Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Պետրոսի Գևորգյան (հունիսի 18, 1954(1954-06-18) կամ հունվարի 18, 1954(1954-01-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Ռուբեն Գևորգյան
Ծնվել էհունիսի 18, 1954(1954-06-18) (69 տարեկան) կամ հունվարի 18, 1954(1954-01-18) (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Արիության մեդալ
ԱնդամությունՀԳՄ

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Գևորգյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 18-ին Երևան քաղաքում։ 1980 թվականին ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը և ստացել ճարտարապետ-շինարարի որակավորում։

Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, եղել է Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար։ 1990-1993 թվականներին մասնակցել է Երասխավանի, Ոսկեպարի, Կիրանցի, Ճամբարակի, Արծվաշենի, Ասկերանի, Խոջալուի, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի պաշտպանական մարտական գործողություններին[փա՞ստ]։

1991-1994 թվականներին եղել է Մաշտոցի շրջանային խորհրդի պատգամավոր, 1996-1999 թվականներին` Երևանի Դավթաշեն համայնքի ղեկավար։

1993-2011 թվականներին եղել է ԵԿՄ վարչության անդամ, 1994-2005 թվականներին` ԵԿՄ Մաշտոցի, այնուհետև` Դավթաշենի տարածքային կազմակերպության նախագահ։ Ռուբեն Գևորգյանի ջանքերով Դավթաշենում կառուցել է Սրբոց Նահատակաց եկեղեցին, «Դեյզի» այգին (ներկայումս չի գործում), ստեղծել է անապահով ծերերի ճաշարան[փա՞ստ]։

1999-2003 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր՝ թիվ 7 ընտրատարածքից։ Եղել է պաշտպանության, ազգային անվտանգության ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա` «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ Անկուսակցական։

2009-2012 թվականներին ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ)։ Եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ։

2012 թվականի մայիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով։

Հայաստանի գրողների միության անդամ է, հեղինակ է 5 գրքի[1]։

Ամուսնացած է, ունի չորս զավակ։

Պարգևներ խմբագրել

  • «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ (1995)
  • «Մարտական ծառայության» մեդալ (1996)
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ (1997)
  • «Արիության» մեդալ (2000)
  • «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան (1997)
  • Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել