Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտի

Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտի (անգլ.՝ Maria Francesca Rossetti, փետրվարի 17, 1827(1827-02-17), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 24, 1876(1876-11-24), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի գրող։

Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտի
Ծնվել էփետրվարի 17, 1827(1827-02-17)
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էնոյեմբերի 24, 1876(1876-11-24) (49 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանԲրոմփթոնի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և գրական քննադատ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[1]
 Maria Francesca Rossetti Վիքիպահեստում

Նա նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի, ինչպես նաև Ուիլյամ Մայքլ Ռոսսետտիի և Քրիստինա Ջորջ Ռոսսետտիի քույրն է. վերջինս իր «Գոբլինների շուկա» պոեմը նվիրել է նրան։

Կենսագրություն խմբագրել

Նրանց հայրը՝ Գաբրիել Ռոսսետտին (անգլ.՝ Gabriele Pasquale Giuseppe Rossetti) է, իտալացի գրաքննադատ, ռոմանտիկ բանաստեղծ և գիտնական, 1824 թվականին արտագաղթել է Լոնդոն, մայրը Ֆրենսիս Պոլիդորին է։ Մարիան ծնվել է 1827 թվականին Լոնդոնում։

Գրական և կրոնական կյանք խմբագրել

Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտին եղել է The Shadow of Dante: Being an essay towards studying himself, his world, and his pilgrimage-ի հեղինակը (հրատարակվել է 1871 թվականին)։

46 տարեկանում Մարիան միացել է Բոլոր սրբերի միությանը (անգլիական միաբանություն կանանց համար)։

Անձնական կյանք խմբագրել

Մարիան երբեք չի ամուսնացել։ Նա եղել էր Ջոն Ռասկինի ընկերուհին։ Նրանց ռոմանտիկ հարաբերություններն սկսվել են այն ժամանակ, երբ Մարիան 28 տարեկան էր, և այն բանից հետո, երբ Ռասկինի ամուսնությունը չեղյալ է հայտարարվել[2]։

Մահ խմբագրել

Մարիան մահացել է 1876 թվականին ձվարանների քաղցկեղից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LIBRIS — 2007.
  2. Jan Marsh, Pre-Raphaelite Sisterhood, (London: Quartet, 1985), p. 114; Dinah Roe,The Rossettis in Wonderland. A Victorian Family History (London: Haus Publishing, 2011), pp. 166–168.

Գրականություն խմբագրել

  • Սյուզան Էլկին, Ռոսսետտի, Մարիա Ֆրանչեսկա (1827–1876), հեղինակ և անգլիկան միանձնուհի, [1]
  • Jan Marsh, Pre-Raphaelite Sisterhood, (London: Quartet, 1985)
  • Dinah Roe, The Rossettis in Wonderland. A Victorian Family History (London: Haus Publishing, 2011), 978-1-907822-01-8
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտի» հոդվածին։