Գտնված
«Գտնված» (անգլ.՝ Found), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը։ Նկարչի մահվան ժամանակ այն դեռ ավարտին հասցված չէր, սակայն նկարիչն ինքը գնահատել էր կտավը որպես իր կարևորագույն աշխատանքներից մեկը և բազմիցս անդրադարձել է դրան[1]։ Ստեղծագործությունը եղել է յուղաներկով միակ աշխատանքը, որն անդրադարձել է ժամանակակից թեմայի՝ քաղաքային մարմնավաճառությանը։ Ներկայումս նկարը գտնվում է Դելավերի գեղարվեստի թանգարանի հավաքածուում[2]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1854 |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Դելավերի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Դելավերի գեղարվեստի թանգարան |
Ծանոթագրություններ | |
![]() |
Ստեղծման պատմություն
խմբագրելԻ տարբերություն Ռոսսետտի ստեղծագործական գործունեության վաղ շրջանի աշխատանքների մեծ մասի (այդ ընթացքում նկարիչը հիմնականում ստեղծել է ոչ մեծ չափսերի ջրաներկ նկարներ պատմական, գրական կամ կրոնական թեմաներով)՝ «Գտնված» նկարը դարձել է միակ փորձը՝ պատկերելու ժամանակակից թեմա յուղաներկային գեղանկարչությամբ[1][3]։ Նկարում պատկերված է Ուիլյամ Բելլ Սքոթի 1846 թվականի «Ռոզաբելլ» (առավել ուշ հայտնի որպես «Մարիաննա») պոեմի տեսարան։ Այստեղ գյուղացի անանսնավաճառը եկել է քաղաք, որպեսզի վաճառի հորթը, հանդիպում է իր սիրեցյալին, որն ավելի վաղ էր եկել այդտեղ՝ աշխատանք փնտրելու, սակայն ի վերջո դարձել էր մարմնավաճառ[4]։ Հետագայում Ռոսսետտին կրկին անդրադարձել է այդ պոեմին՝ ստեղծելու «Հիշողության դարպասներ» ջրաներկ նկարը[5]։ 1885 թվականին Ուիլյամ Հոլման Հանտին ուղղված նամակում նկարիչը հայտնել է, որ նկարը հետևում է Հանտի «Արթնացած ամոթխածություն» նկարին, սակայն Ռոսսետտիի սեփական մտահղացմամբ, և որ իր քույր Մարիան նկարի համար հարմար տողեր է գտել Երեմիա մարգարեի գրքից[6]։ Այդ տողերում ասվում է. «Ես հիշում եմ քո երիտասարդության ընկերության մասին, քո սիրո մասին, երբ դու հարսնացու էիր» և հայտնվել է նկարի երկու վաղ էսքիզներում[1][6]։
Նկարի առաջին էսքիզներում (1853 թվական) հերոսուհու բնորդուհին հավանաբար եղել է քանդակագործի աղախին Ալեքսանդրա Մանրո Մերի Ֆրեյզերը[7][1]։ 1853 թվականի սեպտեմբերի 30-ին իր մորն ու քրոջն ուղղված նամակում Ռոսսետտին խնդրել է գտնել բեռնասայլակ, հորթ և պատ, որպեսզի սկսի նկարի ստեղծումը։ Պահպանվել է աշխատանքի անավարտ տարբերակը, որտեղ նկարված են միայն այդ երեք տարրերը և բնորդուհի Ֆաննի Կորնֆորտի գլուխը, որն ամենայն հավանականությամբ հետո է ավելացվել։ Կորնֆորտի հետ նկարիչը ծանոթացել է 1858 թվականին, աղջկա խոսքերով՝ Ռոսսետտին հրավիրել է իրեն արվեստանոց, որպես խնդրել է գլուխը հենել պատին և էսքիզ է արել[7][8]։ Ֆորդ Մեդոքս Բրաունը իր օրագրում նշել է, որ Ռոսսետտին դժվարություններ է ունեցել հորթին պատկերելիս, քանի որ նկարել է «ինչպես Դյուրերը՝ մազ առ մազ»[9]։ Հորթը ոչ միայն բացատրում է, թե ինչու է հերոսը եկել քաղաք, այլև մյուս կողմից ցուցադրված է որպես անմեղ, անպաշտպան, ցանցով պատված կենդանի, որին շուտով վաճառելու են։ Այդպես զուգահեռ է տարվում հերոսուհու ճակատագրի հետ. կլինի արդյոք նրա կյանքն այնպես, ինչպես հորթինն է[10]։
1859 թվականից Ռոսսետտի մոտ եղել են երկու հերոսների դեմքի մի քանի էսքիզներ[8]։ Հենց նկարում արդյունքում պատկերվել է Ֆաննի Կորնֆորտի դեմքը։ Նկարիչը իր կյանքի ընթացքում գոհ չի եղել նկարի արդյունքից և մշտապես անդրադարձել է դրան և փոփոխություններ կատարել մինչև իր մահը՝ դիմելով նաև օգնականների օգնությանը[1][7]։ Մասնավորապես նկարից հանվել են քրիստոնեական խորհրդապաշտության տարրերը՝ կոտրված վարդ, քառանիվ սայլից ընկնող շյուղեր, որոնց ջոկջոկում են մի քանի թռչուն[4]։ Նախնական մտահղացմամբ նկարը պետք է կրեր հոգևոր մաքրություն (դա պրեռաֆայելիտների հիմքերից մեկն էր), սակայն եղբայրության փլուզումից հետո նկարից հանվել է կրոնական ենթատեքստը[4]։ Նկարչի մահից հետո նկարի վրա կարող էին աշխատել Հենրի Թրեֆրի Դանը և Էդվարդ Բյորն-Ջոնսը[1][7]։
1881 թվականի «Բալլադներ և սոնետներ» ժողովածուում հրատարակվել է նկարի համար սոնետ, որը ևս կոչվել է «Գտնված»։
Նկարի ցուցադրություններ և վաճառք
խմբագրելԱռաջինը նկարը պատվիրել է Ֆրենսիս Մաքքրեքենը, սակայն պատվերը չեղարկվել է, քանի ստեղծագործության հիման վրա նկարի աշխատանքներն ընթացել են շատ դանդաղ։ Այնուհետև պատվիրատուները եղել են Ջեյմս Լիզարտը և քաղաքագետ Ուիլյամ Գրեմը, որը և դարձել է նկարի սեփանակատերը Ռոսսետտիի մահից հետո։ 1886 թվականին նկարը հավանաբար գնել է Ֆրեդերիկ Լեյլանդը, իսկ 1892 թվականի մայիսին այն վաճառվել է Քրիստիս աճուրդով[11]։ Հետագայում նկարը ձեռք է բերել ամերիկացի հավաքորդ Սեմյուել Բենքրոֆթ կրտսերը՝ պրեռաֆայելիտների ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուներից մեկի սեփանականտերը Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս[12]։ 1935 թվականին Բենքրոֆթը տվել է նկարը և իր ողջ հավաքածուն Դելավերի գեղարվեստի թանգարանին[13]։
Նկարը ցուցադրվել է մի քանի ցուցահանդեսներում։ 1883 թվականի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում ցուցադրության ժամանակ այն տեսել է Լուիս Քերոլը, որը հետագայում նշել է, որ հերոսի դեմքն արտահայտել է «ցավի ու խղճահարության, դատապարտման և սիրո խառնուրդ. դա ամենազարմանալի բաներից մեկն է, որ ինքը երբևէ տեսել է գեղանկարչության մեջ»[14]։ 1892 թվականին, երբ Բենքրոֆթը վերակառուցել է իր կալվածքը, որտեղ պահվում էր հավաքածուն, նկարը ցուցադրվել է Ֆիլադելֆիայում և Նյու Յորքում[15]։ Նկարը եղել է նաև Լոնդոնի և Բիրմինգհեմի (1973), Նյու Հեյվենի (1982), կրկին Լոնդոնի, Լիվերպուլի, Մոսկվայի և Ամստերդամի (2003) մի շարք ցուցադրություններում[16]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Treuherz et al., 2003, էջ 165—66
- ↑ «The Samuel and Mary R. Bancroft Collection of Pre-Raphaelite Art, Resources». Delaware Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2016-04-19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Treuherz et al., 2003, էջ 24
- ↑ 4,0 4,1 4,2 Костина, 2015
- ↑ Waking Dreams, pp. 170—172.
- ↑ 6,0 6,1 Hunt, 1914, էջ 2
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Marsh, 1994, էջ 84
- ↑ 8,0 8,1 Peate, Tricia A.; Stephen Wildman. «Fanny Cornforth: study for «Found»». The Pre-Raph Pack. Birmingham Museums & Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Waking Dreams, pp. 172—174.
- ↑ Found, Walker Art Gallery, 2003. Retrieved 27 January 2012.
- ↑ Waking Dreams, p. 172.
- ↑ Waking Dreams, pp. 172, 27.
- ↑ «History». Delaware Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2013-01-30-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ from Stuart Dodgson Collingwood, The Life and Letters of Lewis Caroll, 1898, p. 225, quoted in Waking Dreams, p. 175.
- ↑ Waking Dreams, p.35.
- ↑ Waking Dreams, p.172.
Գրականություն
խմբագրել- Hunt, William Holman Pre-Raphaelitism and the Pre-Raphaelite Brotherhood. — Macmillan, 1914. — Т. 2.
- Marsh, Jan Pre-Raphaelite women : images of femininity in Pre-Raphaelite art. — London: Artus Books, 1994. — ISBN 1-898799-33-4
- Treuherz Julian, Prettejohn Elizabeth, Becker Edwin Dante Gabriel Rossetti. — London New York, N.Y: Thames & Hudson[en], 2003. — ISBN 0-500-09316-4
- Wildman, Stephen; Laurel Bradley; Deborah Cherry; John Christian; David B. Elliott; Betty Elzea; Margaretta Fredrick; Caroline Hannah; Jan Marsh; Gayle Seymour Waking Dreams, the Art of the Pre-Raphaelites from the Delaware Art Museum. — Art Services International, 2004.
- Костина, А. К. Современная Магдалина: падшие женщины на полотнах прерафаэлитов // Историческое прошлое и образы истории — Материалы II Всероссийской научной конференции (Саратов, 19 сентября 2014 г.). — Саратов: «Издательский центр “Наука”», 2015. — ISBN {{{isbn}}}.