Դելավերի գեղարվեստի թանգարան

Դելավերի գեղարվեստի թանգարան (անգլ.՝ Delaware Art Museum), մշակութային հաստատություն ԱՄՆ-ում, գտնվում է Ուիլմինգտոն քաղաքում։ Հավաքածուն ներառում է ավելի քան 12 000 օբյեկտ։ Թանգարանի շենքը ընդարձակվել և վերանորոգվել է 2005 թվականին և ներկայումս զբաղեցնում է 9 ակր (36 000 մ) մակերես։ Ունի Հելեն Ֆարր Սլոանի (Helen Farr Sloan ) անվան գրադարան, արխիվ, գեղարվեստի ստուդիա, սրճարան և թանգարանային խանութ։

Դելավերի գեղարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԴելավեր
Ղեկավարության նստավայրՈւիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ[1]
Հիմնադրվել է1912[2]
ՀիմնադիրSamuel Bancroft?[3]
Կայքdelart.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Հիմնադրվել է 1912 թվականին Wilmington Society of the Fine Arts ընկերության կողմից՝ ի պատիվ նկարիչ Հովարդ Փայլի, նրա մահից հետո։ Ի սկզբանե ունեցել է ավելի քան 100 նկար և փորագրանկար, որը թանգարանին է տրամադրել նկարիչի այրին՝ Էնն Փայլը։ Իր կանոնակարգում թանգարանը նպատակ է դրել գիտելիքների տարածումն ու կերպարվեստի զարգացումը Դելավեր նահանգում։

1912-1922 թվականներին թանգարանը ունեցել է հիմնական շենք։ Նրա հավաքածունն այդ ընթացքում հարստացվել է հատկապես Ուիլլարդ Մորսի (որը թանգարանին է նվիրել Փայլի ավելի քան 100 նկար) նվիրատվությամբ։ 1922 թվականին Wilmington Society of the Fine Arts կազմակերպությունը թանգարանի համար վարձակալել է գրադարանի շենքը, որը գտնվում էր 10-րդ փողոցի և Մարկետ-սթրիտի խաչմերուկում[4]։ Չնայած Մեծ ճգնաժամին, կազմակերպությունը նոր շենքի համար հավաքել է 350 000 դոլար։ Նոր շենքը բացվել է 1938 թվականին, և թանգարանը սկսել է կոչվել Դելավերի գեղարվեստի կենտրոն (Delaware Art Center)։

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ 1943 թվականին, Wilmington Society of the Fine Arts -ը լուծարվել է և նրա ենթաբաժանման մեջ է մտել Delaware Art Center-ը։ 1954 թվականին նրա կրթական կաֆեդրաները ավելացել են 500 ուսանողով։ Ֆլետչեր Բրաունի 300000 դոլար նվիրատվության շնորհիվ գեղարվեստի սրահները և կրթական հաստատությունները սկսել են ընդարձակվել, և 1972 թվականին Delaware Art Center-ը ստացել է Ամերիկայի թանգարանների դաշինքի հավատարմագրում։ Շուտով կենտրոնը վերանվանվել է Դելավերի գեղարվեստի թանգարանի։ Նրա հետագա ընդարձակումը իրականացվել է 1987 թվականին, որը կրկնապատկել է թանգարանի տարածքը։

Գեղարվեստի թանգարանի հավաքածուն ձեռք է բերել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի աշխատանքներ, որի մեջ է մտնում The Samuel & Mary R. Bancroft Pre-Raphaelite Collection-ի աշխատանքների հավաքածուն։ Այստեղ են գտնվում Հովարդ Փայլի և նրա աշակերտների՝ Ֆրենկ Շունովերի, Սթենլի Արթուրսի և Նուել Ուեյթի շատ աշխատանքներ։ 1961 թվականից սկսած՝ թանգարանին շատ աշխատանքներ է նվիրել Հելեն Ֆարր Սլոուն՝ Ջոն Սլոունի կինը[5]։ 1970 թվականին թանգարանը համալրվել է ժամանակակից ամերիկացի նկարիչների՝ Լուիզ Բեռլյավսկի-Նևելսոնի, Ռոբերտ Մազերվելի, Ջորջ Սիգալի, Ջիմ Դայնի և Ջեյքոբ Լոուրենսի աշխատանքներով։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.charitynavigator.org/ein/510065746
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. https://delart.org/visit/museum-history/
  4. Moore, Constance History of the Delaware Art Museum written in 1962.(չաշխատող հղում) (անգլ.)
  5. Sozansk, Edward J. (2011 թ․ նոյեմբերի 20). «Art: Delaware Art Museum show explores the versatility of Howard Pyle». Philadelphia Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 22-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելավերի գեղարվեստի թանգարան» հոդվածին։