Գրանյանո
Գրանյանո (իտալերեն՝ Gragnano), կոմունա Նեապոլ գավառում, Կամպանիա մարզ, Իտալիա։ Տեղակայված է Նեապոլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա։
Բնակավայր | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Մակերես | 14,64 կմ² | |
ԲԾՄ | 141±1 մետր | |
Բնակչություն | ▼28 897 մարդ (հունվարի 1, 2018)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 081 | |
Փոստային դասիչ | 80054 | |
Ավտոմոբիլային կոդ | NA | |
Պաշտոնական կայք | web.rcm.napoli.it/gragnano | |
| ||
Գրանյանոյին սահմանակից են հետևյալ մունիցիպալիտետները` Աջերոլա, Կազոլա դի Նապոլի, Կաստելամարե դի Ստաբիա, Լետերե, Պիմոնտե, Ռավելլո, Սանտ Անտոնիո Աբատե, Սանտա Մարիա լա Կարիտա, Սկալա։
1169 թվականին քաղաքին տրվել է Լետերեի եպիսկոպոսական աստիճանի կոչում, որն ըստ այդմ վերանվանվեց Հռոմի կաթոլիկ Լետերե-Գրանյանոյի թեմ։ Կոմունայի բնակչությունը կազմում է 29461 մարդ (ըստ 2012 թ.), բնակչության խտությունը՝ 2023,42 մարդ/կմ քառ․։ Գրանյանոն զբաղեցնում 14,56 կմ քառ․ տարածք։
Քաղաքի հովանավորն է համարվում Սուրբ Սեբաստիանը։ Ամեն տարի հունվարի 20-ին կոմունայում անցկացվում են տոնակատարություններ նրա պատվին։
ՄակարոնեղենԽմբագրել
Գրանյանոն Իտալիայի լավագույն չորացրած մակարոնեղենների հայրենիքն է[2]։
«Գրանյանոյի գլխավոր փողոցում, ուր ներթափանցում էր լեռնային զեփյուռը՝ ծովի օդի հետ խառնված, մակարոն պատրաստողները կախում էին սպագետտին պարաններից չորացնող լվացքի պես». ահա այսպես է գրված Ֆորբս ամսագրում[2]։ Վերջերս մակարոններ պատրաստելու համար օգտագործվում են վառարաններ, որոնք երկու օր շարունակ չորացնում են դրանք ցածր ջերմաստիճանով։
Նշանավոր մարդիկԽմբագրել
Գրանյանոյում է ծնվել նշանավոր դերասան Տիտո Վուոլոն[3]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2018 — Italian National Institute of Statistics.
- ↑ 2,0 2,1 Mimi Murphy Gragnano Pasta page 36 Forbes Life
- ↑ «Tito Vuolo»։ IMdB։ Վերցված է մարտի 17, 2014
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրանյանո կատեգորիայում։ |