Գրենլանդական սառցե վահան


Գրենլանդական սառցե վահան, չափսերով երկրորդ սառցե վահանը աշխարհում Անտարկտիդականից հետո։

Գրենլանդական սառցե վահան
Greenland ice sheet AMSL thickness map-en.svg
Սառույցի հաստության քարտեզը
Տեսակice sheet?
ԵրկիրԴանիա
Վարչատարածքային միավորԳրենլանդիա, (վարչական միավոր)
Աշխարհագրական
տեղադրություն
Հյուսիսային Ամերիկա

 Վահանի տարածքը 1833900 քառակուսի կիլոմետր է, այն զբաղեցնում է Գրենլանդիայի տարածքի մոտ 80% -ը, հյուսիսից հարավ ձգվող երկարությունը գրեթե 2530 կմ է, իսկ հյուսիսում լայնությունը հասնում է 1094 կմ[1]։ Սառույցի միջին հաստությունը 1500 մետր է[1]։ Վահանի ամենամեծ հաստությունը գերազանցում է 3000 մետրը[1]։ Սառույցի տարիքը գնահատվում է մոտավորապես 110 հազար տարեկան[2], այլ տվյալներով ՝ ավելի քան 200 հազար տարեկան[3]։

Վահանը գտնվում է կղզու կենտրոնում, ծովից առանձնացված է երկրի շերտով, որոշ տեղերում նրա սահմանը գտնվում է գրեթե ափին։ Գրենլանդիայի ափերը խիստ կտրված են խորը և երկար ֆյորդով` հասնելով սառցե վահանի եզրերին։ Գրենլանդական սառցե վահանը կղզու միակ սառցադաշտը չէ, ափերին գտնվում են նաև այլ մեկուսացված սառցադաշտեր և սառցե գլխարկներ։

Վահանի տակ գտնվում է Գրենլանդիայի մեծ կիրճը, որը հյուսիսային ափից ձգվում է 750 կմ հեռավորության վրա։

ՏաքացումԽմբագրել

 
Գրենլանդիայի տեղագրական քարտեզ` առանց նրա սառցե ծածկույթի

Գլոբալ տաքացման պատճառով Գրենլանդական սառցե վահանը փոքրանում է։ 2007 և 2008 թվականներին Արբանյակների դիտարկումները ցույց են տվել, որ սառցե վահանի տարածքը հասել է 30 տարվա դիտարկման նվազագույն ցուցանիշին[4]։ Սառցադաշտի ծավալը գնահատվում է 2.85 մլն խորանարդ կիլոմետր, նրա հալման ժամանակ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա ավելի քան 7 մետր[5][6]։ Ենթադրվում է, որ տարածաշրջանում ջերմաստիճանի ընդամենը 3 °C բարձրացման դեպքում սառցե վահանն ամբողջությամբ կարող է հալվել ավելի քան 1000 տարվա ընթացքում[6][7]։

ՀետազոտություններԽմբագրել

Գրենլանդական վահանի բազմադարյան սառույցները գրավում են գիտական արշավախմբերին։ 1870 և 1883 թվականներին գիտական արշավախումբը ղեկավարել է բարոն Ադոլֆ Էրիկ Նորդենշելդը[1]։ 1888 թվականին Ֆրիտյոֆ Նանսենի արշավախումբը առաջին անգամ հատեց սառցե վահանը` Ամմասալիկից շարժվելով դեպի Նուուկ[1]։ Մի քանի արշավներ են իրականացրել Ռոբերտ Պիրին և Կնուդ Ռասմուսենը[1]։ 1930 թվականին Ալֆրեդ Վեգեների ղեկավարած արշավախումբը հիմնադրել է «Այսմիթ» («Eismitte») բևեռային կայանը», որտեղ մոտ 3000 մետր բարձրության վրա իրականացվել են օդերևութաբանական և գլացիոլոգիական (սառցաբանական) հետազոտություններ։ Մասնավորապես` որոշվել է սառցե վահանի հաստությունը` ըստ սառցադաշտի վրա քարե օթյակի պայթյունի արձագանքի վերադարձի ժամանակի։ Այդ ժամանակի և սառույցի մեջ առաձգական ալիքների տարածման հայտնի արագության միջոցով հաշվարկվել է սառույցի հաստությունը[8]։ 1952-1954 թվականներին գործել է բրիտանական «Նորթայս» կայանը։ 1960-ական թվականներին ամերիկյան զինվորականները մշակում են «Սառցե որդ» նախագիծը։ 1990-1992 թվականներին Greenland ice core project նախագծի շրջանակներում հորատվել է 3029 մ խորությամբ հորատանցք` մինչև սառցե վահանի հիմքը[3]։ ՆԱՍԱ-ի հետազոտությունների արդյունքում Բրիստոլի, Կալգարի և Ուրբինսկի համալսարանների գիտնականները 2013 թվականի օգոստոսին հայտնաբերում են երկրի ամենաերկար կիրճը, որը գտնվում է Գրենլանդիայի սառույցի տակ[9]։

Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդի տվյալներով 2019 թվականին Սիբիրում տեղի ունեցած անտառային հրդեհներն արագացրել են Արկտիկայում սառույցների աննախադեպ հալումը, որտեղ սկսվել է հալվել գրենլանդական սառցե վահանի 90 տոկոսը[10]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Greenland Ice Sheet» (անգլերեն)։ Encyclopædia Britannica Online։ Վերցված է 2017-11-03 
  2. Paul A. Mayewski, Michael Bender The GISP2 ice core record — Paleoclimate highlights(անգլ.) // Reviews of Geophysics. — 1995. — В. S2. — Т. 33. — С. 1287–1296. — doi:10.1029/95RG00498
  3. 3,0 3,1 «Greenland Icecore Project (GRIP)» (անգլերեն)։ European Science Foundation։ 2016-12-15։ Վերցված է 2017-11-03 
  4. «Гренландский и антарктический ледяные щиты теряют массу»։ Центр новостей։ ООН։ 2009-02-25։ Վերցված է 2017-11-03 
  5. Climate Change 2001: The Scientific Basis. Contribution of Working Group I to the Third Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change (IPCC) / Houghton, J.T.,Y. Ding, D.J. Griggs, M. Noguer, P.J. van der Linden, X. Dai, K. Maskell, and C.A. Johnson (eds.). — Cambridge, United Kingdom and New York, NY, USA: Cambridge University Press, 2001. — 881 p. — ISBN 0521807670
  6. 6,0 6,1 Gregory, J.M., P. Huybrechts, and S.C.B. Raper Threatened loss of the Greenland ice-sheet(անգլ.) // Nature. — 2004. — № 428. — С. 616. — doi:10.1038/428616a
  7. «Тревожные выводы делают американские ученые: количество льда, попадающее в Атлантический океан с ледников Гренландии, за последние пять лет удвоилось»։ Эхо Москвы։ 2006-02-19։ Վերցված է 2017-11-03 
  8. Подольский, Евгений (2010-02-26)։ «Ледяные миры»։ Элементы։ Վերցված է 2017-11-03 
  9. Matt Smith (2013-08-31)։ «Beneath Greenland's ice, a grand canyon» (անգլերեն)։ CNN 
  10. Пожары в Сибири спровоцировали таяние льдов в Арктике, 30 августа 2019

Արտաքին հղումներԽմբագրել

  • «Greenland ice sheet» (անգլերեն)։ NOAA։ Վերցված է 2017-11-03 
  • Ted Scambos, Julienne Stroeve and Lora Koenig։ «Greenland Ice Sheet Today» (անգլերեն)։ National Snow and Ice Data Center։ Վերցված է 2017-11-03 
  • «Ice Sheets»։ State of the Cryosphere (անգլերեն)։ NSIDC։ 2015-11-5։ Վերցված է 2017-11-03