Շառլ Գարնիե

ֆրանսիացի ճարտարապետ

Շառլ Գարնիե (ֆր.՝ Jean-Louis-Charles Garnier, նոյեմբերի 6, 1825(1825-11-06)[1][2][3][…], former 12th arrondissement of Paris, Փարիզ[4][5] - օգոստոսի 3, 1898(1898-08-03)[1][2][6][…], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[4][7]), էկլեկտիկայի դարաշրջանի ֆրանսիացի ճարտարապետ, արվեստի պատմաբան, բոզ-ար ոճի գաղափարախոս։

Շառլ Գարնիե
ֆր.՝ Charles Garnier
Charles Garnier by Nadar - Leniaud 2003 p142.jpg
Ի ծնեֆր.՝ Jean Louis Charles Garnier
Ծնվել էնոյեմբերի 6, 1825(1825-11-06)[1][2][3][…]
Ծննդավայրformer 12th arrondissement of Paris, Փարիզ[4][5]
Մահացել էօգոստոսի 3, 1898(1898-08-03)[1][2][6][…] (72 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 5-րդ շրջան, Փարիզ[4][7]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1848)
Ուշագրավ աշխատանքներԳրանդ-Օպերա
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ, Հռոմեական մրցանակ, Թագավորական ոսկե մեդալ, Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Charles Garnier Վիքիպահեստում

ԿյանքըԽմբագրել

Ծնվել և մեծացել է Փարիզում` Մուֆտար փողոցում (ֆր.՝ rue Mouffetard): Նրա հայրը եղել է դարբին Սեն Կալեից (Saint-Calais), ունեցել է սեփական ձեռնարկություն, ուր վարձով ձիակառքեր է տրամադրել։ 1824 թվականին ամուսնացել է կայսրական բանակի սպայի դուստր Ֆելիպսի Կոլլի հետ (Félicie Colle):

1838 թվականին Գարնիեն սովորել է Ռասինի փողոցում գտնվող նկարչության դպրոցում։ 1840 թվականից աշխատել է Լավեյլի վարպետանոցում, որը պարտքերի պատճառով շուտով փակվում է։ Ավելի ուշ Գարնիեն ուսանում է Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի արվեստանոցում, իսկ 1842 թվականին ընդունվում է Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, ուր 1848 թվականին արժանանում է Հռոմեական մրցանակի գրան պրիի։ Դիպլոմային աշխատանքի թեման եղել է «Արվեստների և արհեստների համադրման նախագիծը պատկերասրահային-ցուցահանդեսային նախագծերում»։ Հունվարի 17-ից մինչև 1849 թվականի դեկտեմբերի 31-ը սովորել է Հռոմի ֆրանսիական ակադեմիայում, այնուհետև երկար ժամանակ ճամփորդել է Հունաստանում։

Փարիզ վերադառնալուց հետո Գարնիեն նախագծել է մի քանի ոչ մեծ ծրագրեր, որոնք կառուցվել են կարճ ժամանակում։ 1854 թվականին նշանակվել է Սեն Ժակ աշտարակի վերականգնողական աշխատանքների հսկիչ։ 1860 թվականին ստացել է փարիզյան երկու շրջանների ճարտարապետի պաշտոն։ Գարնիեն քիչ հայտնի է եղել մինչև 1861 թվականը, երբ հաղթել է Փարիզի օպերայի նոր շենքի նախագծի համար հայտարարված մրցույթում։ Գարնիեի` Երկրորդ կայսրության ոճով և հին հռոմեական ճարտարապետության տարրերի միաձուլումով արված նախագիծը 171 աշխատանքների մեջ զբաղեցրել է հինգերորդ տեղը` հնարավորություն ստանալով մասնակցելու մրցույթի երկրորդ փուլին։ Գարնիեի նախագիծը հաղթել է երկրորդ փուլում. 1861 թվականի մայիսին 35-ամյա ճարտարապետը ձեռնամուխ է եղել Գրանդ օպերայի կառուցմանը։ Շենքի կառուցմանը տրամադրված հսկայական միջոցների շնորհիվ` Գարնիեն հնարավորություն է ստացել շենքի առանձին մասերի համար օգտագործել հազվագյուտ և թանկարժեք նյութեր։

1864 թվականին պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։ 1867 թվականին Գարնիեն ընտրվել է Անգլիական ճարտարապետների թագավորական ինստիտուտի թղթակից-անդամ։ Գրանդ օպերայի կառուցման ավարտից հետո Շառլ Գարնիեն դարձել է ճարտարապետության ականավոր դասախոս, պետական հանձնաժողովների անդամ։ 1874 թվականին ընտրվել է Փարիզի գեղարվեստի ակադեմիայի անդամ։

Մահացել է 1898 թվականին, թաղված է Մոնպարնաս գերեզմանոցում։

ԱշխատանքներԽմբագրել

Գարնիեն ճարտարապետության ու հնագիտության թեմաներով բազմաթիվ հոդվածներ է գրել, որոնք տպագրվել են տարբեր ամսագրերում։ «Էգինա կղզու տաճարի մասին բացատրական թերթիկ» հոդվածը, ինչպես նաև «Տրակտատ թատրոնի մասին» գիրքը ամբողջությամբ նվիրված են թատրոնների կառուցմանը։ «Փարիզյան նոր օպերան» ներկայացնում է ճարտարապետի գլխավոր նախագծի ստեղծման ու կառուցման պատմությունը։

Իրականցված հիմնական նախագծերԽմբագրել

 
Կազինո Մոնթե Կառլոյում

ՓարիզումԽմբագրել

  • Գարնիե օպերա կամ Գրանդ օպերա
  • Մարինյի թատրոն (Marigny)
  • Գրահրատարակիչների ակումբ, Սեն Ժերմեն բուլվար 117
  • Մասնավոր առանձնատուն Դոկտոր Լանսելոյի փողոցում (Docteur-Lancereaux): Ստացել է «Օպերա-տուն» անվանումը։
  • Կոմպոզիտոր Ժորժ Բիզեի տապանաքարը Պեր Լաշեզ գերեզմանոցում
  • Ժակ Օֆենբախի տապանաքարը Մոնմարտրի գերեզմանոցում (1880)
  • «Բերտիե» ատելիե համանուն փողոցում։ Այդտեղ են ստեղծվել դեկորացիաներ օպերայի համար, պահվում են թատերական կոստյումներ։ Ճարտարապետի իրականացրած վերջին նախագիծն է եղել։

ԳավառներումԽմբագրել

ՄոնակոյումԽմբագրել

Իտալիայում, Բորդիգերա քաղաքումԽմբագրել

  • Տարասանտա եկեղեցի
  • Կոմունալ դպրոց, հետագայում` քաղաքապետարան
  • Վիլլա Bischoffsheim
  • Վիլլա Գարնիե (1872)
  • Վիլլա Studio

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել