Գրասիելա Իտուրբիդե

Գրասիելա Իտուրբիդե (իսպ.՝ Graciela Iturbide, մայիսի 16, 1942(1942-05-16)[1][2][3][…], Մեխիկո, Federal District (Mexico), Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի լուսանկարիչ։

Գրասիելա Իտուրբիդե
Graciela Iturbide - at the Getty Center.jpg
Ի ծնեիսպ.՝ María Graciela del Carmen Iturbide Guerra
Ծնվել էմայիսի 16, 1942(1942-05-16)[1][2][3][…] (80 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Federal District (Mexico), Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5]
ԿրթությունEscuela Nacional de Artes Cinematográficas?
Մասնագիտությունլուսանկարիչ
ԹեմաներԼուսանկարչություն
Պարգևներ
ԱմուսինManuel Rocha Díaz?
ԶավակներManuel Rocha Iturbide?[6]
Կայքgracielaiturbide.org(անգլ.)(իսպ.)
Commons-logo.svg Graciela Iturbide Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Գրասիելան եղել է ընտանիքի տասներեք երեխաներից ավագը։ Սովորել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանին կից կինեմատոգրաֆիայի համալսարանական կենտրոնում (UNAM): 1970 թվականին եղել է Մանուել Ալվարես Բրավոյի օգնականը։ Լուսանկարչության բնագավառում նրան առաջնորդել են Անրի Կարտիե Բրեսոնը, Յոզեֆ Կուդելկան, Սեբաստիան Սալգադոն։

Մեքսիկայից բացի, որտեղ Իտուրբիդեն ամենից շատ լուսանկարչությամբ զբաղվել է Խուչիտան դե Սարագոսա քաղաքում, աշխատել է նաև Պանամայում, Արգենտինայում, Հնդկաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Նրա որդիներից մեկը` Մանուել Ռոչա Իտուրբիդեն (ծնվել է 1963 թվականին), կոմպոզիտոր է։

ՑուցահանդեսներԽմբագրել

Իտուրբիդեի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1980 թվականին Օախակա քաղաքում։ Հետագայում նրա անհատական ցուցահանդեսները տեղի են ունեցել Պոմպիդուի կենտրոնում՝ Փարիզում (1982), Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանում (1990), Մոնտեռեյի Ժամանակակից արվեստի թանգարանում (1996), Ֆիլադելֆիայի Արվեստի թանգարանում (1998), Բուենոս Այրեսի կերպարվեստի թանգարանում (2000), Գեթիիի թանգարանում (2007-2008) և այլն։ 2009 թվականին Մադրիդում տեղի է ունեցել լուսանկարչի հետահայաց ցուցահանդեսը։

ԱլբոմներԽմբագրել

  • Eyes to fly with: portraits, self-portraits, and other photographs/ Fabienne Bradu, ed. Austin: University of Texas Press, 2006

ՄրցանակներԽմբագրել

Ուիլյամ Յուջին Սմիթ մրցանակ (1987), Հիգաշիկավա միջազգային մրցանակ (Հոկայդո, 1990), Հասելբլադ» միջազգային մրցանակ։

ԳրականությունԽմբագրել

  • Medina С. Graciela Iturbide. London; New York: Phaidon, 2001
  • Gili M. Graciela Iturbide. London: Phaidon, 2006

ԾանոթագրություններԽմբագրել