Բացել գլխավոր ցանկը

Սուսաննա Հարությունյան

հայ արձակագիր

Սուսաննա Հարությունյան (փետրվարի 15, 1963(1963-02-15), Կարճաղբյուր, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ արձակագիր։

Սուսաննա Հարությունյան
Սուսաննա Հարությունյան 02.jpg
Ծնվել էփետրվարի 15, 1963(1963-02-15) (56 տարեկան)
ԾննդավայրԿարճաղբյուր, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Երևանի թիվ 159 դպրոցը, ապա՝ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Առաջին՝ «Երբ ես հեքիաթ էի» պատմվածքը տպագրվել է 1974 թվականին «Պիոներ կանչ» թերթում։ Դպրոցական տարիներին հաճախել է«Շավիղ» մանկապատանեկան գրական խմբակը։ Նրա «Լուրեր կյանքից» և «Խոսքը աշնան մասին է» ժողովածուներն արժանացել են գրական մրցանակների։ 2010 թվականին «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» վիպակը՝ Համաշխարհային կոնգրեսի, Ռուսահայերի միության, Հայաստանի գրողների միության՝ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակին։ Սուսաննա Հարությունյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն,ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, հունարեն, ռումիներեն, ադրբեջաներեն, վրացերեն, արաբերեն, հունարեն, ղազախերեն և այլ լեզուներով։ Տպագրվել են «Դռուժբա Նարոդով», «Լիտերատուրնայա Գազետա», «Զվեզդա», «Յուժնիյ Կավկազ» և այլ օտարալեզու հանդեսներում։ «Ներդաշնակությունը» պիեսը թարգմանվել է պարսկերեն, բեմադրվել Իրանի Իսլամական Հանրապետությունում[1]։

2012 թ․ «Էդիտ Պրինտ» հրատարակչության հետ հիմնել է արձակագիրների «Կայրան» ակումբը և համնանուն գրական հանդեսը, որի խմբագիրն է։ 2015 թ․ «Կայրան» գրական ակումբը, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Անդին» հանդեսը հիմնել և անցկացնում են դպրոցահասակ երեխաների «Հասկեր» գրական ստեղծագործությունների ամենամյա մրցույթը, հրատարակում «Հասկեր» ժողովածուն։

ԵրկերԽմբագրել

  • Հավերժությունը - Երևան, 1996 թ.
  • Դարավերջի երկուշաբթին, Երևան, 2002 թ.
  • Լուրեր կյանքից, Երևան, 2006 թ.
  • Ժառանգաբար փոխանցվող գարուն, Երևան, 2007 թ.
  • Խոսքը աշնան մասին է, Երևան, 2009 թ.
  • Քարտեզ առանց ցամաքի և ջրերի, Երևան, 2010 թ.
  • Խմբանկար մեռյալներով և անմահներով, Երևան, 2013թ․
  • «Ագռավները Նոյից առաջ» (ժողովածու)[2], Երևան, 2015թ․
  • «Անհաշտ վեպեր» (ժողովածու), Երևան, 2018թ.
  • «Երկրորդ կիրակին ներառյալ» (ժողովածու), Երևան, 2018թ.

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

  • «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակ «Լուրեր կյանքից» ժողովածուի համար, 2006թ․
  • Հայաստանի գրողների միության Դերենիկ դեմիրճյանի անվան մրցանակ «Խոսքը աշնան մասին է»ժողովածուի համար , 2008թ․
  • Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ «Ագռավները Նոյից առաջ» ժողովածուի համար, 2016[3]
  • ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակ «Ագռավները Նոյից առաջ» գրքի համար, 2016[4]
  • Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» Հուշամեդալով, 2014թ․

ԾանոթագրություններԽմբագրել