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀԳՄ

Կենսագրություն

խմբագրել

Արտաշես Էմինը ծնվել է 1961 թվականին Երևանում՝ բանաստեղծ Գևորգ Էմինի ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև` ասպիրանտուրան։ Եղել է Երևանի պետական համալսարանի Վիլյամ Սարոյանի անվան կենտրոնի վարիչ, Զորյան ինստիտուտի բանավոր ժառանգության հավաքի հայաստանյան ծրագրերի համակարգող[2]։ Դասավանդել է ԱՄՆ Միչիգանի և Հարվարդի համալսարաններում։ 1996 թվականից «Բաբելոն» թարգմանչական գործակալության սեփականատերն է[2]։

Արտաշես Էմինի թարգմանությունները տպագրվել են հայկական հանդեսներում և մամուլում` «Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Ուրարտու» և այլն։ Թարգմանել է անգլերենից հայերեն, անգլերենից ռուսերեն, հայերենից անգլերեն։ Արտաշես Էմինի թարգմանությամբ «Ուրարտու» թերթում տպագրվել է ամերիկացի գրող Թրևանյանի «Շիբումի» վեպը[2]։

Թարգմանություններ

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • XX դարի արտասահմանյան արձակ։ Հատոր 1. Անգլո-ամերիկյան պատմվածք (Ժողովածու) /Կազմ՝ Ա. Ո. Խաչատրյան.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 574 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Բենեթ Սթեֆան Վինսենթ. Դենիել Վեբսթրն ու սատանան։
  • Անկախության և անցումային 10 տարիները Հայաստանում։ Մարդկային զարգացման ազգային զեկույց. Հայաստան 2001 /Թարգմ.՝ Ա. Էմին և ուրիշն.- Ա. տ.: Ա. հ., Ա. թ.- 171 էջ։
  • Ավետիսյան Նարեկ։ Սիմուլակրում /Թարգմ.՝ Ա.Էմին, Է.Պալասանյան.- [Երևան։ 2011].- 46 էջ։
  • Ափդայք Ջոն։ Ս.: [Վեպ].- Երևան։ Անտարես, 2021.- 288 էջ.- (Oտարգիր)։
  • Գոլդինգ Վիլյամ։ Ճանճերի տերը.- Երևան։ Խորհրդային գրող, 1990.- 378 էջ։ Վերատպությունը տե՛ս Ճանճերի տերը։ Քրիսթըֆըր Մարթին երկու մահը.- Երևան։ Անտարես, 2016.- 384 էջ; Ճանճերի տերը։ Վեպ.- Երևան։ Անտարես, 2016.- 232 էջ.- (Նոբելյան մրցանակակիրներ)։
  • Հինգ վիպակ.- Երևան։ Ապոլոն, 1991.- 286 էջ.- (Գարուն 6).- Բովանդ-ից՝ Օրվել Ջորջ. Անասնաֆերմա։
  • Մարմին։ Նոր պատկերային արվեստը Հայաստանում.- Երևան։ Հայաստան, 2010.- 107 էջ։
  • Էդգար Պո։ Անուրջներ և մղձավանջներ։ Պատմվածքներ.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 154 էջ։ Վերատպությունը տե՛ս Անուրջներ և մղձավանջներ։ Պատմվածքներ.- Երևան։ Անտարես, 2022.- 303 էջ։
  • Սաղաթելյան Միխայիլ։ Ճամփորդություն իմպերիալիզմի մեջ.- Երևան։ Հայաստան, 1989.- 74 էջ։
  • Սարյանը և Եգիպտոսը /Կազմ.՝ Շ. Խաչատրյան.- Կահիրե։ Տպ. Նուպար, 2001.- 24 չհ. թերթ.- Տեքստը՝ հայերեն և անգլերեն։
  • Ուիլյամ Սարոյան։ Մարդկության տունը։ Պատմվածքներ.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 2008.- 387 էջ.- Բովանդ.-ից՝ Կրկեսը։
  • Վայլդեր Թորնթըն։ Սուրբ Լուիս արքայի կամուրջը.- Երևան։ Անտարես, 2021.- 202 էջ.- (Օտարգիր)։
  • Ջորջ Օրվել։ Անասնաֆերմա։ Վիպակ.- Երևան։ Անտարես, 2013.- 152 էջ։ Վերատպությունը տե՛ս Անասնաֆերմա։ Վիպակ.- Երևան։ Անտարես, 2018.- 108 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Արտաշես Էմին - Զարկ հիմնադրամ». zarkfoundation.com.