Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասերյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Թաթուլ Նորայրի Մանասերյան (ապրիլի 14, 1960(1960-04-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Թաթուլ Մանասերյան
Ծնվել էապրիլի 14, 1960(1960-04-14) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծնողներհայր՝ Նորայր Մանասերյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

Թաթուլ Մանասերյանը ծնվել է 1960 թվականի ապրիլի 14-ին Երևանում[1]։ 1984 թվականին ավարտել է Կիևի պետական համալսարանը, ստացել տնտեսագետի որակավորում։ 1983 թվականից դասավանդել է Հայաստանի և արտերկրի համալսարաններում։ 1984-1989 թվականներին եղել է ԽՍՀՄ Պետպլանի պլանավորման և նորմատիվների Գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղի գիտական խմբի ղեկավարը, 1989-1990 թվականներին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատում աշխատել է նախագահի գլխավոր խորհրդական, 1990-1991 թվականներին եղել է Ա. Սախարովի անվան հիմնադրամի գլխավոր տնօրեն, 1991-1992 թվականներին` «Արմենթրեյդ» կանադական ընկերության ներկայացուցչության տնօրեն։

1992-1997 թվականներին եղել է «Արմենթրեյդ-Կալիֆոռնիա» խորհրդատվական ընկերության նախագահ, 1993-1997 թվականներին` Հարավային Կալիֆոռնիայի Ռեդլընդս համալսարանի պրոֆեսոր, 1997-1998 թվականներին եղել է Զարգացման հայկական գործակալության ուսումնական կենտրոնի ղեկավարը, 1998-1999 թվականներին` ՀՀ Նախագահի քաղխորհրդի տնտեսական հանձնախմբի նախագահ։

1999-2000 թվականներին զբաղեցրել է Զբոսաշրջության զարգացման հայկական միության նախագահի պաշտոնը, 2000-2001 թվականին եղել է ՀՀ արտգործնախարարի խորհրդական և միջազգային կազմակերպությունների բաժնի պետ, 2001-2002 թվականներին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության միջազգային բաժնի պետ, 2002-2003 թվականներին` Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար։ 2003 թվականին հիմնել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը։

2003 թվականի մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով[2]։ Եղել է Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Արդարություն» խմբակցության անդամ, իսկ 2006 թվականի սեպտեմբերից ընդգրկված չէ խմբակցություններում և պատգամավորական խմբում։

Անկուսակցական։

Մոտ 500 գիտական հոդվածների և 10 մենագրության հեղինակ է[3]։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։ Հայրը՝ հայ խորհրդային տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՄԿԿ անդամ Նորայր Մանասերյանն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Թաթուլ Մանասերյան. «Առաջին հերթին չպետք է թույլ տալ գյուղերի ամայացումը. դա մեծ աղետ է համայնքների բ». syuniacyerkir.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. «Tatul Manaseryan - armeniapedia.org». www.armeniapedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել