Բացել գլխավոր ցանկը

Կարինե Մինասյան

հայ տնտեսագետ

Կարինե Աղասու Մինասյան (օգոստոսի 29, 1965(1965-08-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար)։

Կարինե Մինասյան
հայ․՝ Մինասյան Կարինե Աղասի
Ծնվել էօգոստոսի 29, 1965(1965-08-29) (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՊետական կառավարման ինստիտուտ
Մասնագիտությունտնտեսագետ
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ Բարեկամության շքանշան և ՀՀ վարչապետի հուշամեդալ

ԿրթությունԽմբագրել

  • 1982-1987 թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի Ս. Օրջոնիկիձեի անվան կառավարման ինստիտուտը՝ մեքենաշինական արդյունաբերության կառավարման ինժեներ-տնտեսագետի մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

  • 1988-1992 թթ. - Երևանի «Ֆերրիտ» գործարանի աշխատանքի և աշխատավարձի բաժնի ինժեներ-տնտեսագետ։
  • 1992-1997 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի կրտսեր մասնագետ, ապա առաջատար մասնագետ, ապա բաժնի վարիչ։
  • 1997-1998 թթ. - Հայաստանի բանկերի ասոցիացիայի տնտեսագետ, ապա ավագ մասնագետ։
  • 1998-2002 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի մակրոտնտեսական և բանկային հետազոտությունների կենտրոնի բանկային համակարգի զարգացման հետազոտությունների բաժնի պետ։
  • 2002 թ. - ՀՀ կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչության պետ։
  • 2002-2009 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ։
  • 2004-2007 թթ. - «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի խորհրդի անդամ։
  • 2005 թվականից - ՀՀ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի խորհրդի անդամ։
  • 2009 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնից[1]։
  • 2009 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ[2]։
  • 2010 թ. մայիսի 25-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից[3]։
  • 2010 թ. մայիսի 25-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ[4]։
  • 2011 թ. մարտի 9-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձ (փոխկառավարիչ)[5]։
  • 2013 թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ[6]։
  • 2014 թ. մայիսի 27-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձի (փոխկառավարչի) պարտականություններից[7]։
  • 2014 թ. հունիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[8]։
  • 2014 թ. հունիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական[9]։
  • 2014 թ. դեկտեմբերի 27-ի ՀՀ Նախագահի հրամանագրով 2014 թ. դեկտեմբերի 30-ից ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից[10]։
  • 2015 թ. հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) է։
  • 2016 թ. փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ է (նախարար) ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով։

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։

ՊարգևներԽմբագրել

  • Անանիա Շիրակացու մեդալ (2013)[11]։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ։
  • ՀՀ վարչապետի հուշանվեր (2014)։
  • Շնորհվել են մի շարք միջազգային ֆինանսատնտեսական կառույցների սերտիֆիկատներ։

Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նախորդող
Ահարոն Չիլինգարյան
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Կարինե Մինասյան

3 սեպտեմբերի 2009 թ. - 2010 թ.
Հաջորդող
Արմեն Ալավերդյան
Նախորդող
-
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Կարինե Մինասյան

2010 - 3 հունիսի 2014 թ.
Հաջորդող
Գարեգին Մելքոնյան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Կ. Մինասյանին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնից ազատելու մասին
  2. Կ.ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 176-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  8. ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  9. Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ
  10. Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱUԻՆ
  11. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին