Նեապոլ (գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեապոլ (այլ կիրառումներ)
Նեապոլ իտալ.՝ Città metropolitana di Napoli, Մետրոպոլիտենական քաղաք Իտալիայում՝ Կամպանիայի մարզում` ճանաչված 2015 թվականի հունվարի 1-ին։ Գավառի մայրաքաղաքն է Նեապոլը, և գավառը ներառում է 92 կոմունաներ[1][2]: Այն առաջին էր՝ ստեղծված տեղական իշխանությունների ռեֆորմով (Օրենք՝ 142/1990 թ.), այնուհետև ճանաչված 56/2014 թ.-ի օրենքով։
Գավառ | |||
---|---|---|---|
Նեապոլ | |||
իտալ.՝ Città metropolitana di Napoli | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Ներքին բաժանում | Աչերա | ||
Հիմնադրված է | հունվարի 1, 2015 թ. | ||
Մակերես | 1171,13 կմ² | ||
ԲԾՄ | 17 մետր | ||
Բնակչություն | 3 107 006 մարդ (նոյեմբերի 30, 2016) | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 081 | ||
Փոստային ինդեքսներ | 80010–80079 և 80121–80147 | ||
Ավտոմոբիլային կոդ | NA | ||
Պաշտոնական կայք | cittametropolitana.na.it | ||
| |||
Նեապոլը ղեկավարվում է Մետրոպոլիտենի քաղաքապետի և խորհրդի կողմից։ Սկսած 2015 թ.-ի հունվարի 1-ից մայրաքաղաքի քաղաքապետ է Լուիդժի դը Մադժիստրիսը:
Ժողովրդագրություն և տարածքայնությունԽմբագրել
Նեապոլը ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք պարզորեն առանձնացնում է նրան Իտալիայի մյուս Մետրոպոլիտենական քաղաքներից: Այն զբաղեցնում է Կամպանիայի մարզի միայն 8.6%-ը (13,590 կմ²) և ներառում է մարզի բնակչության կեսից ավելին։: Այս գերբնակեցման երևույթը ստեղծել է ուժեղ ժողովրդագրական և տարածքային անհավասարակշռություն Կամպանիայի մարզի չորս գավառների հետ։
Նեապոլի հողատարածք 1,171 կմ² է՝ ներառելով նաև կղզիները։ Փաստ է, որ նրա մակերևույթը ավելի փոքր է քան Հռոմինը (1,287 կմ²)[3]:
Մետրոպոլիտենական քաղաքի բնակչության խտությունը կազմում է 2,672 բնակիչ/կմ² և մետրոպոլիտական 12 կոմունաներում այն գերազանցում է 50,000 բնակիչ։ Ներքևի աղյուսակում ներկայացված է իտալական 60 կումանաներից 11-ը, որը ներառում է նեապոլական 3 կոմունա՝ Ջուլիանո ին Կամպանիա, Տորե դել Գրեկո, Պոցուոլի: Կազավատորեն իտալական առաջին կոմունան է, որի բնակչության խտությունը 12,000 բնակիչ/կմ² է, որին հաջորդում է Պորտիչին[4]:
Ամենամեծ կոմունաներըԽմբագրել
Աստիճան | Քաղաք | Բնակչությունը | Մակերեսը (կմ2) |
Խտությունը (բնակիչ/կմ2) |
Բարձրությունը (ծովի մակարդակից) |
---|---|---|---|---|---|
Առաջին | Նեապոլ | 959,062 | 117,27 | 8178.2 | 17 |
Երկրորդ | Ջուլիանո ին Կամպանիա | 118,821 | 94.19 | 1261.5 | 97 |
Երրորդ | Տորե դել Գրեկո | 87,575 | 30.66 | 2856.3 | 43 |
Չորրորդ | Պոցուոլի | 83,412 | 43.21 | 1930.4 | 28 |
Հինգերորդ | Կազորիա | 79,542 | 12.03 | 6612 | 60 |
Վեցերորդ | Կաստելամարե դի Ստաբիա | 64,553 | 17.71 | 3645 | 6 |
Յոթերորդ | Աֆրագոլա | 63,935 | 17.99 | 3553.9 | 43 |
Ութերորդ | Աչերա | 59,483 | 54.08 | 1099.9 | 26 |
Իններորդ | Մարանո դի Նապոլի | 59,470 | 15.45 | 3849.2 | 151 |
Տասներորդ | Էրկոլանո | 54,707 | 19.64 | 2785.5 | 44 |
Տասնմեկերորդ | Պորտիչի | 53,888 | 4.12 | 13079.6 | 29 |
Մետրոպոլիտենի խորհուրդըԽմբագրել
Այս նոր մետրոն մարզի խոշոր քաղաքային տարածքներին տալիս է վարչական առավելություններ, որը նախատեսված է բարձրացնելու տեղական ադմինիստրատորների արդյունավետությունը և կրճատելու կոմունաներոմ տեղական բյուջեի ծախսերը՝ հիմնական ծառայությունների մակարդակի բարձրացման նպատակով (տրանսպորտ, դպրոցներ և սոցիալական ծրագրեր), ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության համար[5]: Այս քաղաքականության շրջանակում Նեապոլի քաղաքապետը նշանակված է իրականացնելու Մետրոպոլիտենի քաղաքապետի գործառույթները, կառավարելու Մետրոպոլիտենի խորհուրդը ձևավորված կոմունաների 24 քաղաքապետերի կողմից։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Craveri Pietro (փետրվարի 17, 2015)։ «Città metropolitana, lo statuto è di là da venire»։ Վերցված է փետրվարի 25, 2015
- ↑ Upinet.it
- ↑ The metropolitan city is an historic challenge (page 16)
- ↑ The territory and the anthropic
- ↑ Vittorio Ferri (2009)։ «Metropolitan cities in Italy. An institution of federalism»։ University of Milan-Bicocca։ Վերցված է մայիսի 23, 2011(չաշխատող հղում)